Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպիսի լողազգեստներ հագնել այս ամառ

09.06.2021

Ամռան հետ կապված շատ հաճելի զգացողություններ կան, բայց, թերևս, գլխավորը լողափնյա սեզոնն է: Լովափին կամ օվկիանոսին, գետի ափին կամ նույնիսկ ձեր սեփական պատշգամբում (անցյալ տարի սա «լողափ» էր մեծամասնության համար), դուք չեք ցանկանաում բաց թողնել արևով տաքանալու և D վիտամին ընդունելու ցանկացած հնարավորություն:

Ծովափնյա սեզոնին ավելի կտրամադրվեք, երբ գտնեք ձեր նախընրած լողազգեստը: Ներկայացնում ենք լողազգեստների հիմնական միտումները, որոնք արդեն հաստատվել են աստղերի կողմից: Այսպիսով, ինչպիսի՞ լողազգեստներ գնել այս տարի:

Փայլուն

Դիզայներներն ու նորաձևության մասնագետները կանխատեսում էին, որ համաճարակից հետո գալու է համընդհանուր նորաձևության էյֆորիայի ժամանակաշրջանը, բոլորը կմոռանան մինիմալիզմի մասին և հատուկ կհագնվեն անգամ հացի գալիս: Այս սեզոնի նորաձևությունն, իսկապես, ունի աշխույժ երանգներ և նախշապատկերներ, իսկ անսանձ զվարճանքի ոգին ներթափանցել է նաև լողափնյա հագուստի միտումների մեջ: Ամենատարածվածներից են փայլուն գործվածքներից պատրաստված լողազգեստներն ու բիկինիները: Դրանց ժողովրդականությունը սկսել էր աճել դեռևս անցած ամռանը, բայց, ինչպես 2020-ի շատ միտումներ, այս մեկը նույնպես արդիական կլինի այս սեզոնին:

600x400

600x400

600x400

Ասիմետրիկ

Այս տարի ուսաթելերով լողազգեստները կարող եք թողնել պահարանում․ դրանց փոխարինելու են եկել ասիմետրիկ՝ մեկ ուսաթելով մոդելները: Տպավորիչ և միևնույն ժամանակ միշտ նրբագեղ այս մոդելներն ունակ են նվաճելու նորաձևության սիրահարների սրտերը: Ընդ որում, այս ոճը կարելի է գտնել թե ամբողջական, թե առանձնացված լողազգեստների շարքում: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել աչք զարնող դետալներով մոդելներին, ասենք՝ օղակներով:

600x400

600x400

600x400

Կապիչներով

Ամենատարբեր կապիչներն այս ամռան նորաձևության հիմնական միտումներից են՝ լինեն դրանք զգեստներ, տոպեր, թե լողազգեստներ: Եթե լողափ գնալու հիմնական նպատակը ձեզ համար լուսանկարներն են, որոնք շատ հավանումներ կստանան, և ոչ թե հավասարաչափ արևայրուքը, ապա պետք է ավելի մանրամասն ուսումնասիրեք նման մոդելները: Բացի այդ, լողազգեստի վերին մասը կարելի է օգտագործվել որպես տոպ: Պետք է ուշադրություն դարձնել պայծառ մոդելներին՝ դրանք հատկապես գրավիչ տեսք ունեն:

600x400

600x400

600x400

Ծալքավոր և հավաքովի

Այս սեզոնում պարտադիր չէ, որ լողազգեստը կատարելապես հարթ լինի: Ընդհակառակը, թրենդային են կոշտ կտորները: Առավել ռոմանտիկ լինելու համար կարելի է ավելացնել ռետրո ոճի դետալներ։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք վառ գույներին, բայց եթե ուզում եք ընդգծել ռետրո ոճը, ապա ընտրեք մանր ծաղկային նաշապատկերներով մոդելներ:

600x400

600x400

600x400

Կտրվածքներով

Եվս մեկ տարբերակ նրանց համար, ովքեր չեն վախենում անհավասարաչափ արևայրուքից: Կտրվածքները դեռևս անցյալ տարվա հիմնական միտումներից մեկն էր: Աշնանային-ձմեռային սեզոնի համար նախագծման նման տեխնիկան, թերևս, գործնական չէ, բայց ամառնն այս միտումը շահեկան առավելություն է: Այս ոճի զգեստները կարմիր գորգերին և երեկույթներին արդեն ցույց են տվել շատ աստղեր. այժմ արդեն լողափի հերթն է:

600x400

600x400

600x400

Թավշյա

Զրոյականների միտումները կրկին վերադառնում են նորաձեւություն, բայց մի շարք մոդելներ որոշ փոփոխություններ են կրել: Հանրաճանաչ թավշյա կոստյումների փոխարեն, հիմա լողազգեստներն են այդ նյութից: Քայլի և Քենդալ Ջենները նույնիսկ թողարկել են թավշյա բիկինիի և լողազգեստների պարկուճային հավաքածու: Եվ եթե նորաձեւության ամենաազդեցիկ ներկայացուցիչներն ուշադրություն են դարձրել այս թրենդին, ապա կասկած չկա, որ այն կդառնա հիթ:

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2436 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 407 անգամ
17.04.2024
Դիտվել է 273 անգամ
18.04.2024
Դիտվել է 208 անգամ
19.04.2024
Դիտվել է 174 անգամ
23.04.2024
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster