Միշտ գնահատված լինեք, սիրելի՛ կանայք
08.03.2022
Մի օր կնոջ հետ մեքենայով զբոսնելիս երկրներից մեկի նախագահը ստիպված էր կանգ առնել բենզալցակայանի մոտ։
Այստեղ նախագահի կինը ճանաչում է բենզալցակայանի սպասավորին, որն իր նախկին դասընկերն էր։ Տեղի է ունենում կարճ հուզական զրույց, ինչպիսին սովորաբար լինում է նման դեպքերում։
Երբ նրանք շարունակում են ճանապարհը, նախագահը, ծիծաղով նայելով կնոջն, ասում է.
-Սիրելի՛ս, պատկերացնո՞ւմ ես, եթե ժամանակին նրա հետ ամուսնացած լինեիր, հիմա բենզին լցնողի կին կլինեիր։
Կինն անմիջապես հակադարձում է նրա խասքերին.
- Թանկագի՛նս, այդ դեպքում դու բենզալցակայանի սպասավոր կլինեիր, իսկ նախագահ կդառնար նա։
LADYNEWS.am Դիտվել է 1754 անգամ
Читать на русском
|