Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ամենազգայուն նշանները

10.03.2022

Կենդանակերպի այս նշաններն ամենաուժգինն են զգում իրենց ներքին տագնապները։ Նրանց զգացմունքներն այնքան ուժեղ են, որ դժվարությամբ են շփվում մարդկանց հետ։ Նրանք հաճախ զգում են, որ իրենց սխալ են հասկացել։ Նրանց վրդովվածության և խորապես զգայուն լինելու հակումն ընտրության խնդիր չէր, նրանք պարզապես այդպիեսինն են ծնվել:

Կենդանակերպի այս նշաններից երբեմն դժվար է գլուխ հանել: Նրանք ամեն ինչ շատ ուժեղ են զգում, բայց ոչ ոքի հետ չեն կիսվում: Հաճախ են մտածում իրենց մասին, չափից շատ են լացում և չեն կարողանում իրենց տեղը գտնել այսօրվա աշխարհում:

Ահա կենդանակերպի 3 ամենազգայուն նշանները.

Խեցգետին (22.06-22.07)

Նրանց բնածին փափկությունն ու մեղմ տրամադրվածությունը ստիպում են հնարավորինս լավ վերաբերվել այլ մարդկանց: Նրանք միամտորեն հավատում են, որ դրա դիմաց նույնը կստանան։

Սիրո մեջ նրանք իդեալականացնում են զուգընկերոջը՝ նրա մեջ տեսնելով միայն դրական որակներ, իսկ հետո հիասթափվում են։

Իրենց բնույթով նրանք երազող են, բայց դա նրանց ուրախություն չի պատրգևում։ Իրականության հետ բախումը նրանց համար միշտ ցավալի է։

Խեցգետիններն ունենում են տրամադրության հաճախակի փոփոխություններ։ Դա պայմանավորված է նրանով, որ Լուսինը հոգ է տանում դրանց մասին՝ նրա փուլերը ցիկլային են, անընդհատ փոփոխվող: Իր բնույթով այդպիսին է նաեւ Խեցգետնի կենդանակերպը, ուստի նա երբեմն չի կարողանում ասել, թե իրականում ինչ է զգում։

Այս նշանի տակ գտնվող մարդիկ հակված են ներփակվելու։ Խուսափում են առճակատումից և անկեղծ խոսակցություններից։ Վախենում են, որ իրենց զգացմունքները կծաղրեն կամ նսեմացնե։ Նրանք հաճախ ձևացնում են, թե ինչ-որ բանից հեռու են, նույնիսկ, եթե դա նրանց անգամ գիշերը հանգիստ չի տալիս:

Ձկներ (21.02-20.03)

600x400

Ձկները ինտուիցիայով, զգայունությամբ և կարեկցությամբ օժտված նշան են։ Նրանք նկատում են այն ամենը, ինչ կատարվում է շուրջը՝ ինչ-որ մեկի ձայնի մի փոքր փոփոխությունը, ոչ այն հայացքը կամ պարզապես մարդու «աուրան»:

Ձկները միշտ անվրեպ են զգում իրենց սիրելիների տրամադրությունը և առաջինն են իմանում, երբ շրջապատում ինչ-որ մեկն իրեն վիրավորված է զգում: Նրանք այնքան ուժեղ են ընկալում ուրիշների հույզերը, որ դժվար են կարողանում անտարբեր անցնել կարիքավորների կողքով։ Նրանք միշտ ինչ-որ մեկին օգնում են՝ մոռանալով իրենց մասին։

Տղամարդ և կին Ձկները շատ առավելություններ ունեն: Նրանց հատուկ է բացությունն ու կարեկցանքը:
Այնուամենայնիվ, կա մի թերություն, որը հաճախ վերագրվում է այս նշանի տակ գտնվող մարդկանց. նրանք հաճախ կասկածի են ենթարկում իրենց արժանիքները, կենտրոնանում են իրենց թույլ, այլ ոչ թե ուժեղ կողմերի վրա: Նրանք վատ են ընդունում քննադատությունը. այն, ինչ մյուսներն անտեսում են, Ձկները հիշում են շաբաթներով: Երբ նրանք ձախողվում են, կարող են խղճալ իրենք իրենց կամ զոհ դառնալ:

Աղեղնավոր (22.11-21.12) 

600x400

Թեեւ կենդանակերպի նշաններից նրանք համարվում են ամենամեծ լավատեսները, այդուհանդերձ, նրանց չի կարելի բացառել այս ցանկից։

Աղեղնավորներն, իսկապես, շատ են կատակում և շատ բնական խանդավառություն ունեն։ Չնայած դրան, շատ Աղեղնավորներ մելանխոլիկ են և, նույնիսկ, ընկճված:

Ինչո՞ւ է այդպես։

Աղեղնավորը Կրակի տարերքի նշան է, ուստի ամեն ինչ շատ բուռն է ընկալում: Միաժամանակ նա օժտված է բազմաթիվ գեղարվեստական տաղանդներով, մարդկանց ու արվեստի հանդեպ զգայունությամբ, հնարամտությամբ։

Կենդանակերպի այս ամենակրեատիվ նշանն այնպիսի ուժով է զգում ամեն ինչ, որ գրեթե ներքուստ այրվում է։ Նա չափից շատ է սիրում, շատ է հոգ տանում, հակված է չափազանցության։ Խորապես կլանում է յուրաքանչյուր բառ և խորհում դրա իմաստի մասին: Նա կարող է նաև կպչուն լինել:

Շատ Աղեղնավորների համար կյանքում ամենամեծ դժվարությունը բոլորի այն ակնկալիքն է, որ նրանք միշտ լավ տրամադրություն պետք է ունենան և պատրաստ լինեն գործելու: Այդ պատճառով նրանք սովորում են ճնշել իրենց զգացմունքները և ցույց չտալ, թե որքան խորն են զգում ինչ-որ բան: Նրանք զգում են, որ դրական մտածելակերպն իրենց պարտականությունն է և բարկանում են, երբ չեն կարողանում իրենց ստիպել ժպտալ: Այդ իսկ պատճառով շատ Աղեղնավորներ ունեն մերժման այնպիսի ուժեղ զգացում, որ դա հանգեցնում է դեպրեսիվ խանգարումների:

Հիշեք, որ սա պարզապես աստղագուշակ է, և դուք պետք է հանգիստ վերաբերվեք դրան: Սրա նպատակը ձեզ զվարճացնելն է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2212 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 542 անգամ
01.05.2024
Դիտվել է 293 անգամ
25.04.2024
Դիտվել է 263 անգամ
26.04.2024
Դիտվել է 224 անգամ
27.04.2024
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster