Քայլի Ջեները մերկացել է ռուսական ամսագրի համար․ հիացած են բոլորը
28.08.2021
Քարդաշյան քույրերից ամենակրթսերը՝ հայտնի կին գործարար և մոդել Քայլի Ջեներն Instagram-ի իր էջում ներկայացրել է վերջերս նկարահանված ֆոտոշարքից մի քանի տպավորիչ կադր:
Աստղը մասնակցել է ռուսական նորաձևության ամսագրի նկարահանումներին և հիացրել բոլորին իր գեղեցկությամբ: Քայլի Ջեները չի վարանել մերկանալ տեսախցիկի առջև, ինչի արդյունքում ստացվել են շատ տպավորիչ կադրեր:
Լուսանկարներից մեկում նա կեցվածք է ընդունել սև զգեստով, որի ամրաթելերից մեկն ընկել է:

Այլ լուսանկարներում Քայլի Ջենենը փորձել է սև բոդի, իսկ ֆոտոշարքն ավարտել է ժանյակավոր ներքնազգեստով և սպիտակ վերնաշապիկով:


Մոդելը նշել է, որ մասնակցել է Elle-ի ռուսական հրատարակության նկարահանումներին:
Ամսագիրն Instagram-ի իր էջում տեղադրել է շապիկի լուսանկարը, որում Ջեները նկարվել է վերարկուով՝ մերկ մարմնի վրա, բարձր կոշիկներով և ձեռնոցներով:

Ինչ խոսք, կադրերն անհավանական են ստացվել, ինչի մասին իրենց մեկնաբանություններում շտապել են նշել Քայլիի բազմաթիվ հետևորդներ: Կարճ ժամանակում Instagram-ի հրապարակումները հավաքել են միլիոնավոր հավանումներ և բազմաթիվ խանդավառ մեկնաբանություններ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6538 անգամ
Читать на русском
|