35 տարեկան հասակում Իրինա Շեյքը շատ բաների է հասել նորաձևության արդյունաբերության ոլորտում. նա, ինչ խոսք, այժմ աշխարհի ամենահայտնի և փնտրված մոդելներից մեկն է:
Շատ հայտնիների նման, աստղը որոշել է իրեն փորձել մոդելային բիզնեսի այլ ոլորտում և Tamara Mellon ապրանքանիշի հետ միասին թողարկել է կոշիկների հավաքածու: Իր աշխատանքի արդյունքը Շեյքը որոշել է գովազդել ինքը: Երեկ նա կիսվել է լողափում անցկացված ֆոտոսեսիայի նկարներից:
Լուսանկարներում Իրինան կեցվածք է ընդունել օվկիանոսի ավազոտ լողափում: Հագուստից նրա վրա միայն լողազգեստի ներքևի մասն է, իսկ ոտքերին՝ իր դեբյուտային հավաքածուից բեժ կոշիկներ:
Մինչ աստղի բաժանորդներից ոմանք սկսեցին հիանալ նրա գեղեցկությամբ և չքնաղ կազմվածքով, մյուսները սկսեցին կատակել՝ ակնարկելով Քանյե Ուեսթի հետ մոդելի սիրավեպի մասին:
«Քանյե՞ն լուսանկարել է», «Որտե՞ղ է Քանյեն»․ կարում ենք մեկնաբանություններում:
Ռուս մոդելը չի մեկնաբանում ռեփերի հետ սիրավեպը և չի հաստատում դրա մասին լուրերը: Սակայն մոտ կանգնած աղբյուրները պատրաստակամորեն խոսում են զույգի հարաբերությունների մասին, պնդելով, որ Իրինան և Քանյեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում են և միասին շատ լավ ժամանակ անցկացնում:
Աղբյուրների հաղորդմամբ՝ Քանյեն չի պատրաստվում Լոս Անջելեսից տեղափոխվել Նյու Յորք, որտեղ Իրինան ապրում է Բրեդլի Կուպերից ունեցած իր չորսամյա դստեր հետ, և մոդելի հետ հեռահար հարաբերություններ կպահպանի: Ըստ շրջանառվող լուրերի, նրանց հաջորդ ժամադրութությունը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս:
10-03-2026 12:13 Սննդաբաններն ամբողջական հացահատիկից պատրաստված հացերը նպաստում են աղիքների և սրտանոթային առողջությանը՝ իրենց բարձր մանրաթելային պարունակության շնորհիվ։ Մյուս կողմից, թթխմորով հացն ավելի հեշտ է մարսվում: Մաքրված ալյուրից պատրաստված սպիտակ հացն ունի ավելի քիչ սննդարար նյութեր և կարող է արյան մեջ շաքարի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել։ Նշվում է, որ անհրաժեշտ չէ հացը բացառել սննդակարգից, այն պարզապես պետք է ուտել քիչ քանակությամբ։
10-03-2026 12:01 Ֆրանսիացի մոդել և դիզայներ Թիլան Բլոնդոն, որի մականունը մանկուց «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն» է եղել, հայտարարել է իր նշանադրության մասին: Նրա ամուսինը ֆրանսիացի դիջեյ Բեն Աթտալն է: Երեք տարեկանում նրան հայտնաբերել է լեգենդար նորաձևության դիզայներ Ժան-Պոլ Գոտիեի գործակալը Շանզ-Էլիզեում, որից հետո նա առաջին անգամ հայտնվել է ցուցադրության մեջ։ Թիլեյն Բլոնդոն չորս տարեկանում մասնակցել է Գոտիեի ցուցադրությանը, իսկ տասը տարեկանում դարձել է Vogue Paris-ում հայտնված ամենաերիտասարդ մոդելը։ Այդ ժամանակ նա արժանացել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջկա» հեղինակավոր տիտղոսին։
10-03-2026 11:51 Բրիթնի Սփիրսը զգալի սթրես է ապրում հոր՝ Ջեյմի Սփիրսի հետ հնարավոր հաշտեցման մասին խոսակցությունների պատճառով: Աստղին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ընտանիքի վերամիավորման թեման չափազանց զգայուն է արտիստի համար։ Երգչուհու Լոս Անջելեսի ծանոթը Page Six-ին ասել է, որ Բրիթնին պարբերաբար կապի մեջ է ընկերների և ընտանիքի անդամների հետ, սակայն հոր մասին քննարկումները անհանգստացնող են: «Նա բառացիորեն նյարդայնացած է Ջեյմիի՝ իր կյանքում կրկին հայտնվելու մտքից»,-ասել է աղբյուրը։
10-03-2026 08:00 Դժվար է հավատալ, բայց հիասքանչ Շերոն Սթոունը նշում է իր 68-ամյակը։ Նա քրտնաջան մարզվում է, կատակում է անձնական կյանքի անհաջողությունների մասին և չի վախենում խոսել տարած կաթվածի մասին։ «Այն միտքը, որ միայն երիտասարդությունն է գեղեցիկ և գրավիչ, բացարձակապես սխալ է։ Ես չեմ ուզում լինել անմահ գեղեցկուհի։ Ես ուզում եմ լինել մի կին, որը իր տարիքում որքան հնարավոր է գեղեցիկ տեսք ունենա», - ասել է աստղը։ Շարոնը սեր է փնտրում և սիրում է իր դեմքն առանց դիմահարդարման։
10-03-2026 02:41 Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Chanel-ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցել են Մարգո Ռոբին, Քայլի Մինոուգը, Լիլի-Ռոուզ Դեփը, Օփրա Ուինֆրին, Շառլոտ Կազիրագին, Թեյանա Թեյլորը, Օլգա Կարպուտը, Օքսանա Բոնդարենկոն, Blackpink-ի Ջենի Քիմը և այլք։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: