Կպչուն ժապավեններով լողազգեստների ստեղծողը բացահայտել է մոդելների մարմնից սոսնձվող ժապավենն ամրացնելու և հեռացնելու գաղտնիքը: Ամերիկացի դիզայներ Անդրեյն (ազգանունը չի նշվում) այս ամենի մասին պատմել է Daily Star-ին տված հարցազրույցում:
Նորաձևության դիզայների խոսքով՝ այս ժապավենները լավ կպչունություն ունեն մարմնի մաշկին։ Սակայն, որպեսզի այն ավելի երկար պահպանվի, անհրաժեշտ է նախ յուղազերծել մաշկը, մաքրել այն կեղտից ու լոսյոնների մնացորդներից։
Միաժամանակ դիզայները հայտնել է, որ ժապավենային արտադրանքները հեշտությամբ կարելի է հեռացնել դրանք կրող մոդելների մարմնից։
«Մարմնի համար կպչուն ժապավենը չի վնասում աղջիկներին, այն հանելն ավելի հեշտ է, քան ամրացնելը»,- ընդգծել է ամերիկացին։
Անդրեյը նաև նշել է, որ այս կպչուն ժապավենի երկու տեսակ կա. այսպես՝ սև ժապավենն ավելի լավ է կպչում և երկար է մնում մարմնի վրա, մինչդեռ գունավոր ժապավեններն ավելի փխրուն են և կարող են պոկվել, երբ քրտնարտադրություն սկսվի։
30-07-2025 10:48 40-ամյա երգչուհի Քեթի Փերիին, որը վերջերս բաժանվել էր իր սիրեցյալ Օռլանդո Բլումից, նկատել են Կանադայի 53-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ժամադրության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Հրատարակության տվյալներով՝ զույգին նկատել են Մոնրեալի թանկարժեք ռեստորանում։
30-07-2025 10:28 Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս:
30-07-2025 10:24 Գիտնականներն ու նկարիչները համագործակցել են՝ վերստեղծելու մոտ 4500 տարի առաջ ներկայիս Շոտլանդիայի տարածքում ապրած կնոջ տեսքը, հաղորդում է AFP-ն։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Օրկնի կղզու թաղման խցիկում։ 3D սկանավորման և դատաբժշկական վերականգնման ամենաժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհին ներկայացվել է նրա դեմքի զարմանալիորեն իրատեսական պատկերը՝ կենսուրախ տեսքով, բաց մաշկով և երկար շագանակագույն մազերով։
30-07-2025 10:21 Գիտնականները պարզել են, որ թարմ օդը, այգիները և կանաչ փողոցները ոչ միայն հաճելի են, այլև իսկական փրկություն են ուղեղի համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան շատ է կանաչապատումը քաղաքում, այնքան քիչ է աղտոտված օդի վնասը և այնքան ցածր է դեմենցիայի զարգացման ռիսկը։
30-07-2025 05:45 52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը զարդարել է People ամսագրի վերջին տպագիր համարի շապիկը և հարցազրույց է տվել, որում կիսվել է բոտոքսի և կանացի սեքսուալության մասին իր մտքերով մեծահասակ տարիքում։ «Ինձ դուր է գալիս սեքսուալ տեսք ունենալ նույնիսկ 52 տարեկանում»,–նշել է սուպերմոդելը։