Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Արդյոք վնասակար է կրծկալով քնելը․ որքանով է ազդում կրծքի ձևի վրա

01.04.2022

Ի՞նչ է տեղի ունենում, երբ կինը քնում է կրծկալով։ Այս հարցի շուրջ բազմաթիվ առասպելներ կան՝ ասում են, որ նման սովորությունը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել, դանդաղեցնել կրծքագեղձի աճը կամ հակառակը՝ կանխել դրա թուլացումը։ Իրո՞ք այդպես է։

Կրծկալով քնելը վնասակա՞ր է։

Բժշկական ապացույցներ չկան, որ կրծկալով քնելը վնասակար է։ Բայց, օրինակ, մեծ կուրծք ունեցող կանանց ավելի հարմարավետ կլինի կրծկալով քնելը։

«Քնելուց առաջ փափուկ կրծկալ հագնելը կարող է օգնել սահմանափակել կրծքի շարժը քնած ժամանակ», - ասում է կրծքի խնամքի կենտրոնի հիմնադիր, հավաստագրված մամոլոգ Ռեգինա Հեմփթոնը:

Իմպլանտներ ունեցող կանայք նույնպես կարող են կրծկալով քնել: «Կրծկալով քնելը կարող է ավելի հարմարավետ լինել, եթե դա փափուկ կրծկալ է, որը չի արգելափակում շրջանառությունը», - ասում է բժիշկ ուրագինեկոլոգ Թերի Էն Սամուելսը:-Սա թույլ է տալիս իմպլանտներին ավելի երկար մնալ կանգուն վիճակում»:

600x400

Կրծկալով քնելը կանխու՞մ է կրծքի թուլացումը:

Կուպերի կապանները, որոնք պահում են կուրծքը, ժամանակի ընթացքում թուլանում են, ինչի հետևանքով կրծքերը կախվում են: Քնի ժամանակ կրծկալ կրելը չի օգնում խուսափել դրանից։

Կրծկալով քնելն ունենո՞ւմ արդյոք կողմնակի ազդեցություններ:

Ճիշտ այնպես, ինչպես կրծկալով քնելը մեծ առավելություններ չունի, այնպես էլ լուրջ բացասական հետևանքներ չկան:

«Չկան հրապարակված ապացույցներ, որ կրծկալով քնելը վնասակար է, ասենք, թե կարող է հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի, վատ շրջանառության կամ կրծքի աճի դանդաղեցման», - ասում է դոկտոր Թերի Սամուելսը:

«Պարզապես համոզվեք, որ կրծկալը համապատասխան չափի է և ճիշտ է նստած», - նշում է դոկտոր Հեմփթոնը:

Բացի այդ, մի կրեք չափազանց կիպ կրծկալ, որը կմտնի մաշկի մեջ, քանի որ դա կարող է գրգռվածություն առաջացնել և խանգարել քունը:

Ինչպես ցանկացած այլ հագուստ, որը շփվում է մաշկի հետ, կրծկալը կուտակում է քրտինք, ճարպ և բակտերիաներ: Համոզվեք, որ այն բավարար հաճախ եք լվանում, որպեսզի կանխեք մաշկային խնդիրները: Ի վերջո, բամբակյա կրծկալն ավելի լավ ընտրություն է, քանի որ բամբակը թույլ կտա, որ օդ անցնի:

600x400

Այսպիսով, պե՞տք է հանել կրծկալը քնելուց առաջ:

Ոչ մի ապացույց չկա, որը վկայում է կրծկալով քնելու բացասական ազդեցության մասին: Ընդհակառակը, կրծկալով քնելը կարող է օգտակար լինել մեծ կուրծք ունեցող կանանց համար։ Նաև՝ գիշերը կրծկալով մնալու կամ չմնալու միջև ընտրությունը կախված է անձնական նախասիրություններից:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7926 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.08.2026
Դիտվել է 461 անգամ
10.08.2026
Դիտվել է 419 անգամ
06.08.2026
Դիտվել է 372 անգամ
07.08.2026
Դիտվել է 320 անգամ
08.08.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster