Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Արվեստը գեղեցկացնում է կյանքը, այն պետք է լինի մարդկանց տեսադաշտում». Էլինե Պողոսյան

02.12.2019

«Անսահման հիացմունք՝ դեպի գույները, անհագ ցանկություն՝ դեպի արվեստը. ահա դեպի նկարչություն ինձ մղող ուժը: Արվեստի ցանկացած ճյուղի ներկայացուցիչ կարծում է, որ հենց իր ուղղությունն է ամենան: Ես ևս բացառություն չեմ։ Մարդիկ ստեղծագործում են ու բարձրանում դեպի այն անսահմանությունը, որը տալիս է արվեստը: Ես էլ նկարում եմ ու դեգերում գույների կախարդական թագավորությունում»։

Մասնագիտությամբ լինելով լրագրող, որոշում է ուսումնասիրել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը, բայց դա էլ չի բավարարում և վերստին սկսում է զբաղվել նկարչությամբ, առանց որի, ինչպես ինքն է նշում, արդեն չի կարող ապրել անգամ մեկ օր: Իսկ ինչու՞ հենց նկարչություն. քանի որ ունի անսահման ստեղծագործելու ցանկություն և իր կյանքը չի պատկրացնում առանց գույների: Արվեստը կիրառելի է ուզում դարձնել ինչպես իր աբստրակտ կտավներով, այնպես էլ ստեղծած նոր՝ «Պէլյա» հագուստի և զարդերի ապրանքանիշով: Նկարչության մեջ առաջին լուրջ քայլերն սկսել է 14 տարեկանից և 8 տարի է, ինչ հետևողականորեն զբաղվում է:

600x580

-Դուք առաջին մասնագիտությամբ լրագրող եք, երկրորդով՝ հանրության հետ կապերի (PR) մասնագետ: Այդ դեպքում ինչու՞ նկարչություն:

-Լրագրությամբ զբաղվել եմ ԵՊՀ ժուռնալիստկայի ֆակուլտետում սովորած չորս տարիների ընթացքում. ինձ համար այն մասնագիտություն է, որն անընդհատ փնտրելու, բացահայտելու հնարավորություն է տալիս և տեղեկացնում, ամենակարևորը' շարժուն է, ինչն էլ ձգում է: PR-ը ինձ համար նոր է, քանի որ «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» ԵՊՀ մագիստրոսական ծրագիրն սկսել եմ ուսումնասիրել այս տարվանից. մասնագիտության հիմքում հաղորդակցությունն է, հանրության հետ շփումը, ինչն ինձ շատ դուր է գալիս: Իսկ նկարելը և առհասարակ, արվեստն իմ մեջ մանկուց են:

600x580

Չորս տարեկանում նախքան մրգերն ուտելը, դրանցից ինչ-որ պատկերներ էի ստանում և սկսում հիանալ, օրինակ' մանդարիններից ստացած թիթեռնիկով: Առաջին անգամ դպրոց գնալիս նեղացել էի ծնողներիցս, քանի որ ինձ համար ինչ-որ անգույն պայուսակ էին գնել (մուգ մարմնագույն), որն, իմ կարծիքով, տգեղ էր: Գնեցինք նորը. այն իր վրա կրում էր գրեթե բոլոր երանգները: Նկարում էի տետրերի անկյուններում, չնայած ծնողներիս բարկանալուն' նկարում էի պատերին, գրատախտակներին. մի խոսքով' որտեղ հնարավոր էր:

600x580

-Ո՞րն էր ամենամեծ խթանիչ ուժը նկարելու համար:

-Խթանը իմ' ամեն տեղ գեղեցիկը փնտրելու, ամեն բան «գունավոր» տեսնելու ցանկությունն էր: Նկարչությամբ լրջորեն զբաղվելը երազանք էր դարձել: Մոտ 14 տարեկան էի, երբ առաջին անգամ հաճախեցի նկարչության անհատական դասընթացների: Սկսեցի երկրաչափական պատկերներ նկարելուց (բուրգ, կոն, գունդ)' հասնելով դիմանկարի ուսումնասիրմանը, բայց զգում էի, որ ինձ հարազատ են գույները: Իմ մոտիվացիան անսպառ է, ներշնչանքս՝ նույնպես: Վերջինս աղբյուրը հենց կյանքն է, որը շատ եմ սիրում: Ինձ շարժողը որևէ բան ստեղծելու, «արվեստի աստիճաններով բարձրանալու» ձգտումն է:

600x580

-Ի՞նչ են Ձեզ տալիս նկարչությունն ու արվեստը:

-Տարբեր անհատական պարապմունքների հաճախելուց հետո, վերջապես գտա ինձ ամենահոգեհարազատ «Շտրիխ արտ» մասնագիտացված նկարչության դասընթացները, ուր հաճախում եմ մինչ օրս: Շատ եմ նկարում գունանկարներ։ Գույները, որոնցով «խաղում եմ», ինձ տալիս են ամենադրական էներգիաները: Ներկերի բույրերն իմ ամենասիրելի օծանելիքից հաճելի են: Ստեղծագործելու անհագ ցանկությունը կախարդական է. ուժ, որը սիրո պես բացատրություն չունի: Մի նպատակ ունեմ. ցանկանում եմ, որ «իմ» արվեստը լինի կիրառական: Արվեստը գեղեցկացնում է կյանքը, այն պետք է լինի մարդկանց տեսադաշտում' փողոցում, ժամանցի վայրերում, թատրոնում, կինոսրահում, այլուր:

600x580

-Եվ ինչպե՞ս եք մտադիր նկարչությունը դարձնել կիրառական:

-Մոտ երկու տարի առաջ սկսեցի պատրաստել պոլիմերային և սովորական կավից զարդեր, որոնց վրա նկարում էի ակրիլով' տալով դրանց աբստրակտ տեսք: Ունեի սկզբունք' «յուրաքանչյուրից մեկ օրինակ»: Վերջինս մտադիր եմ դարձնել իմ այցեքարտը: Այնուհետև փորձեցի կազմակերպել դրանց վաճառքը (համացանցով, օդանավակայանի և այլ հուշանվերների խանութներում): Լավ սպառում կար. միակ խնդիրն այն էր, որ թիրախս զբոսաշրջիկներն էին, իսկ ես ցանկանում էի, որ իմ գործերը կրեն հաներկրացիներս, այն գնահատեն Հայաստանում:

600x580

Եկավ մի պահ, երբ հասկացա, որ ուզում եմ այլ բան ևս, որոշեցի ստեղծել նոր ապրանքանիշ, և նկարել հագուստի վրա, աբստրակտ գույներ տալ վերնաշապիկներին: Դրանք համադրում եմ զարդերիս հետ, քանի որ նույն ոճն ունեն: Հենց այստեղ է, որ իմ նկարները պետք է «քայլեն»: Ուզում եմ մարդիկ արվեստը կրեն ոչ միայն իրենց մեջ, այլ նաև իրենց վրա: «Պէլյա» ապրանքանիշը նոր է, դեռևս միայն օնլայն հարթակում, բայց հուսով եմ՝ մեծ հեռանկար ունի, ցանկանում եմ նաև ունենալ սրահ-վարճառատուն: Վերջինիս առնչությամբ հետաքրքիր գաղափարներ ունեմ, բայց դեռևս չեմ պատմի՝ հետագա անակնկալների համար:

600x580

600x580

-Արդյո՞ք բիզնեսի և շահույթի ազդեցության տակ ստեղծագործելը չի՞ դառնա մեխանիկական գործընթաց. չկա՞ այսպիսի վտանգ:

-Ո՛չ, հակառակը: Նշեցի, որ արվեստը պետք է «քայլի»: Իմ նպատակներն ինձ առաջ են տանում, ինչը ստեղծագործականություն է ենթադրում: Երբ հասնում եմ սահմանված նպատակին, ինձ համար նոր ազդակներ են ի հայտ գալիս՝ տեղում չդոփելու համար: Եթե ես անեմ այս ամենը միայն գումար աշխատելու համար, նկարելուս «որակը» անհամեմատ կիջնի. այն լճացման կհանգեցնի:

600x580

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի կտավը, և ո՞վ է Ձեր նախընտրելի նկարիչը:

-Թվեմ երեք իմ ամենասիրելի կտավները՝ Էդվարդ Մունկի «ճիչը», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը» և Վան Գոգի «Աստղազարդ գիշերը»:

Շատ են այն նկարիչները, որոնցից անսահման սովորելու բան կա: Այնուամենայնիվ երկու նկարչի կառանձնացնեմ. Ֆրիդա Կալոն (նրան նկարել եմ մեկ ամիս առաջ), ով պատկերել է իր ինքնանկարները՝ հիմնավորելով, որ միայն իրեն է այնքան լավ ճանաչում՝ հստակ պատկեր տալու համար և Պաբլո Պիկասոն, ում պատկերացումն իրերի և մարդկանց շուրջ անսահմանության է հասնում:

600x580

-Կա արդյո՞ք չհասկացված լինելու մտավախություն:

-Կարծում եմ՝ արվեստով զբաղվող ցանկացած անձնավորության անհանգստացնում է չգնահատված լինելու վախը, հատկապես, եթե նոր է ճանապարհ ընկնում: Բայց յուրաքանչյուր աշխատանքի, գործի, կամ նպատակամիտված գործունեության հիմքում, ինչպես ընդունված է ասել՝ «ռիսկն» է: Ինձ ոչինչ չի խանգարում արվեստով զբաղվելու համար: Ես ուզում եմ նկարել, այն կիրառել իրական կյանքում, և «պարտավոր եմ» անել դա, եթե ցանկանում եմ հասնել որևէ հանգրվանի:

600x580

Հաջորդը «ձուլվելու» վտանգն է: Արվեստը կիրառելի դարձնող անձիք տալիս են արտադրանք, որը երբեմն կարող է աչքի չընկնել կամ չտարբերվել մյուսներից: Պետք է մտածել, ստեղծագործել և տալ այնպիսի արդյունք, որը բնորոշ կլինի քեզ, արվեստի «քո» ուղղությանը, կհիշեցնի քո մասին. սա իմ առաջնային սյզբունքներից մեկն է նկարչության մեջ:

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 8827 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-06-2026 11:32
ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի մեծահասակների մոտ 39%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 13%-ը՝ ճարպակալում։ Առանց սպասելու այս թվերի աճին, որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ-ն, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան, արդեն սահմանափակումներ են մտցրել անառողջ սննդի սպառման վրա։
04-06-2026 11:26
Մայամիում ավարտվեց լողափնյա հագուստի աշխարհի ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը՝ Miami Swim Week-2026-ը։ Մի քանի օրվա ընթացքում դիզայներները ներկայացրին ամառային սեզոնի իրենց տեսլականը։ Ավանդաբար, հիմնական ուշադրության կենտրոնում լողազգեստներն էին, բայց այս անգամ հանդիսատեսը քննարկեց ոչ միայն նոր հավաքածուները, այլև մոդելներին, ովքեր ցուցադրությունը վերածեցին իսկական ներկայացման։
04-06-2026 11:13
Երեկ Լոնդոնի The Chancery Rosewood հյուրանոցում տեղի ունեցավ Variety Power of Women մրցանակաբաշխության առաջին արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Էմիլիա Քլարկը, ով վերջերս հայտնել էր, որ կաթված է ստացել, Սուկի Ուոթերհաուսը, Էմմա Քորինը, Սեմ Թեյլոր-Ջոնսոնը և Սինթիա Էրիվոն: 51-ամյա Հաննա Ուոդինգհեմը կարմիր գորգով քայլել է իր նոր ընկերոջ՝ օրթոպեդ վիրաբույժ Նիք Բերեսֆորդ-Քլիրիի հետ:
04-06-2026 04:37
Մարիա Շարապովան և Դեյվիդ Բեքհեմը միասին մեկ ամբողջ օր են անցկացրել Փարիզում կայացած Ռոլան Գարոսի մրցաշարում: Թենիսիստուհին լուսանկար է հրապարակել Ինստագրամում: Աստղային մարզիկները հագեցած օր են ունեցել. նախ միասին ներկա են գտնվել Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ խաղերին VIP հատվածում, ինչպես նաև մասնակցել պաշտոնական լուսանկարահանմանը: Երեկոյան Շարապովան և Բեքհեմը մասնակցել են Stella Artois ապրանքանիշի կողմից կազմակերպված մասնավոր afterparty-ին:
04-06-2026 01:22
Նկարչուհի Խաթունա Աթաշյանի անունն այսօր ամենուր է. խոշոր բլոգերները քննարկում են երիտասարդ կնոջը, և ոչ թե որովհետև նրանց գրավում է նրա աշխատանքը: Փաստն այն է, որ նույն այդ բլոգերների խոսքով՝ Խաթունային հաջողվել է խաբեությամբ տասնյակ մարդկանցից հսկայական գումարներ խլել՝ առաջարկելով գրավիչ ճանապարհորդական առաջարկներ: Զոհերի թվում են SEREBRO խմբի նախկին երգչուհի Դարիա Չեբանովան, միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգեր Կատյա Մեզենովան, Ալյա Ենիկեևան, Լիզա Մուշեգին և շատ ուրիշներ: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 70 մարդ: 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1427 անգամ
02.06.2026
Դիտվել է 725 անգամ
31.05.2026
Դիտվել է 319 անգամ
04.06.2026
Դիտվել է 162 անգամ
05.06.2026
Դիտվել է 62 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster