Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Խոյ

Շատ Խոյեր 2022թ.-ի հուլիսին կկիսվեն մասնագիտական գործերի և կենցաղային հարցերի միջև։ Ավելին, բիզնեսն ու աշխատանքը կարող են առաջին պլան մղվել, քանի որ հիմնարար գաղափարներն ու ընթացիկ նախագծերն այժմ կպահանջեն մեծ ֆինանսական ներդրումներ: Բացի այդ, գումար կարող է անհրաժեշտ լինել նաև կենցաղային կարիքների համար: Խոյերի մեծամասնության համար հուլիսը բավականին բարդ ժամանակաշրջան կլինի, երբ դուք պետք է ցույց տաք ատամներ և պայքարեք սոցիալական դիրքի համար, հատկապես, եթե ձեր կյանքի հիերարխիայում առաջնահերթ տեղ են զբաղեցնում ազդեցությունն ու ուժը:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 14, 18, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 21, 26, 31:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Ցուլ

Ցուլերը 2022 թվականի հուլիսին կկարողանան արտասովոր ակտիվություն և վճռականություն դրսևորել։ Խնդիրներ կծագեն, սակայն դրական միտումները կգերակշռեն՝ ազդարարելով ցանկալի փոփոխություններ և կարևոր ձեռքբերումներ: Հզոր տանդեմը Մարսի տեսքով, որը տեղավորվել է Ցուլի համաստեղությունում և աջակցում է Ուրանին, հուլիսին կապահովի բարձր էներգետիկ ներուժ և բնածին հավակնությունների աճ: Եվ այս առումով ամառային երկրորդ ամսվա սկիզբը կարող է անցնել շատ արդյունավետ ու հաջող։

• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 13,17,22,27
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 15,20,24,29:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Երկվորյակ

Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը Երկվորյակների համար 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է: Գործեք խելամտորոն։ Թեև տիպիկ Երկվորյակների բիզնես գործունեությունը հուլիսին կարող է նվազել, ամառվա երկրորդ ամիսը բարենպաստ է կյանքի որակի բարելավման, եկամուտների ավելացման և համատեղ նախաձեռնություններին կամ գործարար նախագծերին ակտիվ մասնակցության համար:

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 11, 15, 19, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝  4, 9, 13, 17, 21, 26, 31:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Խեցգետին

Շատ Խեցգետիններ 2022 թվականի հուլիսին կկարողանան հպարտորեն բարձրացնել հաջողության դրոշը, հատկապես, եթե առաջնորդվեն հավասարակշռված որոշումներով և գործողություններում լինեն հետևողական: Այժմ բախտը ձեր կողքին է, բայց հիմնական արդյունքները կախված են միայն ձեզանից: Հուլիսին և հատկապես ամսվա առաջին կեսին տիպիկ Խեցգետինները կզգան կենսունակության հզոր ալիք: Այնպես որ՝ ամառվա երկրորդ ամիսը կսկսվի անսովոր ակտիվ։

• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 13,17,22,27
• Անբարենպաստ օրերը՝ 2,6, 11, 15, 19, 25,29:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Առյուծ

2022 թվականի հուլիսին Առյուծներին, փոխաբերական իմաստով ասած, շեփորի ազդարարող կանչը ևս մեկ անգամ վստահորեն կմղի դեպի նոր ձեռքբերումների և արժանի արդյունքների: Ընդ որում, ամռան երկրորդ ամիսն այնքան էլ հարթ չի լինի, հատկապես առաջին կեսը։ Ընդհանրապես, Առյուծի համար հուլիսն անսովոր շրջան կլինի, երբ տիեզերական դրական ազդեցություններն անակնկալ կերպով կզուգորդվեն բացասականների հետ։

• Բարենպաստ օրերը՝  2,7, 11, 15, 19,24,29
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 17, 21,26, 31:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Կույս

2022 թվականի հուլիսին բավականին պահպանողական Կույսերը ստիպված կլինեն հարմարվել կյանքի արագ փոփոխվող հանգամանքներին: Հիշեք, որ շատ բան կախված կլինի ձեր ճկունությունից և նոր պայմաններին արագ հարմարվելու կարողությունից: Տիպիկ Կույսերը 2022 թվականի հուլիսին ուշադրությունը պետք է դնեն բիզնես հաղորդակցության շրջանակի ընդլայնման վրա։ Չէ՞ որ ձեզ համար խոստումնալից ժամանակներ են գալիս, երբ թիմային աշխատանքի և համատեղ նախագծերի շնորհիվ խոշոր մասնագիտական հաղթանակներն իրական կդառնան։

• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16,22,27
• Անբարենպաստ օրերը՝ 1,6,10, 14, 18, 25,30:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Կշեռք

Կշեռքներին 2022 թվականի հուլիսը շատ հնարավորություններ կբացի, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի բարձունքներին և խուսափել որոգայթներից։ Հիմնական խնդիրը հարյուր տոկոսանոց պատրաստվածությունն է, մտածված պլանավորումը և վստահելի տեղեկատվության տիրապետումը: Այժմ գործընկերային հարաբերությունները կարող են առաջնահերթ լինել, հատկապես երբ խոսքը վերաբերում է ցանկացած համատեղ ձեռնարկությունների, բիզնես նախագծերի: Կշեռքների մեծ մասը 2022 թվականի հուլիսը կհիշի որպես զբաղված, դինամիկ և հագեցած շրջան:

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 15, 20,24, 29
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 17,22,26,31:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Կարիճ

Կարիճները 2022 թվականի հուլիսին և հատկապես ամսվա առաջին կեսին կհայտնվեն հաջողության ու արդյունավետության ալիքի վրա։ Թվում է, թե այժմ անձնական կյանքը երկրորդ պլան կգնա։ Եվ այնուամենայնիվ, չի կարելի ինքնահոսի թողնել նաև ընտանեկան-սիրային դաշտում ստեղծված իրավիճակները։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հուլիսը բարենպաստ է բարեկամական, ինչպես նաև գործարար կապերի ու գործընկերների հետ հարաբերությունների հաստատման և ամրապնդման համար։ Ոչ վաղ անցյալում Կարիճների կողմից սկսված նոր նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն։

• Բարենպաստ օրերը՝  4, 8, 12,16,21,27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 14,18,23,30:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Աղեղնավոր

2022 թվականի հուլիսին Աղեղնավորին սպասվում են շատ առօրյա գործեր՝ ինչպես տնային, այնպես էլ աշխատանքին ոլորտներում։ Թեև ամռան երկրորդ ամսին շատերը կտարվեն երազանքներով և երևակայություններով, հաճելի հանգստի տենչը կարող է շատ հստակ դրսևորվել։ Աշխատեք չափից դուրս չլարվել, քանի որ առջևում ծանրաբեռնված օգոստոս է սպասվում։ Հնարավոր է, որ Աղեղնավորների մեծամասնությունը հուլիսը նվիրի անձնական հարցերին և ընտանեկան գործերին՝ մասնագիտական պարտականությունները ժամանակավորապես դնելով երկրորդական պլանի վրա:

• Բարենպաստ օրերը՝ 3,6, 11,15,20,25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 8, 13, 17,22,27:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Այծեղջյուր

Շատ Այծեղջյուրներ 2022 թվականի հուլիսին ստիպված կլինեն միշտ մնալ ձիու վրա, որպեսզի վերջապես հասնեն ցանկալի բարձունքներին։ Կարևոր իրադարձություններ են սպասվում նաև սիրո ճակատում: Այսինքն՝ ամառվա երկրորդ ամիսը հաստատ թույլ չի տա ձեզ ձանձրանալ։ Այծեղջյուրների մեծամասնության համար 2022 թվականի հուլիսի առաջին կեսը կլինի բարենպաստ միտումների ազդեցության տակ, երբ հաջողությունը կհետապնդի այս նշանի նպատակասլաց ներկայացուցիչներին:

• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 13,17,21,26,31
• Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 15, 19, 23, 28:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Ջրհոս

Ջրհոսների մեծամասնության համար 2022 թվականի հուլիսը դժվար ժամանակաշրջան է լինելու: Այսպես թե այնպես, այժմ դրական մտածողությունը և ուրիշների նկատմամբ բարեհաճ վերաբերմունքը ամուր հիմք կդառնան մասնագիտական ձեռքբերումների և անձնական հաղթանակների համար։ Ընդհանուր առմամբ, հուլիսը բավականին բարդ ամիս կլինի Ջրհոսների համար, երբ էներգետիկ ներուժը կթուլանա։ Հետևաբար, այս նշանի տիպիկ ներկայացուցիչները կզգան դյուրագրգռություն և քրոնիկական հոգնածություն:

• Բարենպաստ օրերը՝ 2,6,10,14,18, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16,21, 27:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ. Ձկներ

2022 թվականի հուլիսին Ձկները կհայտնվեն ստեղծագործական ալիքի վրա։ Սակայն ամառվա երկրորդ ամիսը նպաստավոր է նաև դինամիկ օգոստոսից առաջ հաճելի հանգստի ու ֆիզիկականի վերականգնման համար։ Ընտրությունը ձերն է։ Շատ Ձկների համար հուլիսը և հատկապես ամսվա առաջին կեսը կնշանավորվի ստեղծագործական ոգեշնչման պոռթկումով: Սա դրական և արդյունավետ շրջան է, որը նախատեսում է ճամփորդություններ, հանդիպումներ, ինտենսիվ շփում։

• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 13,17,22,26,31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 7, 11, 15,20,24,28:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4668 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ․

01.08.2023
Դիմացե՛ք։ 2023 թվականի օգոստոսը լավ կցնցի Երկրի ողջ կենսոլորտը։ Ամառվա վերջին ամիսը, հատկապես երկրորդ կեսը, կլինի անհավասարակռված, տարաձայնություններով լի, շատերի համար՝ բարդ։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ․

01.07.2023
Այս ամիս աստղերը բարենպաստ կլինեն կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչների համար. յուրաքանչյուր մարդ հարմարավետ պայմաններում կհայտնվի: Այսպիսով, ի՞նչ է խոստանում 2023 թվականի հուլիս ամսվա աստղագուշակը կենդանակերպի նշաններին։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ․

01.05.2023
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մայիսը շատերի համար դինամիկ և ակտիվ ամիս կլինի։ Այո, կամակոր ճակատագրի բացասական ծրագրերն այս ընթացքում կակտիվանան, բայց դրանք շատ ավելի քիչ կլինեն, քան դրական իրադարձություններն ու փոփոխությունները։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023
Այս ամիս սիրո մոլորակը' Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-09-2023 13:09
Շակիրան մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել դայակին, ով բացահայտել էր Պիկեի դավաճանությունը։ Սկանդալի բռնկումից հետո Ժերար Պիկեն նրան հեռացրել է աշխատանքից ու թողել առանց փողի։ Երգչուհին սեփական հետաքննություն է անցկացրել, համոզվել, որ կինը ճիշտ է, և անմիջապես հետ է վերցրել նրան աշխատանքի։ Եվ այս տհաճ իրավիճակի տպավորությունը հարթելու համար երգչուհին բարձրացրել է դայակի աշխատավարձը։
25-09-2023 13:06
Սոֆի Լորենը հոսպիտալացվել է: 89-ամյա աստղի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք։
25-09-2023 13:04
Երեք զգեստ, որոնք նախկինում պատկանել են արքայադուստր Դիանային, Julien's աճուրդի տունը վաճառել է 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով։
25-09-2023 12:54
Սեպտեմբերի 24-ին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա վերջին օրը, Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ CNMI Sustainable Fashion Awards 2023 մրցանակաբաշխությունը։ Երեկոյի հյուրերի թվում էին Ջեսիկա Չեսթեյնը, Ջուլիանա Մուրը, Ջերեմի Սթրոնգը, Ադուտ Աքեշը, Կոկո Ռոշան, Դոնաթելլա Վերսաչեն։ Աննա Դելլո Ռուսսոն, Էդվարդ Էննինֆուլը, Բեատրիս Գրանոն, Սաբրինա Իմպաչիատորեն, «Բարբիի» և «Կուռքի» աստղ Հարի Նեֆը և այլք։
25-09-2023 09:58
Ջորջ Քլունին վաճառում է իր ամենահայտնի ունեցվածքը՝ Կոմո լճի վրա գտնվող առանձնատունը, որի սեփականատերն էր 21 տարի։ Քլունին արժանի գումար կվաստակի տան վաճառքից, քանի որ այն գնել է 2002 թվականին ընդամենը 10 միլիոն դոլարով, իսկ այժմ հողամասի արժեքը հասել է 100 միլիոն դոլարի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 316 անգամ
22.09.2023
Դիտվել է 238 անգամ
20.09.2023
Դիտվել է 220 անգամ
23.09.2023
Դիտվել է 190 անգամ
26.09.2023
Դիտվել է 44 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster