Բիլի Այլիշը հրապարակել է նոր երաժշտական տեսահոլովակ, որտեղ սովորականից ավելի շատ է ցուցադրել իր մարմինը:
Գրեմմիի յոթակի դափնեկիրը թողարկել է նոր սինգլ՝ Lost Cause, ինչպես նաև մի ուրախ տեսահոլովակ, որը դիտողներին հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես է նա իր ընկերուհիների հետ սեքսուալ «պիժամա երեկույթ» անցկացնում:
Հոլովակում Այլիշը պարում է, Թվիսթեր խաղում, կրակում է ջրային ատրճանակներից ու արագ սնունդ ուտում. և այս բոլորը զգայական տնային հագուստով, որը երևակայելու տեղ չի թողնում:
19-ամյա գերաստղը բազմիցս անկեղծացել է մարմնի դրական լինելու և իր կազմվածքը մեծ չափսի հագուստի տակ թաքցնելու գիտակցված ընտրության մասին: Այդուհանդերձ, վերջին շրջանում այս կանոնից աստիճանաբար նահանջում է: Բավական է հիշել Այլիշի սենսացիոն նկարահանումը մետաքսե կորսետներով և թափանցիկ թիկնոցներով: Նոր տեսահոլովակը միայն ամրապնդում է զգայականության և սեքսուալության նկատմամբ առաջացող այս միտումը: Այստեղից էլ՝ կապույտ նուրբ երանգի կարճ զգեստը (բոլոր ընկերուհիների համար ընտրված են պաստելային գույներ) և ժանյակային տաբատը, որը զուգորդված է բաճկոնով:
Ապրիլին երգչուհին թողարկեց իր սպասված երկրորդ ստուդիական ալբոմի երգերի ցանկը, որը կամբողջանա 2021-ի հուլիսին: Հայտարարեց նաև մեծ շրջագայության մասին, որը կմեկնարկի 2022 թվականի փետրվարի 3-ին:
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40 Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40 Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37 Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50 Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։