Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

7 հայտանիշ, որ տղամարդը չի թողնի նրան՝ հանուն ձեզ

08.06.2022

Ժամանակակից աշխարհում հավատարմությունն ու միամուսնությունն այլևս ընքնըստինքյան ենթադրելի բան չէ, ուստի նոր հայտնված տղամարդը, ով սիրախաղ է անում ձեզ հետ, կարող է արդեն ընկերուհի ունենալ:

Միգուցե նրանք բաց հարաբերություններ ունեն, և ընկերուհին տեղյակ է տղամարդու այդ քայլերի մասին կամ գուցե նա վատ բան չի՞ տեսնում դավաճանության մեջ: Հնարավոր է նաև, որ տղամարդն ուղղակիորեն ասի, որ ընկերուհի ունի, բայց, իբր, դրանք այնքան վատ հարաբերություններ են, որ «գրեթե» բաժանված են։

Բայց եթե նկատում եք հետևյալ նշանները, ապա ոչ, տղամարդը չի պատրաստվում նրան թողնել ձեզ համար՝ նա պարզապես ցանկանում է սիրուհի ունենալ։

1. Նա միշտ սիրախաղ է անում ձեզ հետ սեռական ակնարկներով:

Երբ տղամարդը ցանկանում է աղջկան հետաքրքրել ոչ միայն սեքսի համար, նա հաճոյախոսություններ է անում և խոսում ոչ միայն այդ թեմայի մասին: Երբ դու նրա ավելի հետաքրքիր ես, քան պարզապես գիշեր անցկացնելու նպատակով, նա հարցնում է քո մասին, այլ ոչ թե պարզապես ինչ-որ բան ակնարկում: Բայց եթե թեման փոխելու քո փորձերը հաջողության չեն հասնում, ուրեմն նրան այլ բան պետք չէ։

2. Նա ձեզ ուղարկում է միայն իր մերկ լուսանկարները...

․․․մինչդեռ՝ պետք է առնվազն սրտիկներ ուղարկեր, իսկ առավելագույնը՝ իսկական ծաղկեփնջեր։

3. Նա նամակագրության և շփման մեջ գռեհիկորեն անկեղծ է ձեզ հետ, բայց հանրության մեջ կատարյալ ջենթլմենի դերում է։

Հնարավոր է անգամ սոցիալական ցանցերում տեսնեք նրա սիրո խոստովանություններն ընկերուհուն։ Նա ակնհայտորեն փորձում է նստել երկու աթոռների վրա։

600x400

4. Նա կարող է երկար ժամանակ չպատասխանել ձեզ։

Եվ հաստատ, նա սովորաբար գրում է գիշերները (երբ ընկերուհին քնած է), կամ երբ աշխատավայրում է, բայց հաստատ՝ ոչ հանգստյան օրերին․ կռահեցի՞ք։ Ընկերուհին ավելի կարևոր է նրա համար:

5. Նա չի հարցնում, թե ինչպես է անցել քո օրը...

․․․բայց խնդրում է իրեն նոր մերկ լուսանկարներ ուղարկել։ Նրան դուք որպես մարդ չեք հետաքրքրում, այլ միայն որպես մարմին։

6. Նա գանգատվում է ընկերուհուց, բայց ոչ մի քայլի չի դիմում։

Նա պարզապես փայփայում է ձեզ հույսերով, բայց եթե նա իսկապես ձեզ սիրեր, ապա վաղուց վերջ կտար նախկին հարաբերություններին:

7. Դուք ավելի շատ գիտեք ընկերուհու հետ ունեցած նրա խնդիրների մասին, քան անձամբ՝ իր:

Կամ նա պարզապես ասում է ձեզ այն, ինչ ուզում եք լսել․ որ ընկերուհու հետ հարաբերություններում ամեն ինչ վատ է, և նրանք շուտով կբաժանվեն, կամ նա պարզապես օգտագործում է ձեզ որպես անձնական հոգեբանի: Բայց այստեղ գլխավոր բառը «օգտագործելն» է։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 897 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու են որոշ կանայք գիտակցաբար ընտրում ամուսնացած տղամարդկանց

25.10.2022
Որոշ կանայք տարիներ շարունակ հարաբերությունների մեջ են մնում ամուսնացած տղամարդու հետ՝ դրա մեջ շատ օգուտներ տեսնելով։

Ուղղում ենք ժամացույցները. սեքսի համար կատարյալ ժամը

19.10.2022
23:00-ի՞ն, կեսօրի՞ն, թե՞ առավոտյան յոթին: Գիտնականները պարզել են, թե երբ է սիրով զբաղվելու լավագույն ժամանակը։

Ինչ անել, եթե ձեզ հետապնդում են սիրային անհաջողությունները

04.10.2022
Կարևոր է ոչ միայն դադարել աշխարհին մեղադրել որպես ձեր խնդիրների պատճառ, այլև սովորել պատասխանատու լինել սեփական արարքների համար, կարողանալ վերլուծել դրանք։

Հրաժեշտի սեքս. լավ է դա, թե ոչ այդքան

29.07.2022
Ինչո՞ւ է ցանկություն առաջանում բաժանվելուց առաջ դա անել (առնվազն) ևս մեկ անգամ։

Սիրո մեջ երջանիկ լինելու 5 եղանակ

14.07.2022
Ինչպես սովորել հարաբերություններ կառուցել առանց կապվածության և տառապանքի:

Ով է կանանցից խլում կյանքի լավագույն տարիները

06.07.2022
Իսկ ինչո՞ւ հենց կանայք են ասում, որ ամուսնուն տվել են իրենց կյանքի լավագույն տարիները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-12-2022 10:51
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Financial Times ամսագրի վարկածով ընդգրկվել է 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Ստեղծագործական մասնագիտությունների մյուս ներկայացուցիչներից ամսագրի վարկանիշում ընդգրկվել են գրող Էննի Էռնոն, դերասանուհի Միշել Յեոն, նկարչուհի Էնն Իմհոֆը եւ ռեժիսոր Ցիցի Դանգարեմբգան։
02-12-2022 08:03
Այս 5 սովորություններն օր օրի ծերացնում են Ձեր մաշկը․ չափից շատ դեմքի մաքրում, սուրճի չարաշահում, ֆիզիկական ակտիվության բացակայություն, աչքերի սխալ խնամք, տոնային կրեմի սխալ տարածում։
02-12-2022 07:57
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական կարգավիճակ է տվել ժամանակակից պարին։ Ժամանակակից պարը ներառվել է Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Խոսքը հիփ հոփի կամ բրեյք դանսի մասին չէ։ Ժամանակակից պարը, որը հավակնում է ներառվել մշակութային ժառանգության ցանկում, նախորդ դարի 20-ականներին առաջացած ոճ է, որը դարձլ է հոգու եւ մարմնի ազատագրման մարմնացում։
02-12-2022 05:13
Մեգան Մարքլը և արքայազն Հարին ներկայացրել են իրենց կյանքի մասին պատմող սերիալի թրեյլերը՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի ամերիկյան շրջագայության մեկնարկի օրը։ Սերիալի պրեմիերան կկայանա դեկտեմբերին։
02-12-2022 02:16
Chaos 69 հրատարակությունը ներկայացրել է նոր՝ յոթերորդ համարը Իրինա Շեյքի, Բելլա Հադիդի, Էշլի Գրեհեմի և այլ մոդելների պաստառներով։ Թողարկումը նվիրված է Chanel ապրանքանիշին, ներառյալ Chanel No 5 լեգենդար բույրը: Բոլոր մոդելները կեցվածք են ընդունել ֆրանսիական ապրանքանիշի հանդերձանքով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2022 թ

01.12.2022
Դեկտեմբերը կհիշվի որպես 2022 թվականի բարենպաստ ժամանակաշրջաններից մեկը։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր հանրահայտ «Snap» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.12.2022
Դիտվել է 1552 անգամ
28.11.2022
Դիտվել է 1204 անգամ
02.12.2022
Դիտվել է 572 անգամ
30.11.2022
Դիտվել է 376 անգամ
29.11.2022
Դիտվել է 292 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster