Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձևություն են մուտք գործել «փիսիկի» սլաքները

04.11.2021

Սլաքները, շատ հարմար են բնական կերպարի սիրահարների համար՝ առանց ճչան և վառ տարրերի։

Կենդանիների գույնը կամ արտաքինը հաճախ է ոգեշնչում գեղեցկության ոլորտի վարպետներին։ «Գայլային» լայն հոնքերը հայտնի են արդեն 2-3 տարի, եղունգների վրա կենդանական պատկերներով տարբեր նախշերը գրավել են աշխարհի բլոգերների ուշադրությունը։ Դիմահարդարումն էլ ունի իր կենդանինական տարրերը, իսկ վերջին շրջանում տարածում են գտել «փիսիկի» սլաքները։

Հարավոր է, դուք ամբողջ կյանքում էլ կիրառել եք այս նույն «փիսիկի» սլաքները, բայց պարզապես դրանց այդպես չեք անվանել:

Ընդհանրապես, նորաձևության աշխարհում անվանամներն ավելի շատ դիմահարդարների և խմբագիրների համար են՝ հասկանալու, թե խոսքն ինչ դիմահարդարման մասին է: Ակնհայտ է՝ այս ոլորտում նույն երեւույթը կարելի է տարբեր կերպ անվանել, սակայն ոչ ոք չի էլ ձգտում ճշգրտության՝ գեղեցկությունը միշտ սուբյեկտիվ հասկացություն է եղել։

«Փիսիկի» սլաքներն ավագ եղբոր՝ «կատվի» աչքերի մինի տարբերակն են: Այսպես մենք անվանում ենք դեպի վեր շրջված «հաստ» սլաքները, որոնք աչքերը դարձնում են ավելի նշաձև: «Փիսիկի» սլաքները նույնպես դեպի քունքերնն ուղղված գծեր են, միայն թե շատ ավելի կարճ և հաճախ ոչ հստակ գծված:

Կատարյալ տարբերակում, սլաքները պետք է լինեն այնպիսին, որ հարց առաջանա՝ դրանք ընդհանրապես նկարվա՞ծ են, թե՞ թարթիչների շարունակությունն են կամ ստվերը։ Հաճախ դրանք լրացնում են բնական կերպարը՝ «դիմահարդարում առանց դիմահարդարման»։ Այդուհանդերձ, շքեղությունը կարելի է մեծացնել՝ ավելի ընդգծելով ստորին կոպերը կամ արհեստական թարթիչներ կպցնելով։

Շատ աստղեր վաղուց արդեն կիրառում են աչքերի այս ձևավորումը: Օրինակ, երգչուհի Ադելը, ով աներևակայելի է առանց իր կախարդական ձայնի և սև սլաքների, հաճախ դրանք նկարում է կոկիկ, փոքր տարբերակներով։

600x400

Մոդել Հեյլի Բիբերը՝ երգիչ Ջասթին Բիբերի կինը, նույնպես հայտնի է նուրբ գծերի հանդեպ իր սիրով: Հաճախ նա դրանք անում է ոչ միայն սև, այլև շագանակագույն և վարդագույն երանգներով: Ի դեպ, սա լավ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց դիմահարդարմանը կարմիր կամ վարդագույն ավելացնել, բայց վախենում են աչքերին հոգնած տեսք հաղորդել։

600x400

Դերասանուհի Նատալի Պորթմանը վերին կոպերն ավելի ուժեղ է իջեցնում, քան իր գործընկերները. սա արդեն հնարք է նրանց համար, ովքեր նախընտրում են «կախված» կոպերը: Իսկապես, դիմահարդարումը երբեմն «կորում» է կոպերի կառուցվածքի պատճառով, իսկ նման ընդգծման դեպքում աչքերն ավելի «բաց» կթվան։

600x400

Ներկայացնում ենք արդիական տարբերակներ՝ կատարյալ դիմահարդարման համար:

600x400
Դերասանուհի Սիդնի Սուինի

600x400
Դերասանուհի Ռեյչել Զեգլեր

600x400
Դերասանուհի Զոի Կրավից

600x400
Ռեալիթի-աստղ Լորեն Կոնրադ

600x400
Դերասանուհի Ալիվիյա Էլին Լինդ

600x400
Դերասանուհի Ալիշա Դեբնեմ-Քերի

600x400
Պլյուս-սայզ մոդել Ջեսիկա Ռոուզ Լամբրետս

600x400
Դերասանուհի Ուիթնի Փիկ

600x400
Դերասանուհի Բրի Լարսոն

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1831 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս աշնան մատնահարդարման 5 նորաձև երանգները

26.09.2023
Բարեբախտաբար, այս աշնանը նախընտրություն է տրվում ոչ միայն ավանդական մոխրագույնին և շագանակագույնին, այլև որոշ վառ տարբերակների:

Բաճկոն + սվիտեր ուսերին. աշնանային դուետ հանգիստ շքեղության ոճով

14.09.2023
Մանր դետալները շարունակում են իրենց հաղթարշավը նորաձեւությունում՝ իրենց մեջ պարունակելով մինիմալիզմի ողջ հմայքը և ստեղծելով իսկապես թանկարժեք կերպարներ։

Թրենդ. 5 զույգ կոշիկ 2000-ականներից, որոնք արդիական են այսօր

25.08.2023
Դեռևս տասը տարի առաջ մենք ծիծաղում էինք 2000-ականների կարմիր գորգի վրա հայտնի մարդկանց լուսանկարների վրա: Իսկ հիմա կրկին ոգեշնչվել ենք։

2023 թվականի աշնանային 3 ամենականացի թրենդները

03.08.2023
Ցուրտ սեզոնը մոտ է. մենք սկսում ենք պատրաստվել:

Բաց ուսերի գիծն ամառային զգեստապահարանի ամենագայթակղիչ դետալն է

18.07.2023
Կոմպլեմենտար տարր, որն իր զգեստապահարանում պետք է ունենա յուրաքանչյուր կին:

2023 թվականի ամառվա ամենանորաձև լողազգեստները

30.06.2023
Լողափնյա սեզոնը մտել է իր եռուն շրջանը, ուստի ներկայացնում ենք նորաձեւության հիմնական միտումները, որոնց պետք է հետեւել լողազգեստ ընտրելիս։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 587 անգամ
26.09.2023
Դիտվել է 187 անգամ
27.09.2023
Դիտվել է 129 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster