Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանը

27.08.2021

Սերը հրաշալի զգացում է, որը կյանքը զարդարում է վառ գույներով: Մինչ ոմանք լող են տալիս զուգընկերոջ ջերմ ճառագայթների ներքո, մյուսները դեռևս փնտրում են իրենց երկրորդ կեսին: Աստղաբանները ներկայացրել են, թե կենդանակերպի որ նշաններն են 2021 թվականի աշնանը հանդիպելու իրենց սիրուն:

Աստղաբանական կանխատեսումը կօգնի ձեզ առաջիկա 3 ամիսն անցկացնել առավելագույն արդյունավետությամբ:


2021 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումը

Ամսվա առաջին կեսին Վեներա մոլորակը, որը պատասխանատու է հարաբերություններում սիրո և ներդաշնակության համար, ամսվա առաջին կեսին բազմաթիվ հաճելի իրադարձություններ կպարգևի Օդի տարերքի ներկայացուցիչներին: Երկվորյակները, Կշեռքները և Ջրհոսները կբարելավեն հարաբերություններն իրենց երկրորդ կեսի հետ: Նրանք կզգան քնքշության ալիք և կուրախացնեն իրենց սիրելիին: Վերջիններս փոխադարձությամբ կպատասխանեն: Օդի միայնակ ներկայացուցիչներին սպասում են ռոմանտիկ արկածներ:

Քանի որ Վեներան դտնվելու է Կշեռքների համաստեղությունում, դա զգալի արտոնություններ կտա որոշ նշանների: Օդային տարերքի ներկայացուցիչներից բացի, հաջողությունը կուղեկցի նաև «արևային» Առյուծներին ու Աղեղնավորներին: Տիեզերքը նրանց մի քանի վառ հանդիպում կպարգևի: Բայց մի կարծեք, թե դրանք ճակատագրական կլինեն: Աստղաբաները խորհուրդ չեն տալիս ակնկալել ավելին, քան պարզապես հաճելի ժամանց:

Այնուամենայնիվ, կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչների բախտը սեպտեմբերին չի բերի: Սա վերաբերում է.

• Խեցգետիններին,
• Այծեղջյուրներին,
• Խոյերին:

Վեներայի հետ համաստեղությունների լարվածությունը մեծ շփոթություն կավելացնեն անձնական հարաբերություններում: Սիրելիների հետ վեճերի հավանականությունը մեծ է: Թվարկված նշանների միայնակ ներկայացուցիչները պետք է հետաձգեն ծանոթություններն ու ժամադրությունները:

Սեպտեմբերի երկրորդ կեսին Վեներան տեղափոխվում է Կարիճ համաստեղություն: Այդ երկու շաբաթը դժվար կլինի անձնական հարաբերությունների համար: Մի փոքր հաջողակ կլինեն Ջրային տարերքի ներկայացուցիչները (Ձկներ, Խեցգետին, Կարիճ): Աստղերը խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչներին ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիների հետ, լինել հանդուրժող: Ջհոսներն ամենայն հավանականությամբ կխզեն հարաբերությունները: Նրանք չափազանց շատ են սիրում ազատությունը և դժվարանում են միության մեջ ցանկացած անհարմարություն կրել:

2021 թվականի հոկտեմբեր ամսվա կանխատեսումը

600x400

Վեներան Աղեղնավորի համաստեղությունում դրդում է «կարգավիճակային» հարաբերությունների: Մինչ սիրո մոլորակը գտնվում է այս համաստեղությունում, միայնակ մարդիկ կցանկանան հանդիպել հոգու ընկերոջը, ում համար գեղեցիկ կյանքը պարզապես երազանք չէ: Կշեռքներին, Ջրհոսների, Խոյերի, Առյուծների և Աղեղնավորների հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Եթե այս նշանների ներկայացուցիչները ցանկանում են ամուր հարաբերություններ ունենալ շատ հարուստ ու հաջողակ մարդկանց հետ կամ հովանավոր գտնել, ապա արժե օգտվել հնարավորությունից:

Այնուամենայնիվ, ոմանց կարգավիճակով սիրեկանները կբերեն բազմաթիվ խնդիրներ և անհարմարություններ: Սա վերաբերում է Կույսիերն, Ձկներին և Երկվորյակներին: Հոկտեմբերի առաջին տասնամյակում նրանք պետք է զգուշանան ցանկացած սիրավեպից:

2021 թվականի նոյեմբեր ամսվա կանխատեսումը

600x400

Վեներան տեղափոխվում է Այծեղջյուրի համաստեղություն: Հարկ է նշել, որ չպետք է ակնկալել շատ վառ գույներ այս ընթացքում սկսված հարաբերություններից: Սերը կլինի պահանջկոտ, չոր և երբեմն՝ դաժան: Սա միանգամայն Այծեղջյուրների, Ցուլերի և Կույսերի սրտով կլինի:

Աստղագուշակները նախազգուշացնում են, որ Խեցգետինները նոյեմբերին չպետք է հարաբերություններ սկսեն: Լինելով ռոմանտիկ և նուրբ, նրանք ամեն ինչ չափազանց հոգեհարազատ են ընկալում: Զուգընկերոջ սակավ նրբանկատությունը կխոցի նրանց հոգին: Հարաբերությունները Խեցգետնի հոգում վերք կթողնեն, որը շուտ չի ապաքինվի:

Նոյեմբերի 20-ից հետո երկարաժամկետ հարաբերություններում գտնվող կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները տիեզերքից որոշ պարգևներ կստանան: Ավելին, նվերները կլինեն ոչ միայն սիրո, այլև կարիերայի բնագավառում: Սատուրնը՝ Այծեղջյուրում Վեներայի կարգաբերողը, կօգնի առաջ մղվել նաև կարիերայի սանդուղքով:

Կենդանակերպի նշաններ, ովքեր 2021-ի աշնանը կհանդիպեն իրենց սիրուն

600x400

2021 թվականի աշնանը Ցուլերն ու Երկվորյակները մշտապես կսիրահարվեն: Արկածները, կարճաժամկետ սիրավեպերը ճակատագրական չեն լինի, բայց թույլ կտան լավ ժամանակ անցկացնել:

Կենդանակերպի որոշ նշաններ իրականում կարող են հանդիպել իրենց իսկական սիրուն։ Այդ երջանիկներն են՝

• Առյուծները,
• Կշեռքները,
• Այծեղջյուրները:

Միայնակ Ձկները կարող է ծառայողական սիրավեպ սկսեն, սակայն դա լավագույն տարբերակը չէ: Աստղաբանները խորհուրդ են տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա: Անձնական հարաբերությունները կարող են ազդել աշխատանքային գործընթացի վրա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8542 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 926 անգամ
18.08.2026
Դիտվել է 271 անգամ
21.08.2026
Դիտվել է 202 անգամ
20.08.2026
Դիտվել է 196 անգամ
22.08.2026
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster