Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ.

01.02.2022

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Խոյ

Ժամանակ տրամադրեք ճշգրիտ պլանավորման համար: Խոյն ամուր կբռնի իր ճակատագրի ղեկը։ Մնում է միայն որոշել ռազմավարական ուղղությունը։ Մի խրվեք մանրուքների մեջ և մի տրվեք պատահական գայթակղություններին: Կառուցեք գործողությունների ծրագիր և հավատարիմ մնացեք դրան: Ձեր սեփական մտադրությունների արտահայտիչ պատկերը փետրվար ամսվա հաջողության բանալին է:

• Բարենպաստ օրերը՝ 3, 14, 19, 24, 2728
• Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 12, 17, 21, 26։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Ցուլ

Առաջնորդե՛լ և ղեկավաե՛լ: Եթե նախկինում Ցուլը բավականաչափ էներգիա չուներ, ապա փետրվարին դրա ավելցուկը թույլ կտա առաջատար դիրք գրավել։ Ներքին ուժերը՝ զուգորդված բնական խելքի և խոհեմության հետ, թույլ կտան ճշգրիտ կողմնորոշվել շրջապատող իրականության մեջ։ Մարդիկ կձգվեն դեպի Ցուլերը՝ ակամա մղելով նրանց առաջատար դիրքերի։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 8, 13, 18,  21, 22, 26, 27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 11, 16, 20, 24, 28։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Երկվորյակ

Ազատություն տվեք ձեր հոգևոր պոռթկումներին: Երկվորյակների՝ շրջապատող աշխարհի շարժումը խորը ընկալելու, ցանկացած տեղեկություն հույզերի միջոցով փոխանցելու կարողությունն այս նշանի ներկայացուցիչների մեծ առավելությունն է մյուսների նկատմամբ։ Փետրվարի առաջին երկու տասնամյակների արագ գործողությունները կարող են հոգնեցնել ձեր նուրբ էությանը, այնպես որ փորձեք հանգստանալ:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 14, 19, 25
• Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 12, 17, 21, 27։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Խեցգետին

Ստեղծեք դեպի հաջողություն տանող ուղիներ: Խեցգետիններն ավելի քան երբևէ կախված են երկնային արբանյակից: Նորալուսինն ու լիալուսինը փետրվարը կբաժանեն նույն երկարությամբ երկու կեսերի, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է իր յուրօրինակ մոտեցումը կյանքի խնդիրներին: Այս նշանի ներկայացուցիչների էության ճկունությունը թույլ կտա ժամանակին փոխել ուշադրության վեկտորը րոպեականից՝ երկարաժամկետը և փոքրից՝ մեծը:

• Բարենպաստ օրերը՝ 2, 3, 7, 11, 13, 18, 20, 23, 27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 16, 25։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Առյուծ

Հասնել կատարելությա՜ն։ Առյուծները փետրվարին ստիպված կլինեն շատ աշխատել։ Հիմնական ձեռքբերումը պետք է լինի անբասիրությունը գործերում, և դա ոչ միայն նրանց հաջողության, այլև ճակատագրի կողմից ամենաանսպասելի վայրերում թաքցրած խրթին թակարդներից փրկության երաշխիքն է: Առյուծի կրակոտ տարերքի պարկեշտությունը կասկածից վեր է, բայց մանրուքներում անհաջող սխալները կարող են խանգարել հաղթական երթին դեպի ձմռան պայծառ եզրափակիչ:

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 10, 15, 20, 23, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 18, 22, 26։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Կույս

Լցվե՛ք ուրախությամբ: Այն տպավորիչ հեշտությունը, որով Կույսերը ստիպված մուտք կգործել ձմռան վերջին ամիս, կփոխարինվի ակտիվ աշխատանքով, որը չի խանգարի նրա կենսասիրությանը։ Զբաղմունքի փոփոխությունից հաճույք ստանալն ամենաբարձր հմտությունն է, որը հասանելի չէ բոլորին: Դուք կարող եք որոնել և փորձարկել հնարավորությունների լայն շրջանակ:

• Բարենպաստ օրերը՝ 2, 4, 7, 8, 12, 16, 17, 23, 27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 14, 19, 25։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Կշեռք

Խնայեք ձեր էներգիան հանգստի համար: Փետրվարը Կշեռքներից կպահանջի քրտնաջան աշխատանք, որն ավելի լավ է ուղղել անձնական կյանքի հարցերին։ Գործերը ոչ մի տեղ չեն փախչի, իսկ հոգեկան վիճակն ու սիրելիների հետ հարաբերությունները երկարաժամկետ առումով շատ ավելի արժեքավոր են:

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 6, 9, 16, 20, 21, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 18, 22, 26։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Կարիճ

Լցրեք ձեր կյանքը հետաքրքրություններով: Փետրվարին Կարիճների մասնագիտական և կենսական կարողությունները ոչ միայն նոր լիցք կստանան զարգացման համար, այլև նոր բարձունքների կհասցնեն։ Հրաժարվեք նրանից, ինչն աշխույժ հետաքրքրություն չի առաջացնում: Ամիսը խոստանում է հարուստ լինել մտավոր խնդիրների և ճակատագրի հետաքրքիր գլուխկոտրուկների առումով։ Ձեր ինքնագնահատականը կաճի տաղանդների և արժանի հաղթանակների շնորհիվ։

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 8, 12, 16, 17, 21, 27
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 15, 19, 25։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Աղեղնավոր

Դարձիր իսկական Կեսար: Փետրվարի աշխատանքային և ինտելեկտուալ հագեցվածությունը Աղեղնավորին կստիպի աշխատունակության հրաշքներ գործել։ Զարմանալի չէ, որ մինչև ամսվա վերջ հնարավոր կլինի հանգիստ շունչ քաշել և հաշվարկել հնարավոր եկամուտները։ Փետրվարը հագեցած կլինի նաև նոր գործարար ծանոթություններով։

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 6, 11, 16, 20, 21, 25
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 18, 23, 27։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Այծեղջյուր

Բարի գալուստ երկնային հյուրերին: Հաստատուն արժեքների կայուն պատկերը և անխորտակելի ներքին կայունությունը փետրվարին կգտնեն զարմանալի փոփոխությունների ուղղություններ: Դրա համար կա միայն մեկ պատճառ՝ երկու մոլորակների ժամանակավոր մուտն Այծեղջյուրի կենդանակերպ։ Քանի դեռ Մարսը մղում է աշխատանքային նոր հաջողությունների, Վեներան առաջ է տանում անձնական կյանքի նկատմամբ իր իրավունքները: Օգտվե՛ք դրանց հզոր ազդեցությունից:

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 12, 17, 21, 25, 26
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 15, 19, 24, 28։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ. Ջրհոս

Հաջողություն քաջերին: Ռիսկը և համարձակությունն արդարացված են, եթե ինչ-որ բան կա, որին պետք է ձգտել: Աստղային լուսատուների աջակցությունը Ջրհոսներին կօգնի փետրվարին կատարել ամենահամարձակ ձեռնարկումներ, սակայն լուրջ քայլերին պետք է նախապատրաստվել նախօրոք։ Գործարար ոլորտում շեշտադրումների փոփոխությունը սպառնում է անձնական կյանքին պատշաճ ուշադրության պակասով, ուստի իմաստ ունի ուշադրությունը սևեռել հարազատների և ընկերների վրա:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 8, 11, 13, 15, 20, 25, 27
• Անբարենպաստ օրերը՝ 4, 17, 23։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2022 թ․ Ձկներ

Ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, փետրվարը բարենպաստ կլինի Ձկների համար, եթե ժամանակին զբաղվեք աննշան թվացող մանրամասներով։ Կարիք չկա թույլ տալ, որ ճակատագիրն ինքնահոս գնա, որպեսզի սեփական փորձով համոզվեք, որ «սատանան մանրուքների մեջ է» ասացվածքի ճշմարտացիությունը:

• Բարենպաստ օրերը՝ 2,  4, 8, 12, 14, 18, 22, 23, 26
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 20, 24, 28։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3726 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ․

01.05.2023
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մայիսը շատերի համար դինամիկ և ակտիվ ամիս կլինի։ Այո, կամակոր ճակատագրի բացասական ծրագրերն այս ընթացքում կակտիվանան, բայց դրանք շատ ավելի քիչ կլինեն, քան դրական իրադարձություններն ու փոփոխությունները։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023
Այս ամիս սիրո մոլորակը' Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ

01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2023 թ

04.01.2023
Աստղագուշակը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորը ճանաչելու, զգալու և զարգացնելու արտաքին աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեր կարողությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2023 10:23
Նախկին թագավորական ծովային հետեւակ Էլոն Միզոնը փոստային ինդեքսների վիճակախաղում մրցանակ է շահել կնոջ շնորհիվ, ով ստորագրել է մասնակցելու համար մահից անմիջապես առաջ: 77-ամյա բրիտանացին 4 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից ստացել է 493 076 դոլար: Միզոնը շահումն անվանել է «հրաշք»:
08-06-2023 10:15
Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունների տարբերությունները:
08-06-2023 03:49
83-ամյա Ալ Պաչինոն, ով պնդել է ԴՆԹ թեստ անցկացնել, համակերպվել է սիրելիի հղիությանը։ Հայտնի ռեժիսորը խոստովանել է, որ շատ հուզված է երեխայի սպասումով. մեծ տարիքում նա այլեւս հայր դառնալու հույս չուներ։
08-06-2023 01:41
Մարզական ընտանիքում նոր համալրում կա. գեղասահքի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան և Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Կոնստանտին Կուչաևը պաշտոնապես ամուսին և կին են դարձել։
08-06-2023 00:54
Մոդել Սոֆյա Մարտինովան, ով աշխատում է Coach, Marc Jacobs, Fendi, Jil Sander, Dolce & Gabbana, Loewe, Giambattista Valli, Alexander McQueen, Miu Miu ապրանքանիշերի հետ և 2020 թվականին դարձել է Dior օծանելիքի դեմքը, հայտարարել է նախկին սիրելի՝ բլոգեր Դանիլա Ֆիլիպովի, կողմից ենթարկվող ցհալածանքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2023
Դիտվել է 12231 անգամ
05.06.2023
Դիտվել է 5244 անգամ
06.06.2023
Դիտվել է 369 անգամ
07.06.2023
Դիտվել է 99 անգամ
08.06.2023
Դիտվել է 76 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster