Թարմ մազերով արթնանալու պարզ միջոց
29.01.2022
Էշլի անունով աղջիկը հաճախ է կիսվում մազերի խնամքի տարբեր եղանակներով սոցիալական ցանցերում, սակայն TikTok-ի վերջին տեսանյութը սենսացիա է առաջացրել օգտատերերի շրջանում։
Բլոգերը որոշել է իր բաժանորդներին պատմել մի պարզ միջոցի մասին, որը թույլ է տալիս առավոտյան արթնանալ թարմ մազերով։ Այն չի պահանջում որևէ թանկարժեք ընթացակարգ։ Միայն սրբիչե գուլպան է գալիս օգնության։
Էշլին քնելուց առաջ զգուշորեն մազերը տեղավորում է գուլպայի մեջ և ամրացնում մազերի կապիչով: Նյութի հերոսուհին վստահեցրել է, որ գուլպաների փափուկ հյուսվածքը խանգարում է մազերի խճճվելուն քնի ժամանակ, ուստի դրանք առավոտյան չեն խառնվում։
Աղջիկն այս մասին տեսանյութ է տեղադրել (տես՝ այստեղ), որը գրավել է օգտատերերի ուշադրությունը։ Գրառումը վիրուսային է դարձել և հավաքել հսկայական թվով դիտումներ, հազարավոր մեկնաբանություններ: Բացի այդ, աղջիկներից շատերը նշել են, որ անպայման կօգտագործեն լայֆհաքը։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3340 անգամ
Читать на русском
|