Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Դրականությունը մաքրում է հոգին և բացում լավատեսության դարպասները»․ էլինե Պողոսյան

05.04.2022

Էլինե Պողոսյանը համացանցի օգտատերերին առավելապես հայտնի է որպես «PELYA» հագուստի ապրանքանիշի հիմնադիր, որի միջոցով հեղինակը «քայլեցնում է արվեստը»՝ հագուստների վրա ձեռքով պատկերելով գեղարվեստի հանրահայտ նմուշներ, սեփական մտահղացումներ։ Շատերը չէ, սակայն, որ գիտեն՝ Էլինեն իր ժամանակի գերակշիռ մասը հատկացնում է գեղարվեստական կտավների ստեղծմանը, դրանում տեսնելով իր գլխավոր առաքելությունը։

Ցանկացած ստեղծագործողի համար իր գործերը հանրությանը ներկայացնելու պահը պիտի հասունանա։ Եվ էլինե Պողոսյանը պատրաստ է այդ փորձությանը՝ ապրիլի 9-ին Հայաստանի նկարիչների միության սրահում կբացվի հեղինակի առաջին անհատական ցուցահանդեսը, որ ստացել է «Կանաչ» խորագիրը։

«Միլիոնավոր գունային երանգներից ամենից շատ առանձնացողներից մեկը կանաչն է: Մենք ակամայից ընտրում ենք այն, ինչը մոտ է բնությանը։ Հոգեբանական տեսանկյունից կանաչն ասոցացվում է անվտանգության, հաջողության և դրականության հետ։ Վերջինը հոգու հիմնական և կարևոր պահանջներից մեկն է, քանզի դրականությունը զարդարում է, մաքրում հոգին և բացում լավատեսության հսկա դարպասները: Այն, ինչը պետք է բոլորիս և հատկապես՝ հիմա»,-մեկնաբանում է նկարչուհին։

600x400

Ապրիլի 10-ին, 12-ին և 13-ն արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու էլինե Պողոսյանի ինչպես հեղինակային ստեղծագործություններին, մասնավորապես՝ կտավներ, ինտերիերի գեղանկարչական դեկորներ, «PELYA» հագուստի ապրանքանիշի նկարազարդված եզակի նմուշներ, այնպես էլ նկարչուհու մոդելավորած բացառիկ զգեստներին: Հեղինակային աշխատանքներում ներկայացված կլինեն նաև հայկական մշակույթը՝ մասնավորապես Արցախի գորգագործության դարակազմիկ նմուշներից պատկերներ:

«Այն մեծ մոտիվացիան, որ ինձ տալիս են իմ արվեստով իրապես հետաքրքրվողները, խոստանում է նման միջոցառումների շարունակական շարք»,-նշում է նկարչուհին:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 2614 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ կինն առօրյա կյանքում

25.11.2025
Ֆատիմա Բոշը նվաճեց «Միսս Տիեզերք» մրցույթի բաղձալի թագը, բայց անմիջապես հայտնվեց լուրջ սկանդալի մեջ։

Գիտնականները նշել են սիրահարվածների չորս տեսակ. դրանցից ո՞րն եք դուք

30.10.2025
Ավստրալիացի փորձագետները հարցում են անցկացրել սիրահարվածների շրջանում և նրանց բաժանել խմբերի։

Գրպաններով զուգագուլպաներ

08.10.2025
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Coperni-ի ցուցադրությանը Դեմի Լովատոն ապշեցուցրեց ներկաներին՝ սև բոդիով և 467 դոլար արժողությամբ յուրօրինակ զուգագուլպաներով։

Բրազիլական գեղեցկության մրցույթների 16-ամյա աստղը գտնվել է մահացած

26.09.2025
Ողբերգությունը ցնցել է տեղի բնակիչներին։ Երիտասարդ գեղեցկուհուն մահացած գտել են կիսակառույց տանը։ Նախորդ օրը նա ընկերների հետ գնացել էր բար։

Սուրճի գույնի կենսունակություն. ինչպես կրել կարամել, կապուչինո, էսպրեսո և մոկա

10.09.2025
2025 թվականին սուրճի գույները դառնում են աշնանային զգեստապահարանի հիմնական գույները՝ առաջարկելով թարմ հայացքով և բազմակողմանիությամբ անդրադառնալ դասականին:

ԱՄՆ դատարանն արգելել է քանդել այն տունը, որտեղ Մերիլին Մոնրոն ապրել է մահից առաջ

04.09.2025
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մերիլին Մոնրոյի Լոս Անջելեսի տան քանդումը՝ մերժելով տան նոր սեփականատերերի խնդրանքը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-12-2025 09:54
Բոստոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սննդակարգի կալորիականության տևական, զգուշավոր նվազեցումը կարող է բջջային մակարդակում դանդաղեցնել ուղեղի ծերացումը։ Խոսքը ոչ թե խիստ սննդակարգերի, այլ կալորիաների մոտ 30 տոկոսով կրճատման մասին է․ ռեժիմ, որը կարելի է տարիներով պահպանել առանց առողջությանը վնաս հասցնելու։
01-12-2025 09:52
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber մրցաշարի վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։ Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող:
28-11-2025 10:40
«Միսս Անգլիա» թագադրված առաջին բացահայտ նույնասեռական կինը ասել է, որ «երկար չի մտածել» գեղեցկության մրցույթում իր սեռական կողմնորոշման մասին խոսելու մասին, գրում է The Times-ը։ Լեսթերշիրից երաժշտական թատրոնի 20-ամյա ուսանողուհի Գրեյս Ռիչարդսոնը հաջորդ տարի կներկայացնի Անգլիան «Միսս Աշխարհ» մրցույթի եզրափակիչ փուլում։
28-11-2025 09:42
Գիտնականները ներկայացրել են այն սարքի նախատիպը, որը հույս է ներշնչում հոտառությունը կորցրած մարդկանց: Այս սարքը բառացիորեն չի վերադարձնում հոտերը, այլ թույլ է տալիս դրանք նորից «զգալ»՝ այլ ուղիով. հոտերը որսվում են արհեստական «էլեկտրոնային քթի» կողմից, վերածվում թվային կոդի եւ փոխանցվում քթի միջնապատում գտնվող նյարդով՝ հատուկ խթանման միջոցով: Այնուհետեւ ուղեղը «սովորում» է կապել այդ խթանումը որոշակի հոտի հետ։
28-11-2025 08:44
Ավստրալիայի կառավարությունը պահանջել է, որ դեկտեմբերի 10-ից սկսած սոցիալական ցանցերի հարթակները ձեռնարկեն «հիմնավոր քայլեր»՝ 16 տարեկանից փոքր ավստրալացի դեռահասներին իրենց հարթակներ մուտք գործելու հնարավորությունն արգելափակելու համար: Գործող հաշիվները պետք է ապաակտիվացվեն կամ ջնջվեն։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.12.2025
Դիտվել է 1528 անգամ
02.12.2025
Դիտվել է 402 անգամ
28.11.2025
Դիտվել է 392 անգամ
27.11.2025
Դիտվել է 370 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster