Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ

01.05.2021

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Խոյ

Այս ամիս աստղերը ձեզ խոստանում են շատ հետաքրքիր ու պայծառ իրադարձություններ, որոնք դրական հույզեր և տպավորություններ կբերեն: Շատերի մոտ կբացվի երկրորդ շնչառություն, որը համարձակություն կհաղորդի և հաջողություն կբերի։ Այս ամենը ձեզ կօգնի անել այն, ինչը երկար ժամանակ հետաձգել եք:

Մայիսը ձեզ համար հեշտ ու անհոգ չի լինի, բայց կարող եք հաջողությամբ հաղթահարել բոլոր դժվարությունները, եթե ձեր էներգիան ուղղեք արդյունավետ գործունեության վրա: Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ հենց այստեղ են ձեզ սպասվում զգալի հեռանկարներ և հետաքրքիր առաջարկներ: Մի վախեցեք գերծանրաբեռնվածությունից, այժմ դուք մի քանի մարդու էներգիա ունեք:

Բարենպաստ օրերը՝ 4, 9, 18

Անբարենպաստ օրերը՝ 1, 14, 15, 21, 28, 29:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Ցուլ

Մայիսը մեծամասնության համար բարենպաստ ամիս է, բայց այս անգամ ձեր ծրագրերը ձախողվելու են, և դուք ստիպված կլինեք երկար ժամանակ տեղում դոփել: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածը ձեզ անհրաժեշտ կլինի, որպեսզի որոշիչ քայլ կատարեք: Հաջողությունը կուղեկցի ձեր շատ ձեռնարկներին միայն այն դեպքում, եթե լինեք ակտիվ ու համբերատար:

Այս նշանի գրեթե բոլոր ներկայացուցիչները ստիպված կլինեն համբերատար լինել: Չնայած ձեր առավելագույն ջանքերին, ձեր գործերը տեղից չեն շարժվի, այնուամենայնիվ, դուք գոհ և երջանիկ կլինեք միայն այն պատճառով, որ վերջապես կարող եք վայելել ձեր երազանքները: Անտիվ գործողություններից առաջ հանգիստը ձեզ պարզապես անհրաժեշտ է․ փորձեք զվարճանալ նրանով, ինչը երկար ժամանակ ձեզ թույլ չէիք տալիս։

Բարենպաստ օրերը՝ 10, 12, 24

Անբարենպաստ օրերը՝ 11, 25:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Երկվորյակ

Ձեր տրամադրությունն ու հաջողությունն այս ամիս կախված կլինի ձեր գործողությունների և ծրագրերի ճշգրտությունից ու մշակվածությունից: Անկանոնությունն ու խառնաշփոթը կարող են խանգարել նպատակներին հասնելուն և ձեր կյանք բերել թափթփվածություն, ունայնություն։ Այդուհանդերձ, նշանի գործնական ներկայացուցիչները կարող են ելք գտնել ցանկացած իրավիճակից:

Այս ամիս հաջողություն ունենալու համար դուք ստիպված կլինեք բնավորություն ցուցաբերել և գործել վճռական ու ժրաջան: Նրանք, ովքեր սովոր չեն կամք դրսևորել, ստիպված կլինեն դա անել ի հեճուկս սեփական ցանկությունների, բայց արդյունքն արժանի կլինի դրան: Ուստի մի վախեցեք գործելուց և եղեք նախաձեռնող ու վճռական, հատկապես՝ գործարար հարցերում:

Բարենպաստ օրերը՝ 5, 12, 14

Անբարենպաստ օրերը՝ 6, 20, 27:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Խեցգետին

Հիշողություններն ու երազանքները կարող են ձեզ տրամադրել կյանքի բոլորովին անիրատեսական ծրագրերի և հեռանկարների, այնուամենայնիվ, նույնիսկ նման իրավիճակում կարող եք գտնել հաջողության ուղի, ինչը, սակայն, միանգամից չի տրվի: Դուք չեք ցանկանա լքել հարմարավետ տունը, բայց որոշ հանգամանքներ, այնուամենայնիվ, ձեզ կստիպեն դուրս գալ ստվերից:

Ձեր կյանքում կգա հանգիստ և հավասարակշռված ժամանակահատված՝ առանց ճակատագրական իրադարձությունների ու ցնցող հանգամանքների: Դուք ամբողջ ուժով կձգտեք պահպանել սովորական հարմարավետության և հաճույքի, կայունության ու կանխատեսելիության զգացումը, բայց որոշ իրավիճակներ ձեզ կստիպեն ակտիվ լինել: Մի փորձեք պատասխանատվությունը փոխանցել ուրիշների ուսերին, այս անգամ ինքներդ ստիպված կլինեք կարևոր որոշում կայացնել:

Բարենպաստ օրերը՝  6, 10, 16, 17, 20, 24

Անբարենպաստ օրերը՝ 1, 11, 29:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Առյուծ

Ամիսը ձեզ կտրամադրի երջանկության և երազանքների իրականացման, ինչը թույլ կտա վերականգնվել և լավատեսություն ձեռք բերել: Բայց շատ ավելի դժվար կլինի կատարել առաջին քայլը դեպի ձեր երազանքը, այնպես, որ հարկադրված կլինեք ինքներդ ձեզ ստիպել ու վեր բարձրանալ բազմոցից, որպեսզի մեկ անգամ ևս դուրս գաք տանից:

Այս շրջանում դուք լավատես կլինեք և կսկսեք ավելի հաճախ հանգստանալ ու զվարճանալ, քան նախկինում: Սա կնպաստի անձնական ճակատում ձեր հաջողությանը, բայց որոշ իրադարձություններ լիովին անակնկալ կլինեն: Փորձեք շատ չսավառնել ամպերի մեջ, այլապես լավատեսական տրամադրությունն արագորեն իր տեղը կզիջի հոռետեսությանը և խառնաշփոթին: Մայիսը բարենպաստ կլինի ամենահետաքրքիր ծրագրերի ու ցանկությունների իրականացման համար:

Բարենպաստ օրերը՝ 9, 17, 18

Անբարենպաստ օրերը՝ 8, 15, 22, 29:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Կույս

Մայիսին դուք առավել քան երբևէ կցանկանաք փոխել կյանքի սովորական ընթացքը և անել այն, ինչ ուզում եք, այլ ոչ թե այն, ինչ օգտակար է: Վարքի նման փոփոխականությունը, որն անսովոր է այս նշանի լուրջ ներկայացուցիչների համար, մեծապես կզարմացնի շրջապատին և կարող է հանգեցնել անկանխատեսելի իրավիճակների:

Այս ամիս ռիսկ կա, որ կկայացնեք ոչ ավանդական որոշում, որը կարող է արմատապես փոխել ձեր կյանքը: Այս անգամ դուք չեք թաքցնի ձեր ծրագրերը և կանեք այն, ինչ ձեզ համար հետաքրքիր է, և ոչ թե այն, ինչ պետք է: Սա ոմանց կդրդի բոլորովին անսովոր գործողությունների, վատ սովորությունների և անլուրջ վարքի, ինչը շրջապատը, իհարկե, ձեզանից չի ակնկալում: Այնուամենայնիվ, նման փոփոխությունները կնպաստեն գործերում ձեր անկաշկանդվածությանը և հաջողությանը:

Բարենպաստ օրերը՝ 5, 12

Անբարենպաստ օրերը՝ 7, 13, 14, 28:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Կշեռք

Փոփոխությունները ձեր կյանքում կգան շուտով և անսպասելիորեն, հատկապես, եթե դրանք վաղուց եք պլանավորել և սպասել հարմար պահի՝ ձեր գործերը սկսելու համար: Կրկին կլինեք ուշադրության կենտրոնում, բայց անձնական կյանքում ոչինչի փոխվի:

Մայիսն այն ժամանակն է, երբ դուք գործողություններ կձեռնարկեք և կնվաճեք կարիերայի բարձունքներ, չնայած ոմանք կցանկանան ոչ թե հասնել ցանկալի հանգրվանին, այլ ընդլայնել սեփական մտահորիզոնը: Փորձեք լինել նախաձեռնող և սկսեք անել այն, ինչ պլանավորել եք ավելի վաղ: Այս անգամ կարող եք հաղթահարել նույնիսկ շատ բարդ և խառնաշփոթ առաջադրանքներ:

Բարենպաստ օրերը՝ 7, 8, 14, 15, 21, 22, 28

Անբարենպաստ օրերը՝ 4, 11, 25:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Կարիճ

Ձեզանից շատերի համար մայիսը կլինի կյանքում արմատական և մեծ փոփոխությունների ամիս: Չեք ցանկանա նստել տանը և ստանդարտ որոշումներ կայացնել․ ստիպված կլինեք վարել ակտիվ ապրելակերպ ու կատարել այնպիսի գործեր, որոնք նախկինում չէիք նախատեսում: Այս ամիս ձեզ համար լուրջ հեռանկարներ կբացվեն կարիերայում և անձնական կյանքում, այնպես, որ իրադարձությունների ընթացքից գոհ կլինեք: Փորձեք իրականացնել ամենահամարձակ ծրագրերն ու երազանքները, նույնիսկ, եթե լիովին վստահ չեք ձեր ուժերին:

Բարենպաստ օրերը՝  4, 25

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 14, 17, 28, 31:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Աղեղնավոր

Նշանի ներկայացուցիչները հաճելիորեն կզարմանան, որ գործերը վերջապես կշարժվեն տեղից, և իրենք կկարողանան բացել թևերը: Գործունեությունն արագորեն լավ արդյունքներ կբերի, բայց զայրացնող մանրուքներն ու չնչին անախորժությունները կարող են էապես փչացնել ձեր տրամադրությունը: Փորձեք չտրվել զգացմունքներին և չշեղվել ձեր հիմնական գործից, այդ դեպքում գոհունակություն կստանաք հաջողությունից ու այն փաստից, որ ժամանակին օգտվել եք իրավիճակից:

Բարենպաստ օրերը՝ 6, 20, 27

Անբարենպաստ օրերը՝ 5, 19, 26:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Այծեղջյուր

Մայիսը ձեզ համար կլինի միապաղաղ, առանց վառ իրադարձությունների և փոփոխությունների, սակայն ձեր մտածելակերպն ու վերաբերմունքը որոշ գործողությունների և մարդկանց նկատմամբ անճանաչելիորեն կփոխվեն: Մոլորակների դասավորությունը կնպաստի միայնությանը, բայց հենց դա է, որ կօգնի բոլոր առաջնահերթություններն իրենց տեղը դնել:

Այս ամիս մեծ մասը կցանկանա մնալ ստվերում՝ աղմուկից, խարդավանքներից և բամբասանքներից հեռու, բայց սա այն ժամանակն է, երբ ձեզ հարկավոր է որոշումներ կայացնել ու փոխել կյանքի ընթացքը: Աշխատեք առավելագույնս օգտագործել ձեր միայնությունը, ավարտել հին գործերը և փորձել մի փոքր հանգստանալ: Ձեզանից ոմանց վերականգնվելու համար դադար է անհրաժեշտ:

Բարենպաստ օրերը՝ 1, 2, 8, 28, 29

Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 10, 13, 17, 20, 27, 31:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ. Ջրհոս

Հաջողություն այս ամիս հնարավոր է միայն այն դեպքում, եթե չկառչեք նախապես ընտրված տարբերակից և չփորձեք գրկել անսահմանությունը: Դուք կկարողանաք կառավարել հանգամանքները միայն այն դեպքում, եթե ձեր էներգիան ուղղեք ներքին վերափոխմանը և լավ կշռադատեք գործողությունները: Մոլորակների էներգիան ձեզ ավելի կազմակերպված կդարձնի և կպատրաստի սովորական աշխատանքի, բայց նույնիսկ դա ձեզ չի ձանձրույթի ու պարտվածի տրամադրություն չի հաղորդի:

Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 22, 31

Անբարենպաստ օրերը՝ 23:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ․ Ձկներ

Մայիսը ձեր կատարած աշխատանքի դիմաց կտա երկար սպասված պարգևը և շատ դրական տպավորություններ՝ ինչպես գործերում, այնպես էլ սիրո մեջ: Կլինեք էներգիայով լեցուն, և կկարողանաք իրականացնել այն ամենը, ինչը պլանավորել էիք ավելի վաղ և նույնիսկ ավելին: Որոշ հեռանկարներ պարզապես հեքիաթային և զարմանալի կդառնան, այնպես որ քայլեր ձեռնարկեք ու բաց մի թողեք ձեր հաջողակ պահը, բայց հույս չունեք, որ երջանկությունն անմիջապես կգա: Որոշները ստիպված կլինեն մի փոքր էլ սպասել:

Բարենպաստ օրերը՝ 6, 7, 14, 21, 28

Անբարենպաստ օրերը՝ 19, 26:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 13352 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1933 անգամ
27.10.2026
Դիտվել է 467 անգամ
28.10.2026
Դիտվել է 400 անգամ
29.10.2026
Դիտվել է 351 անգամ
30.10.2026
Դիտվել է 289 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster