|
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ |
|
Ջուլյա Ռոբերթսը՝ «չար մայր»
02.02.2012
Բոլորս սովորել ենք հանրահայտ դերասանուհի Ջուլյա Ռոբերթսին տեսնել ռոմանտիկ կոմեդիաներում, ժպտերես և բարի դերերում, սակայն շուտով' մարտի 16-ին, «Սպիտակաձյունիկ» ֆիլմում նա կդրսեւորվի բոլորովին այլ կերպարում: «Սիրունիկը» ֆիլմի աստղը «Սպիտակաձյունիկ»-ում կներկայանա չար խորթ մոր դերում: Սպիտակաձյունիկին կերպարանավորած դերասանուհի Լիլի Քոլինզը, ներկայացնելով Ջուլյա Ռոբերթսի նոր կերպարի մասին իր տպավորություները, ասել է. «Նա մարմնավորում է չարիքն այնպես, որ ինձ թվում է՝ մարդիկ չեն ակնկալում այդպիսին տեսնել: Բոլորին դուր է գալիս, թե ինչպես է Ջուլյան ծիծաղում և ժպտում. նա դա անում է այնքան ահավոր, որ դուք նույնիսկ չեք հասկանում՝ սիրեք նրան, թե ատեք»: Ի դեպ, դերասանուհին անընդհատ ներողություն է խնդրում գործընկերուհուց «չար խորթ մոր» համար: «Ջուլյան փորձում է ինձ հետ լինել շատ դաժան: Կա մի դրվագ, որտեղ նա քաշում է իմ մազերը. նա դա արեց այնքան ուժգին, որ նույնիսկ մի քանի մազ պոկեց: Իսկ նկարահանումներից հետո էլ անընդհատ կրկնում էր՝ կներե՜ս, կներե՜ս»,-պատմել է Սպիտակաձյունիկը: Ինչ վերաբերում է Լիլի Քոլինզին, Սպիտակաձյունիկը դարձել է նրա երազանքների իրականացումը. «Դա եղավ երազանքների իրականացում: Դա մի խենթություն էր, որը վայելում էի ամեն մի վարկյան»: Դիտվել է 8723 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները
10.06.2026 Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
|
|
2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա
26.05.2026 2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։
|
|
 |
|
|
Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...
07.05.2026 Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։
|
|
10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին
15.04.2026 Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։
|
|
 |
|
|
Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում
14.04.2026 Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։
|
|
Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները
19.03.2026 Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|