|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Էմինեմին դատի են տվել
02.02.2012
Նյու Յորքի բնակիչ Ստիվեն Լի Պիկը դատի է տվել Էմինեմին՝ Chrysler գովազդային հոլովակի գաղափարը գողանալու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է AllHipHop News-ը, դատական հայցում, որը գրված է բազմաթիվ քերականական սխալներով, Լի Պիկը պնդում է, որ 2010թ. սեպտեմբերի 9-ին Քրիստինա Ագիլերայի և վերջինիս նախկին ամուսին Ջորդան Բրեթմենի հետ միասին ռեստորանում էին, երբ Ագիլերան զանգահարել է Մարշալ Մետերսին (էմինեմի իսկական անունն է) և հեռախոսը փոխանցել իրեն: Հայցում Լի Պիկը գրում է, որ Էմինեմը հետաքրքրվել է իրենից՝ արժե նկարահանվել Chrysler-ի գովազդում:

Լի Պիկը խորհուրդ է տվել Էմինեմին նկարահանվել գովազդում և բացատրել է, թե ինչպիսի գովազդ պետք է լինի: Հայցում նկարագրված մանրամասները համընկնում են գովազդի սյուժեի հետ: Լի Պիկը նաև գրում է, որ երգիչը խոստացել է Պիկին տալ այն գումարի կեսը, որը Chrysler-ը կվճարի իրեն՝ գովազդային հոլովակի գաղափարի համար: Հայցվորի խոսքով՝ Էմինեմը չի վճարել եւ ոչ մի ցենտ: Որպես փոխհատուցում Սթիվեն Լի Պիկը պահանջում է 9 միլիոն ԱՄՆ դոլար: «Կրակից ծնված» 2 րոպեանոց հոլովակում Էմինեմը վարում է նոր Chrysler 200 Sedan մակնիշի մեքենա իր հայրենի քաղաք Դեթրոյթի փողոցներում: Հոլովակի սաունդթրեքը Էմինեմի «Lose Yourself» («Կորցրու ինքդ քեզ») երգն է: Գովազդը ստացել է 4 ոսկե և 1 բրոնզե մրցանակ Կաննի 2011 թվականի մրցանակաբաշխությունում, որոնց թվում՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի և լավագույն սցենարի համար: Դիտվել է 3653 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|