57-ամյա սուպերմոդել Պաուլինա Պորիզկովան դարձել է ամերիկյան La Ligne նորաձեւության ապրանքանիշի նոր արշավի հերոսուհին։ Որոշ լուսանկարներում նա կեցվածք է ընդունել կիսամերկ կամ լողազգեստով։
Պորիզկովան հայտնի է էյջիզմի (տարիքային խտրականություն) դեմ բացահայտ պայքարով. իր բլոգում նա գրել է սպիտակահեր մազերը չներկելու կանանց իրավունքի մասին և հրապարակել իր մերկ լուսանկարները՝ դատապարտելով այն փաստը, որ «սեքսուալությունն ու մերկությունը ողջունվում են կնոջ երիտասարդության շրջանում, բայց դատապարտվում՝ հասուն տարիքում»։
Արշավը նկարահանվել է Լոս Անջելեսում, իսկ ոճավորել է բրենդի համահիմնադիր Մերեդիտ Մելլինգը։ Հավաքածուի մեջ շեշտը դրված է սեզոնի ամենանորաձև երանգների վրա՝ վարդագույն և բաց կանաչ։
Լուսանկարներն արվել են Ջիլ Գրինբերգի կողմից, ով նախկինում աշխատել է ապրանքանիշի հետ, իսկ այժմ դիզայներներին ծանոթացրել է Պորիզկովայի հետ։
«Այս գործընթացն, իրապես, եղել է համախոհ կանանց համագործակցություն՝ փոխադարձ հարգանքով և հիացմունքով»,- նշել է Մելլինգը։
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
03-07-2025 10:43 85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան: