Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Դրականությունը մաքրում է հոգին և բացում լավատեսության դարպասները»․ էլինե Պողոսյան

05.04.2022

Էլինե Պողոսյանը համացանցի օգտատերերին առավելապես հայտնի է որպես «PELYA» հագուստի ապրանքանիշի հիմնադիր, որի միջոցով հեղինակը «քայլեցնում է արվեստը»՝ հագուստների վրա ձեռքով պատկերելով գեղարվեստի հանրահայտ նմուշներ, սեփական մտահղացումներ։ Շատերը չէ, սակայն, որ գիտեն՝ Էլինեն իր ժամանակի գերակշիռ մասը հատկացնում է գեղարվեստական կտավների ստեղծմանը, դրանում տեսնելով իր գլխավոր առաքելությունը։

Ցանկացած ստեղծագործողի համար իր գործերը հանրությանը ներկայացնելու պահը պիտի հասունանա։ Եվ էլինե Պողոսյանը պատրաստ է այդ փորձությանը՝ ապրիլի 9-ին Հայաստանի նկարիչների միության սրահում կբացվի հեղինակի առաջին անհատական ցուցահանդեսը, որ ստացել է «Կանաչ» խորագիրը։

«Միլիոնավոր գունային երանգներից ամենից շատ առանձնացողներից մեկը կանաչն է: Մենք ակամայից ընտրում ենք այն, ինչը մոտ է բնությանը։ Հոգեբանական տեսանկյունից կանաչն ասոցացվում է անվտանգության, հաջողության և դրականության հետ։ Վերջինը հոգու հիմնական և կարևոր պահանջներից մեկն է, քանզի դրականությունը զարդարում է, մաքրում հոգին և բացում լավատեսության հսկա դարպասները: Այն, ինչը պետք է բոլորիս և հատկապես՝ հիմա»,-մեկնաբանում է նկարչուհին։

600x400

Ապրիլի 10-ին, 12-ին և 13-ն արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու էլինե Պողոսյանի ինչպես հեղինակային ստեղծագործություններին, մասնավորապես՝ կտավներ, ինտերիերի գեղանկարչական դեկորներ, «PELYA» հագուստի ապրանքանիշի նկարազարդված եզակի նմուշներ, այնպես էլ նկարչուհու մոդելավորած բացառիկ զգեստներին: Հեղինակային աշխատանքներում ներկայացված կլինեն նաև հայկական մշակույթը՝ մասնավորապես Արցախի գորգագործության դարակազմիկ նմուշներից պատկերներ:

«Այն մեծ մոտիվացիան, որ ինձ տալիս են իմ արվեստով իրապես հետաքրքրվողները, խոստանում է նման միջոցառումների շարունակական շարք»,-նշում է նկարչուհին:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1749 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նեյրոցանցը OnlyFans-ի մոդելին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ կին

21.12.2024
Արհեստական ինտելեկտն ընտրել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը։ Նա 25-ամյա բրազիլացի մոդել Ռոզալին Քորալն է։

Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք ըստ Forbes-ի

13.12.2024
Ո՞վ է նրանցից թիվ մեկը:

Pantone-ը հայտարարել է 2025 թվականի գլխավոր գույնը

07.12.2024
Վերջին մեկ ամսվա ընթացքում բոլորին հետաքրքրում էր, թե որն է լինելու Pantone-ի ընտրած 2025 թվականի գլխավոր գույնը, և վերջապես Գույնի ինստիտուտը հայտարարեց իր որոշման մասին։

Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում, քան միայնակները

27.11.2024
Սակայն կանանց, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ամուսնությունը չի օգնում պահպանել երիտասարդությունը։

«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգը

19.11.2024
Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը։ Սա առաջին դեպքն է, երբ հաղթող է դառնում Դանիայի ներկայացուցիչը։

Հայտնի է «Միսս Երկիր-2024» մրցույթի հաղթողը

11.11.2024
Միսս Երկիր-2024»–ի թագակիր է դարձել ավստրալուհի Ջեսիկա Լեյնը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1075 անգամ
17.12.2024
Դիտվել է 766 անգամ
18.12.2024
Դիտվել է 663 անգամ
18.12.2024
Դիտվել է 631 անգամ
19.12.2024
Դիտվել է 418 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster