Բեյոնսեն Instagram-ում հրապարակել է իր երկար սպասված նոր ալբոմի՝ Renaissance-ի շապիկը, որը լույս կտեսնի հուլիսի 29-ին:
Համացանցը պայթեցրել է կիսամերկ երգչուհու լուսանկարը, որտեղ պատկերված է ձիու վրա:
Համացանցում օգտատերերն անմիջապես սկսել են քննարկել շապիկը, ուրախանալով թողարկման համար, մեմեր հորինելով և փորձելով կռահել մտահղացումները։
Ոգեշնչման ամենաակնհայտ աղբյուրը, իհարկե, դիտարկվում է ազնվական Լեդի Գոդիվայի կերպարը, ով, ըստ լեգենդի, մերկ ձիավարել է Անգլիայի Քովենթրիի փողոցներով, որպեսզի ամուսինը նվազեցնի իր հպատակների չափազանց մեծ հարկերը: Արվեստում այս կերպարը շատ տարածված է. Լեդի Գոդիվան պատկերված է բազմաթիվ նկարներում և անմահացած քանդակներում:
Մեկ այլ տարբերակ դիտարկվում է Բիանկա Ջագերի լուսանկարը, ով 1977 թվականին, լեգենդար Studio 54 ակումբում իր ծննդյան տոնակատարության ժամանակ, հյուրերին է ներկայացել սպիտակ ձիով:
Ինքը՝ Բեյոնսեն, վերջերս ակնարկել էր, թե ինչպիսին է լինելու ալբոմի շապիկը. Vogue-ի նոր համարի շապիկին նա ևս հայտնվել էր ձիու վրա կեցվածք ընդունած։
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։