Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 11-17-ը 2022 թ

11.04.2022

Աստղաբանների կարծիքով՝ այս շաբաթը կարող է վճռորոշ լինել Կենդանակերպի շատ նշանների համար։ Բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք գլխիվայր շուռ կտան ձեր կյանքը և կօգնեն իրականացնել ամենակարեւոր նպատակները։ Կարեւոր են լինելու ոչ միայն ձեր գործողությունները, այլեւ այն, թե ինչ եք ասում։ Ձեր ճակատագիրը չփչացնելու համար պետք է զգուշանալ վտանգավոր բառեր արտաբերելուց։


Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Խոյ

Խոյերը կարող են վարվել իրենց հարմար ցանկացած կերպ։ Գիշերային լուսատուները նրանց համար կբացեն բոլոր դռները: Ցանկության դեպքում այս Նշանի ներկայացուցիչները կարող են մեկ շաբաթ հատկացնել հանգստին և պարզապես արձակուրդ գնալ: Այս դեպքում նրանց պետք է օգնեն աստղագուշակների խորհուրդները, թե ինչպես ուժ հավաքել Կենդանակերպի նշանի համաձայն։ Աշխատանքում և գործերում Խոյերին կօգնի Մերկուրիի անցումը դեպի Ցուլի նշան։ Այս ստղաբաշխական իրադարձությունը շատ օգտակար կլինի նաև գնումների համար։ Սիրային ոլորտում նույնպես ամեն ինչ լավ կանթանա, բայց մինչև 14-ը ներառյալ, քանի որ 15-ին Մարսի ազդեցությունը բացասական կդառնա։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Ցուլ

Ցուլերը կարող են և, նույնիսկ, պետք է կենտրոնանան ֆինանսական հատվածի վրա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ի դեմս Մերկուրիի հաղորդակցության և փողի մոլորակը կլինի նրանց նշանում։ Գործերը պետք է վարել առանց թերահավատության, քանի որ նման մտքերը կարող են բարդացնել դեպի երազանք տանող ճանապարհը: Սա կլինի կյանքի ամենակարևոր ոլորտը, այնպես որ դուք չպետք է որևէ կերպ ձախողվեք: Կարող եք օգտագործել ուժի և էներգիայի մանտրան՝ ամեն ինչ հասցնելու համար: Սիրային գործերում Ցուլերը կարող է ավելի լավ արդյունքի հույս ունենալ, բայց գերադասելի է որոշումներ կայացնելիս չշտապել: Կարևոր է ուշադիր կատարել յուրաքանչյուր քայլը, ավելի հանգամանալի մտածել ծանոթությունների հետ կապված ծրագրերի մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Երկվորյակ

Երկվորյակներն ունեն բնավորության մեկ կարևոր գիծ, որը նրանց հնարավորինս հաջողության կբերի ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում։ Խոսքը կենսունակության մասին է: Այն կդառնա լավագույն օգնականը ճանապարհին որոշ խնդիրների ու անախորժությունների հանդիպելիս։ Մեզանից յուրաքանչյուրն ունի բնավորության լուսավոր ու մութ կողմեր: Երկվորյակները կկարողանան աշխարհին ցույց տալ իրենց լավագույնը։ Պարզապես պետք է ցանկանալ: Այս շաբաթվա կյանքի ամենաօգտակար հմտություններից մեկը ճշմարտությունը ստից արագ տարանջատելու կարողությունն է, իսկ ձևականությունն՝ անկեղծությունից: Երկվորյակները կարող են փորձել խաբել անբարեխիղճ ու եսասեր մարդկանց։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Խեցգետին

Խեցգետիններն, ամենայն հավանականությամբ, կցանկանան հաջողության հասնել աշխատանքի և ֆինանսների ոլորտներում: Աստղագուշակները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ժամանակ տրամադրել գործերին ու օգտագործել հինգ արդյունավետ ծես՝ հարստության համար։ Դրանք կօգնեն օպտիմալացնել ծախսերը և բարձրացնել եկամուտները զբաղվածության նույն մակարդակում: Աստղագուշակները խստորեն խորհուրդ են տալիս չփոխել ձեր կյանքի սկզբունքները: Մորլորակները կարող են այնպես անել, որ Խեցգետիններն արագ ձախողվեն, եթե սկսեն մի կողմից մյուսը նետվել: Այս շաբաթվա հետ կապված միայն մի բան կարելի է հստակ ասել՝ աստղերը Խեցգետիններից կպահանջեն ակտիվություն և չեն հանդուրժի հուսահատությունն ու ծուլությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Առյուծ

Նախ՝ Առյուծները պետք է մաքրեն տեղեկատվական տարածությունը, քանի որ Մերկուրին նորանալու է, իսկ դրանից հետո բոլորիցս կպահանջի նորացում։ Առյուծների համար շաբաթը կարող է շատ զբաղված լինել, ուստի չեն բացառվում սթրեսն ու լրացուցիչ հոգնածությունը։ Սթրեսի դեմ պայքարելու ամենահզոր թալիսմանները կօգնեն նրանց պայքարել այս ամենի դեմ։ Աշխատանքի և բիզնեսի, ինչպես նաև ընկերության մեջ դավաճանություններ են սպասվում։ Նրանք քննադատական չեն լինի, բայց շատերը ցույց կտան իրենց ոչ լավագույն կողմերը։ Դրա համար մենք պետք է շնորհակալություն հայտնեք աստղերին, քանի որ նրանք կօգնեն հասկանալ, որ նման մարդկանց չի կարելի վստահել։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Կույս

Կույսերը շաբաթվա սկզբին պետք է տունն ավելի մաքուր ու ներդաշնակ դարձնեն։  Մերկուրին ակտիվ է լինելու, ինչը բարերար ազդեցություն կունենա Կույսերի կյանքի վրա։ Որպեսզի այս մոլորակի ստեղծագործական էներգիան ավելի շատ մտնի ձեր կյանք, դուք պետք է մաքրեք ձեր տունն ու աշխատավայրը: 11-17-ը կարող եք հանգիստ թանկարժեք գնումներ կատարել, տարադրամի փոխանակում կատարել, աշխատանքում խնդիրներ լուծել։ Օգտակար կլինի նաեւ սիրելիների հետ շփվելը, հեռավոր հարազատներին այցելելը։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Կշեռք

Գիշերային լուսատուները Կշեռքներին կօգնեն հաղթահարել էներգիայի հետ կապված խնդիրները, դառնալ ավելի հաջողակ կյանքի բոլոր ոլորտներում։ Աշխատանքի վայրում պետք է խուսափել ծառայողական սիրավեպերից, ինչպես նաև կոնֆլիկտներից ու բամբասանքների տարածումից։ Ընտանեկան հարցերում առաջին տեղում կլինեն նրանք, որոնք վերաբերում են հեռավոր ապագային։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս համատեղ պլանավորել և երեխաներին ու երկրորդ կեսին տալ միայն այն խոստումները, որոնց կատարման հավանականությունը մեծ է: Շաբաթը հիանալի է ընտանի կենդանի ձեռք բերելու, նոր բույսեր գնելու, կահույք վերադասավորելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Կարիճ

Կարիճների համար կարևոր է փորձել ձերբազատվել վատ սովորություններից։ Քանի դեռ Մարսը թուլացված կլինի Ձկների կողմից, Կարիճները կկարողանա զգալի առաջընթաց գրանցել այս հարցում։ Ուրբաթ և հանգստյան օրերին պետք է փորձեք ձերբազատվել այդ սովորություններից մեկից կամ մի քանիսից։ Ընդհանուր առմամբ շաբաթը բավականին հագեցած կլինի իրադարձություններով, որոնք շատ հաճելի տպավորություններ կթողնեն։ Դրանք կարող են լինել պատահական ծանոթություններ, հանդիպումներ հին ծանոթների, դասընկերների, անցյալի մարդկանց հետ։ 11-17-ը ընկած ժամանակահատվածում հաջողության ամենասարսափելի թշնամին նախանձը կլինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Աղեղնավոր

Այս յոթ օրվա ընթացքում Աղեղնավորների մոտ կարող են որոշ առողջական խնդիրներ առաջանալ։ Շնչառական վարժությունները կօգնեն ձեզ հեշտությամբ դիմանալ նման տեսակի ցանկացած դրսևորման, ինչպես նաև հաղթահարել անհանգստությունն ու հոգնածությունը: Աստղագուշակները խորհուրդ են տալիս հետևել կազմված ծրագրերին, քանի որ ձեր աչքի առաջ ապագայի մանրամասն տեսլականը շատ ավելի հեշտ կդարձնի խնդիրների լուծումը: Աղեղնավորների բախտը կբերի, եթե նրանք ռիսկի չդիմեն և սպասողական վերաբերմունք դրսևորեն։ Խորհուրդ է տրվում նաև ոչ մեկին չպատմել ձեր նպատակների և խնդիրների մասին: Հակառակ դեպքում՝ կարող եք կորցնել ամբողջ մոտիվացիան:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրները, ինչպես և Կարիճները, պետք է հնարավորինս շուտ ազատվեն նախանձից, քանի որ այն ոչնչացնում է մեր հաջողությունը։ Այժմ այս բացասական զգացողության ուժը կրկնակի կործանարար կլինի: Արժե նաև քիչ ուշադրություն դարձնել ասեկոսեներին, քանի որ մարդիկ միշտ չէ, որ ազնիվ են և բաց։ Այծեղջյուրների համար գայթակղություն կարող է լինել նաև ամեն ինչում լավագույնին ձգտելը։ Դա մի կողմից կօգնի նրանց դառնալ ավելի լավը, լուծել բոլոր խնդիրներն առանց խոչընդոտի, բայց կատարյալին ձգտումը կարող է ավելի նյարդայնացնել այս նշանի ներկայացուցիչներին, ինչն իր բացասական ազդեցությունը կթողնի գործերի վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը. Ջրհոս

Ջրհոսներին սպասվում է շաբաթվա շատ պայծառ ու դրական սկիզբ։ Ուրբաթ օրը Մարսը կկատարի իր բացասական ճշգրտումները՝ փչացնելով այս Նշանի ներկայացուցիչների մեծ մասի տրամադրությունը։ Շաբաթվա վերջում ավելի լավ է անցնել «դանդաղ, բայց վստահ» ռեժիմի: Շտապողականությունը կարող է փչացնել ամեն ինչ։ Ըստ կանխատեսումների՝ Ջրհոսները նոր մակարդակի կհասնեն նաեւ սիրային հարաբերություններում։ Հնարավոր է, որ նրանք և նրանց ընտրյալները ստիպված լինեն որոշ դժվարությունների միջով անցնել, որոնք, ի վերջո, կմիավորեն զույգին։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 11-17-ը․ Ձկներ

Ձկներին այս շաբաթ սպառնում է ուժի և էներգիայի չափազանց անպատասխանատու օգտագործում: Պետք է փորձենք ուժերը ճիշտ բաշխել։ Եթե չկարողանաք դա անել, ապա, երբ ուժեղ հոգնածություն ի հայտ գա, կարող եք օգտագործել կորցրած էներգիան արագ վերականգնելու հայտնի եղանակները։ Աստղագուշակները Ձկներին խորհուրդ են տալիս խուսափել ինքնագոհությունից, իմպուլսիվությունից և եսասիրությունից: Այս ամենը նրանց կխանգարի ամուր հարաբերություններ ու ընկերություն հաստատել։ Հանգստյան օրերին անսպասելի ծախսերը բավականին հավանական են։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1617 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 8-14-ը 2022 թ

08.08.2022
Անորոշությունների դեպքում անմիջապես պարզաբանեք իրողությունը՝ առանց իրավիճակն էլ ավելի խառնելու։
Այս օրերին պետք է ձեռնպահ մնաք ձեր կյանքի երկարաժամկետ պլաններ կազմելուց:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 1-7-ը 2022 թ

01.08.2022
Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արժե նախաձեռնող և միաժամանակ զգուշավոր լինել, խնդիրների լուծման համար ընտրեք յուրահատուկ ուղիներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 25-31-ը 2022 թ

25.07.2022
Այս շաբաթ կարևոր է որոշեք ձեր առաջնահերթ խնդիրները, և կհասնեք ձեր ուզած նպատակին, եթե, իհարկե, չափը չանցնեք զգացմունքների դեմ պայքարում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 18-24-ը 2022 թ

18.07.2022
Այս շաբաթ հստակ ձևակերպեք այն, ինչ ցանկանում եք և հանգիստ գնացեք հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ աստիճանաբար կդասավորվի ճիշտ այնպես, ինչպես ձեզ հարկավոր է:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 11-17-ը 2022 թ

11.07.2022
Մենակության ձեր ներքին ցանկությունը գրեթե անհնար է, ամբողջ շաբաթ դուք կլինեք ամեն ինչի մեջ: Այսպիսով, պատրաստվեք շփվելու, ժպտացեք և աշխարհից չփակվեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 4-10-ը 2022 թ

04.07.2022
Այս շաբաթը բավականին բուռն և զբաղված է լինելու: Մտածեք գումար վաստակելու ձևը փոխելու մասին: Ձեր բախտը կարող է բերել բիզնեսում, հնարավոր են դրամական մուտքեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8635 անգամ
11.08.2022
Դիտվել է 410 անգամ
10.08.2022
Դիտվել է 380 անգամ
12.08.2022
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster