Նրանից մեծ ճիգեր են պահանջվում որևէ տեքստ կարդալու համար, նա չի կարողանում հեշտությամբ տարբերել 6-ը 9-ից, քանի որ տառապում է դիսլեքսիայով (տառերի ճանաչողության խախտում), բայց նա դեռ մանկուց կյանքը չէր պատկերացնում առանց երգի ու կինոյի: Հենց սա էլ ապահովել է համաշխարհային ճանաչում արմատներով հայուհի Շերիլին Սարգսյանի համար:
Հայուհի Շերը (Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլմեն) աշխարհահռչակ փոփ-երգչուհի է, երգահան, ռեժիսոր, պրոդյուսեր: Նա այն քչերից է, ում հաջողվել է իր մրցանակների շարքում միաժամանակ ունենալ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի», 3 «Ոսկե գլոբուս»' ստացված կինո-երաժշտարվեստ-հեռուստատեսություն զուգահեռ աշխատանքների համար:
Շերը ծնվել է Ամերիկայում 1946 թվականի մայիսի 20-ին: Մինչև նրա ծնունդը ծնողները' դերասանուհի Ջորջիա Հոլտն ու ազգությամբ հայ Ջոն (Կարապետ) Սարգսյանը, երեք անգամ փորձել են դասավորել համատեղ կյանքը, բայց այդպես էլ բան դուրս չի եկել: Միասին ապրելու վերջին փորձը նրանք կատարել են մինչ Շերիլինի ծնունդը: Վերջինս ապրել է մոր հետ և միայն 11 տարեկանում է առաջին անգամ տեսել հորը: 80-ականների կեսին, երբ հայրը մահացել է, Շերը խոստովանել է, որ բացարձակ չէր ճանաչում նրան և իր համար դժվար է գնահատել կորստի ողջ ցավը: Ասում են' Շերը միշտ էլ վստահ է եղել իր գալիք հաջողությունների հարցում, և դեռ մանկուց աղջնակը պատրաստել է ստորագրությունը, որ հետագայում պիտի տար երկրպագուներին:
Հենց սա է պատճառը, որ արդեն 16 տարեկան հասակում նա տեղափոխվել է Լոս-Անջելես. «Լինել անչափահաս, որին բոլորը ինչ-որ բան են պարտադրում, շատ դժվար է: Ես ուղղակի ցանկացա ԵՍ լինել»:
Կարիերան Շերն սկսել է 17 տարեկան հասակում և, չնայած շոու-բիզնեսին «անհարիր» արտաքին տվյալներին, հասել է մեծագույն բարձունքների: Ոչ բոլոր հոլիվուդյան գեղեցկուհիներն ու սեքս-խորհրդանիշներն են սիրված մնում 50 տարի և ավել, իսկ Շերը ամուր է իր դիրքերում: Նրան համարում են փոփ-արվեստի խորհրդանիշ: Անգամ 2005-ին տված ընդմիջումը մոռանալ չտվեց նրան ու, 2008-ին վերադառնալով, Շերը ապացուցեց, որ անփոխարինելիներ այնուամենայնիվ լինում են:
Իսկ սկսվեց ամեն ինչ նրա և Սոնի Բոնոյի հանդիպումից, ով պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնականն էր: Սոնին թույլ տվեց Շերիլինին ապրել իր տանը՝ պայմանով, որ վերջինս պիտի մաքրեր տունն ու ճաշ պատրաստեր: Շերը համաձայնեց ու սկսեց խաբել մորը, թե ապրում է ընկերուհու տանը: Ասում են' երբ մայրն այցելում էր նրան, նա Սոնիի իրերը շպրտում էր պատուհանից: Շուտով հարաբերությունները խորացան, իսկ ավելի ուշ գրանցվեց զույգի ամուսնությունը: Մայրն ամեն ինչ իմացավ միայն այն ժամանակ, երբ նրանք միասին բեմ դուրս եկան: Սա էլ պատահմամբ եղավ, քանի որ այդ օրը Շերը հուզվում էր և խնդրել էր Սոնիին իր հետ բեմ դուրս գալ… Զուգերգը նույնպես հիանալի ստացվեց:
Մի խոսքով' Շերը սկսեց աշխատել Ֆիլ Սպեկտորի պրոդյուսերական կենտրոնում: Շուտով նա ձայնագրեց իր առաջին սոլո երգը' «Ringo I Love You»-ն, Բոնի Ջո Մեյսոն անվամբ, քանի որ Ֆիլը գտավ, որ Շերիլին անունը բնավ ամերիկյան չէ:
1965 թ-ին թողարկվեց Սոնի և Շեր զուգերգի առաջին ալբոմը'«Look at Us»-ը, որի առաջին սինգլը' «I Got You Babe»-ն ուղղակի անասելի հաջողություններ բերեց: Երկարամազ Սոնին ու ոչ մեկին չնմանվող Շերը… Սա հիպիների կերպար էր' ստեղծված այս երգի համար ու անկրկնելի այդ տարիների ամերիկյան փոփ-արվեստում:
Շուրջ 10 տարի տևեց այս համագործակցությունը: 1974 թվականին զույգը բաժանվեց: Պատճառը Սոնիի դավաճանություններն էին: Ընտանիքը քայքայվելուն զուգընթաց քայքայվեց նաև ամենասիրելի դուետներից մեկը:
Բաժանությունից հետո Շերը երկար ժամանակ չկարողացավ ազատվել դեպրեսիայից: Նա սիրում էր Սոնիին և վախենում էր միայնությունից:
Շուտով ամեն ինչ հունի մեջ ընկավ: Շերը, գործի դնելով ողջ հնարավորությունները, իբրև մենակատար վերադարձավ շոու-բիզնես' ի տարբերություն նախկին ամուսնու, ում անունն այլևս ոչ ոք չլսեց:
Եվ չնայած սրան, Շերը այդպես էլ չմոռացավ Սոնիին: Նա անշուշտ կարևոր էր Շերի կյանքում: Հենց Սոնին էր նրա տաղանդի բացահայտողը, ով օգնեց աստղ դառնալ ու շատ բան սովորեցրեց: Տարիներ հետո, երբ Սոնին մահացավ, Շերը լուրջ ցնցում ապրեց. նա անկեղծորեն ու բարձրաձայն արտասվեց նախկին ամուսնու հուղարկավորության ժամանակ:
Այն, որ Շերը սիրել է ամուսնուն, վեր է կասկածներից, բայց ճշմարիտ է նաև այն, որ սիրեկանների պակաս էլ նա չի ունեցել: «Կինը կարող է սպասել, մինչ իր կյանքում կհայտնվի համապատասխան մեկը, բայց դա չի նշանակում, թե նա չի կարող լավ ժամանակ անցկացնել բոլոր անհամապատասխանների հետ», - մի առիթով ասել է նա: Շերը բազմաթիվ սիրային պատմություններ է ունեցել հայտնի մարդկանց հետ, եթե չխոսենք րոպեական հրապույրների մասին:
Ընդ որում, որքան մեծանում է փոփ-հրաշքը, այնքան երիտասրադանում են նրա սիրեկանները: Հետաքրքիր է հատկապես նրա սիրավեպը մի հասարակ հրուշակագործի հետ, ում համար երգչուհին ուղղակի խելքահան էր լինում: Սակայն նա ևս չհարատևեց Շերի կյանքում, քանի որ վախեցավ հրապարակայնությունից:
Անդադար շրջագայությունները, համերգներն ու մամուլի ուշադրությունը իրենց հետքն են թողել Շերի ընտանիքի վրա: Նրա և Սոնիի դուստրը' Չեստիտին, 2010 թվականին սեռափոխության վիրահատություն կատարեց ու անվանափոխվեց Չեյզ: Հարցազրույցներից մեկում Շերը խոստովանեց, որ չի կարողացել իր երեխաների համար դառնալ այն մայրը, որ կուզեր. «Ինձ համար դժվար է ընդունել, որ աղջիկս տղա է դարձել…»:
Այժմ երգչուհին հույս ունի, որ այդ տարբերակով իր աղջիկը կհասնի ներքին ներդաշնակության, բայց դեռ չի կարողանում նրան իբրև տղա ընդունել և իգական սեռով է խոսում հետը, իսկ Չեյզը չի նեղանում:
Պլաստիկ վիրահատություններով աչքի է ընկնում նաև ինքը' Շերը, իհարկե, ոչ սեռի փոփոխոթյան, այնուամենայնիվ, համարվում է փոփ-արվեստում պլաստիկ վիրահատությունների թվով նա ռեկորդակիր: Երգչուհին երբեք էլ չի թաքցրել, որ կցանկանար կապուտաչյա շիկահեր լինել: Նա երբեք գոհ չի եղել իր բարձր հասակից, մաշկի մգությունից, մեծ գլխից, հաստ, սև մազերից:
Գուցե հենց սա է դրդել նրան շարունակ այցելել պլաստիկ վիրաբույժներին:
Իհարկե, նա երբեք չի ձգտել անճանաչելիության աստիճան փոխել իրեն: Շերը միայն ուղղել է քիթը, որ ահարկու էր համարում, կատարել է կրծքի ձգում: Մնացած վիրահատությունները միտված են երիտասարդ մնալուն:
Այս ամենին Շերը նորմալ է նայում և կարծում է, որ կարող է սեփական մարմնի հետ անել այն, ինչ ցանկանա. «Իմ մարմինն է… Կանեմ այն, ինչ ցանկանամ»: Այս միտքն է, որ պատասխանում է նրա սիրելի մեկ այլ զբաղմունքին ևս: Խոսքը դաջվածքների մասին է, որոնցից Շերը շատ ունի' թիթեռ (ի նշան Սոնիից բաժանվելու), ծաղիկ, ադամանդ …
Ասում են, որ հիմա Շերն անցնում է այդ բոլոր դաջվածքները մաքրելու մի բավական թանկ ու ցավոտ գործընթացի միջով:
Երբ տղամարդը չի կարողանում հասկանալ կնոջ վարքագիծը, առաջին բանը, որ անցնում է նրա մտքով սա է. «Երևի «օրերն» են»:
Դե եթե ծաղիկը դուրս է գալիս ասֆալտի միջից, ուրեմն սերը ձեզ կարող է սպասել ամենուր:
Շատ կանանց դժբախտությունն այն է, որ նրանք հիանում են տառացիորեն ոչ մի բանով, իսկ հետո ամուսնանում են նրա հետ:
Հոլիվուդում բաժանության համար լրջագույն պատճառ է արդեն ամուսնությունը:
Ես չեմ ուզում իդեալական լինել, այլ' խիզախ: Թող որ շատ բաներ սխալ եմ անում. ու՞մ է դա հետաքրքիր: Չեմ պատրաստվում բանտ գնալ այն պատճառով, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ:
Շատերին դժվար է տանել, որ բոլոր մարդիկ տարբեր են:
Սիրով զբաղվել չսիրած տղամարդու հե՞տ… Չեմ կարծում, որ ես արդեն այդքան մեծացել եմ:
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: