Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ 2021 թ ապրիլի 26-ից մայիսի 2-ը

26.04.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Խոյ

Վերջապես, տոն կլինի նաև ձեր փողոցում: Հնարավոր են ծառայողական առաջխաղացում, հաջողություն գործերում, շահույթ: Խնայողություններ կուտակելու կատարյալ ժամանակ է: Նաև շահավետ կապեր հաստատելու հաջող շրջան է: Զբաղվեք դրանցով։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Ցուլ

Դուք չեք կարողանա ստանալ այն գումարը, որի հետ հույսեր էիք կապում: Այնուամենայնիվ, կյանքի այլ բնագավառներում ձեզ մոտ ամեն ինչ կարգին կլինի։ Ժամանակահատվածը կատարյալ է քաղաքից դուրս կարճ ճանապարհորդությունների համար: Հարազատների հետ հարաբերություններում եղեք զուսպ, նույնիսկ, եթե կցանկանաք ազատություն տալ զգացմունքներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Երկվորյակ

Կարիք ունեք գոլորշին բաց թողնելու, որպեսզի բացասական հույզերը չպահեք ձեր մեջ: Դա արեք սիրելիներից հեռու: Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ընկած ժամանակահատվածում կարելի է խոշոր գնումներ կատարել: Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ չեն տալիս պարտք վերցնել՝ մարելը հեշտ չի լինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Խեցգետին

Ձեր մյուս կեսը կարող է փորձել ստուգել ձեզ: Զգոն եղեք: Սիրավեպի մեծ հնարավորություններ կան, բայց դժվար թե այն լուրջ շարունակություն ունենա: Ավելի զգույշ պետք է լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր խնդիրներ ունեն սրտի և արյան անոթների հետ: Հետևեք ձեր առողջությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Առյուծ

Կարող եք լիաթոք հանգստանալ. բոլոր գործերն արված են, խնդիրները լուծված: Հաճույքով վայելեք այս ժամանակահատվածը: Մայիսի 1-ին այցելեք գեղեցկության սրահ. սա ամենահարմար օրն է ձեր տեսքը թարմացնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Կույս

Դժվար թե հիմա կանխազգացողությունը օգնի ձեզ: Վիճարկելի հարցերում խորհրդակցեք բանիմաց մարդկանց հետ: Ժամանակահատվածը բարենպաստ է անշարժ գույքի ցանկացած գործարքի համար: Նրանք, ովքեր ուղևորության են մեկնեն, չեն զղջա դրա համար, հնարավորություն կա այնտեղ հանդիպելու ձեր սիրուն:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Կշեռք

Ձեր ընտանիքում խաղաղություն և հանգստություն է տիրելու: Այժմ կարող եք ուշադրություն դարձնել կյանքի այլ ոլորտներին: Օրինակ՝ հոգ տանել աշխատանքային խնդիրների մասին: Այժմ կարող եք ձեզ այնպես դրսևորել, որ ղեկավարությունը նկատի: Աշխատանքային նվաճումների լավագույն օրն ապրիլի 30-ն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Կարիճ

Այս շաբաթ ստիպված կլինեք բազմաթիվ անգամ պաշտպանել սեփական տեսակետը: Եղեք համառ: Մոտ ընկերների հետ վեճի մեծ վտանգ կա: Մի անհանգստացեք այն քննադատությունից, որը գուցե կհնչի ձեր հասցեին: Ավելի լավ է զբաղվել ինքնագնահատականի բարելավմամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Աղեղնավոր

Դուք այնքան էներգիա կունենաք, որ բառացիորեն կկարողանաք սարեր շրջել: Այժմ կարող եք զբաղվել բոլոր կարևոր հարցերի լուծմամբ: Մի մոռացեք նաև ձեր առողջության մասին. ժամանակահատվածը բարենպաստ է բժշկական հետազոտությունների համար։ Պահպանեք կապը երեխաների հետ. նրանց տեսադաշտից մի կորցրեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Այծեղջյուր

Ձեզ հաճելի անակնկալ է սպասվում ապրիլի 28-ից մայիսի 2-ը ընկած ժամանակահատվածում: Հաշվի առեք, թե ինչպես կարող եք օգտագործել այն՝ առավելագույն օգուտ քաղելու համար: Հանգիստը հիմա պետք է պասիվ լինի: Թույլ տվեք ձեզ ուժ հավաքել՝ ապագա նվաճումների համար: Այս փուլում ոչ մի վերանորոգում կամ ընդհանուր մաքրություն մի ձեռնարկեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը. Ջրհոս

Հնարավոր է հայտնվեք ընտրության խաչմերուկում: Դադար տվեք. տաք գլխով ոչ մի որոշում մի կայացրեք: Եղեք չափավոր ամեն ինչում՝ սկսած գումար ծախսելուց, մինչև հույզեր արտահայտելը: Զգույշ եղեք նաև աշխատավայրում: Ղեկավարները ձեզ հետևում են:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը․ Ձկներ

Ավելորդ քաշ ունեցողների համար ժամանակն է համապատասխան սննդակարգ պահպանելու: Այս փուլում կիլոգրամներից արագ կազատվեք: Մի ընկճվեք, նույնիսկ, եթե դրա պատճառը կա: Զգոն և ուշադիր եղեք․ միայն այդ դեպքում հաջողության կհասնեք: Պատրաստվեք մայիսի 2-ին կայանալիք կարեւոր հանդիպմանը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7753 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 23-ից մարտի 1-ը 2026 թ․

23.02.2026
Ահա և գալիս է օրը... Այս տարի հետադարձ Մերկուրիի առաջին շրջանը մեկնարկում է փետրվարի 26-ին։ Եվ այս խաբուսիկ մոլորակն անմիջապես կսկսի դժվարություններ ստեղծել նշանների մեծ մասի համար։ Բայց կլինեն նաև այնպիսիք, ում բախտը կբերի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 16-22-ը 2026 թ․

16.02.2026
Անհանգիստ շաբաթ է սպասվում, թեև առանց մեծ ցնցումների: Այնուամենայնիվ, շատերը հաջողության և բախտի մասին ստիպված կլինեն մոռանալ՝ մինչև ավելի լավ ժամանակների գալը: Ամեն ինչ արեք դանդաղ և հանգիստությունպահպանեք:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 9-15-ը 2026 թ․

09.02.2026
Շաբաթը մարտահրավերներով լի կլինի նշանների կեսի համար, մինչդեռ մնացածին բավականին հեշտ ժամանակահատված է սպասվում։ Աստղերը ձեզ կհուշեն, թե ինչպես հաղթահարել ծագած դժվարությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 2-8-ը 2026 թ․

02.02.2026
Փետրվարի 4-ին ավարտվում է Ուրանի հետադարձ շարժման երկար ժամանակահատվածը։ Կենդանակերպի բոլոր նշանները կզգան իրենց ավելի լավ, բայց ոչ անմիջապես. այս հզոր մոլորակի ձայնը մինչև վերջին պահը լսելի կլինի։ Այնպես որ, մի շտապեք հանգստանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 26-ից փոտրվարի 1-ը 2026 թ․

26.01.2026
Հունվարի վերջը խոստանում է լինել բավականին կայուն և ներդաշնակ, բայց մոտեցող լիալուսինը թեժություն կբերի շատ նշանների համար։ Ամեն դեպքում այն հաղթահարելի կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 19-25-ը 2026 թ․

19.01.2026
Կարիերա, ֆինանսներ, առողջություն, սեր և հարաբերություններ. աստղերը մեզ կhուշեն, թե այս շաբաթ կյանքի որ ոլորտում և ում բախտը կբերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2026 12:18
Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում իր դեբյուտային հավաքածուն ներկայացրեց Fendi-ի նոր ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին։ Ցուցադրությանը ներկա էին Մոնիկա Բելուչին, Ումա Թուրմանը, Ջեսիկա Ալբան և նրա դուստրը՝ Ելենա Պերմինովան, Դակոտա Ֆաննինգը, LVMH-ի սեփականատեր և Նատալյա Վոդյանովայի աները՝ Բեռնար Արնոն, Աննա Վինտուրը, Մերի Լիստը և այլք։
26-02-2026 12:15
Երեկոյան մեկ բաժակ ջուրը կանխարգելում է սրտի հիվանդությունները և պաշտպանում ինսուլտից: Գիշերը ջուր խմելով՝ դուք ձեզ կձերբազատեք ևս մեկ տհաճ երևույթից՝ գիշերային ջղաձգությունից: Գիտնականները պարզել են, որ գիշերային ջղաձգությունների պատճառը ջրազրկումն է:
26-02-2026 11:57
Նռան տերևներում և ճյուղերում հայտնաբերված բնական միացությունը կարող է քայքայել տրանսթիրետինի (TTR) ամիլոիդոզին առնչվող վնասակար սպիտակուցային ագրեգատները, որը նյարդային համակարգի և սրտի վրա ազդող հիվանդություն է: Հայտնագործությունը կատարել են Կումամոտոյի համալսարանի գիտնականները:
26-02-2026 11:24
Դեպրեսիան, անքնությունը, հիպերտոնիան և շաքարային դիաբետը կարող են նախորդել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը՝ ախտորոշումից տարիներ առաջ: Նման եզրակացության են եկել Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:
26-02-2026 02:02
Մեքսիկացի ինֆլուենսեր և Only Fans-ի մոդել Մարիա Ջուլիսան հայտնվել է թմրամիջոցների կարտելի ղեկավար Էլ Մենչոյի սպանության շուրջ սկանդալի մեջ։ Նա հերքել է մեղադրանքները, որ ինքը իշխանություններին տրամադրել է թմրամիջոցների տիրակալի գտնվելու վայրը, ինչը հանգեցրել է նրա ձերբակալմանը և հետագա մահվանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.02.2026
Դիտվել է 776 անգամ
25.02.2026
Դիտվել է 187 անգամ
26.02.2026
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster