Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

31.08.2022

Յուրաքանչյուր աշուն նման չէ նախորդին կամ հաջորդին՝ թե՛ եղանակային, թե՛ աստղաբաշխական պայմանների առումով։ Այս տարվա աշունը լինելու է նոր ծանոթությունների, հանդիպումների ու ճամփորդությունների ժամանակ։

Այդուհանդերձ, սիրո և ժամադրությունների համար այս աշունն ունենալու է լավագույն շրջանը, որը չի կարելի բաց թողնել: Դա կլինի հոկտեմբերի 4-ից 22-ն ընկած ժամանակահատվածը։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Խոյ

Խոյերի աշնանային աստղագուշակը խորհուրդ է տալիս լրջորեն մտածել զուգընկերոջ հետ համատեղ բիզնեսի մասին․ չէ՞ որ ձեր ծանոթությունների մեծ մասը տեղի է ունենում գործնական հանդիպումների ժամանակ:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Ցուլ

Ցուլերին այս աշնանը հարաբերություններում ճակատագրական իրադարձություն է սպասվում՝ կա՛մ արագընթաց զարգացում, կա՛մ բաժանում «թունոտ» զուգընկերոջից:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Երկվորյակ

Երկվորյակների համար աստղագուշակը հսկայական էներգիա է խոստանում աշնան երեք ամիսներին էլ։ Եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որ երկրպագուները հետպնդեն իրենց, ապա պետք է նրանց դրսևորվելու հնարավորություն տան, հատկապես, որ երկրպագուներն, իսկապես, շատ կլինեն։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի համար աշնանը սիրո թեման առանցքային է լինելու։ Մի վախեցեք սիրահարվելուց: Խեցգետիններն այս շրջանում առանձնապես բեղմնավոր կլինեն՝ ինչպես ստեղծագործական նախաձեռնություններում, այնպես էլ բառացիորեն՝ հղիանալու և երեխա ունենալու առումով:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Առյուծ

Աշնանն Առյուծների մոտ կարող են արձանագրվել լուրջ փոփոխություններ՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչների կարգավիճակը «ազատից» կարող է փոխվել «հարաբերությունների մեջ»-ով։ Գլխավորը՝ չանել որևէ քայլ, որը հանգեցնի հակառակին։ Սիրահարված Առյուծները պետք է առանձնահատուկ հոգատար լինեն իրենց զուգընկերների նկատմամբ։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Կույս

Աշնանը կույսերը սիրային հարցերում հանգիստ կարող են հույս դնել Տիեզերքի աջակցության վրա։ Աստղագուշակը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին գործընկերության միջոցով առաջընթացի բազմաթիվ հնարավորություններ է խոստանում։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Կշեռք

Սեպտեմբերը կստիպի Կշեռքներին հարաբերություններ պարզել նախկինի հետ, սակայն հոկտեմբերը բազմաթիվ նոր հնարավորություններ կտա: Մի ամաչեք մարդամեջ դուրս գալ, և այդ դեպքում անպայման կհանդիպեք ձեր ընտրյալին:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Կարիճ

Աշնանային սեզոնին Կարիճները պետք է ավելի զգույշ լինեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների անձնական նկրտումներն այժմ կարող են գերազանցել հարաբերությունների մեջ լինելու ցանկությանը։ Եթե Կարիճները ցանկանում են ներդաշնակություն, ապա խորհուրդ է տրվում ձերբազատվել խստապահանջությունից եւ ավելի զգույշ լինել։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Աղեղնավոր

Աղեղնավորները նոր սեզոնում հնարավորություններին պետք է հեռվից հետևեն։ Օրինակ, դուք կարող եք սկսել օտար լեզուներ սովորելուց կամ ճանապարհորդության մեկնել: Հենց այնտեղ է, որ հնարավորություն կբացվի հանդիպելու ձեր ապագա զուգընկերոջը։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Այծեղջյուր

Այծեղջյուրների համար աշնանը շատ առիթներ կլինեն հանդիպելու իրենց զուգընկերոջը։ Հիմնական հարցն այն է, թե այս պահին հարաբերություններ սկսելու ցանկություն կա՞, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, ամեն դեպքում, պետք է հիշել, որ կարիերայի աճի համար, որն այդքան կարևոր է կենդանակերպի այս նշանի համար, էներգիա է տալիս այն մարդը, ով պատրաստ է անընդհատ ձեզ հետ լինել։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Ջրհոս

Ջրհոսների համար աստղագուշակն ազդանշան է տալիս աշնանային ճակատագրական փոփոխությունների բոլոր ճակատներում: Սա վերաբերում է նաև հարաբերություններին, այնպես որ, եթե միայնակ եք, կենտրոնացեք զուգընկերային հարաբերությունների վրա և անպայման ծանոթացեք ինչ-որ մեկի հետ:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ․ Ձկներ

Սեպտեմբերից Տիեզերքը Ձկներին սիրային հարցերում մեծ աջակցություն կցուցաբերի, սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հատկապես ռոմանտիկ կդառնան նոյեմբերին։ Ձկները մեծ էներգիա կունենան ավարտելու այն, ինչը մնացել է 2022 թվականի սկզբից, և կհասկանան, թե որ ուղղությամբ պետք է առաջ շարժվել:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1902 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Խոսքն ուղղորդում է մեր կյանքը. ինչպե՞ս ընտրել ճիշտ բառեր

30.05.2023
Բառերն օժտված են ոչ միայն իմաստով, այլև էներգետիկայով: Պետք չէ թերագնահատել բացասական մտքերի ազդեցության ուժը մեր գործունեության վրա: Մոռացեք «պրոբլեմ», «խնդիր»...

Ինչու ենք սիրահարվում նրանց, ովքեր անտեսում են մեզ, և ինչ անել դրա դեմ

23.05.2023
Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու ենք սիրահարվում նրանց, ովքեր անտեսում են մեզ, մեր ներքին կարիքն է՝ լինել ցանկալի և սիրված, ինչը կարող է մեզ ստիպել հետաքրքրվել մեկով, ով մեր հանդեպ ուշադրության նշաններ չի ցուցաբերում:

5 նշան, որոնք հուշում են հոգեբանական վնասվածք ունենալու մասին

05.05.2023
Միանգամից պարզենք՝ հոգեբանական վնասվածքը ձևավորվում է, երբ մարդն անցնում է մի բանի միջով, որը դուրս է սովորական ապրումներից:

8 միջոց ծուլությունը հաղթահարելու և ավելին հասցնելու համար

20.04.2023
Բարձր արագությունների և ժամանակի սղության դարաշրջանում թևաթափ լինելը շատ ավելի հեշտ է, քան երբևէ, իսկ երբ շուրջդ միայն «հաջողությունների պատմություններ» են, դու ընդհանրապես ոչինչ չես ուզում անել:

Ստուգեք ձեր ուշադրությունն ու ինտելեկտը. թեստ

31.03.2023
Պարզ ու բարդ, լուրջ և զվարճալի տրամաբանական հնարքով գլուխկոտրուկները ոչ միայն ուղեղի հիանալի մարզանք են, այլև բարձրացնում են տրամադրությունը:

Կենդանակերպի 5 ամենաբարի նշանները

03.03.2023
Կան մարդիկ, ովքեր բնությունից բարի են։ Նրանք միշտ պատրաստ են օգնելու, նույնիսկ երբեմն ի վնաս իրենց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2023 10:23
Նախկին թագավորական ծովային հետեւակ Էլոն Միզոնը փոստային ինդեքսների վիճակախաղում մրցանակ է շահել կնոջ շնորհիվ, ով ստորագրել է մասնակցելու համար մահից անմիջապես առաջ: 77-ամյա բրիտանացին 4 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից ստացել է 493 076 դոլար: Միզոնը շահումն անվանել է «հրաշք»:
08-06-2023 10:15
Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունների տարբերությունները:
08-06-2023 03:49
83-ամյա Ալ Պաչինոն, ով պնդել է ԴՆԹ թեստ անցկացնել, համակերպվել է սիրելիի հղիությանը։ Հայտնի ռեժիսորը խոստովանել է, որ շատ հուզված է երեխայի սպասումով. մեծ տարիքում նա այլեւս հայր դառնալու հույս չուներ։
08-06-2023 01:41
Մարզական ընտանիքում նոր համալրում կա. գեղասահքի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան և Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Կոնստանտին Կուչաևը պաշտոնապես ամուսին և կին են դարձել։
08-06-2023 00:54
Մոդել Սոֆյա Մարտինովան, ով աշխատում է Coach, Marc Jacobs, Fendi, Jil Sander, Dolce & Gabbana, Loewe, Giambattista Valli, Alexander McQueen, Miu Miu ապրանքանիշերի հետ և 2020 թվականին դարձել է Dior օծանելիքի դեմքը, հայտարարել է նախկին սիրելի՝ բլոգեր Դանիլա Ֆիլիպովի, կողմից ենթարկվող ցհալածանքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2023
Դիտվել է 12231 անգամ
05.06.2023
Դիտվել է 5244 անգամ
06.06.2023
Դիտվել է 370 անգամ
07.06.2023
Դիտվել է 101 անգամ
08.06.2023
Դիտվել է 78 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster