Vogue-ի լրագրողները «խաղաղօվկիանոսյան կապույտը» անվանել են 2022 թվականի ամենաթրենդային գույնը։
Համապատասխան նյութը հայտնվել է ամսագրի ամերիկյան տարբերակի կայքում։
Հրատարակության համաձայն՝ նշված երանգն արդիական է դարձել լյուքս բրենդների նախկին ցուցադրությունների շնորհիվ։ Մասնավորապես, Christopher John Rogers ապրանքանիշի մոդելները հանրությանը ներկայացրել են կապույտ սվիտերներ, տաբատներ, վերարկուներ և վերնաշապիկներ։
Միաժամանակ Christian Siriano-ի դիզայներները նոր հավաքածուում ներառել են նշված գույնի կոստյումներ, իսկ Dion Lee ցուցադրությանը ներկայացվել են կապույտ ջինսե հագուստներ։
Դրանց զուգահեռ, այս երանգի նորաձև հագուստ, աքսեսուարներ և կոշիկներ են հայտնվել այնպիսի ապրանքանիշերի մոտ, ինչպիսիք են Proenza Schouler-ը, The Row-ը, Givenchy-ն, Tory Burch-ը, Mango-ն, Alexander McQueen-ը, Saint Laurent-ը, Cult-ը, ինչպես նաև Christopher Esber-ը, Bottega Veneta-ը, Marni-ն, & Other Stories-ը, Mach & Mach-ը, Loewe-ը, Des_Phemmes-ը, Amur Levona-ն և այլն:
Ըստ խմբագիրների՝ կապույտ գույնը լայն տարածում է գտել իր բազմակողմանիության շնորհիվ։
«Բացի այդ, նա էլեգանտ ու վեհ տեսք ունի»,- նշել են լրագրողները։
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: