Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 12-18-ը 2021 թ.

12.04.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Խոյ

Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ, հաջող ուղևորություններ գործնական և անձնական գործերով, շատ օգտակար, հաճելի շփումներ: Իրադարձությունները կզարգանան արագ ու անկանխատեսելի: Որպեսզի հաջողությանը չխրտնեցնեք, ոչինչ մի պլանավորեք, խնդիրները լուծեք, երբ ծագում են, գնացեք հոսանքի ուղղությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Ցուլ

Ժամանակն է կարգավորեք ձեր ֆինանսական հարցերը և վերանայեք ընտանեկան բյուջեն: Կհայտնվեն եկամտի մեծացման գերազանց հնարավորություններ: Կարող են ի հայտ գալ պարտապաններ, որոնցից վաղուց ձեռք էիք քաշել: Հավանականություն կա նաև, որ ինչ-որ մեկը կների ձեզ հին պարտքը:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Երկվորյակ

Պատրաստվում են բազմաթիվ անակնկալներ և նվերներ, որոնք, անկասկած, կուրախացնեն ձեզ: Ապրիլի 13-ից սկսած դուք ստիպված կլինեք անընդհատ լինել ուշադրության կենտրոնում: Այնպես որ, ժամանակ հատկացրեք ՝ ձեզ կարգի բերելու համար: Ուշադիր եղեք ձեր զգեստապահարանի առնչությամբ, մի անտեսեք ձեր դիմահարդարումը: Հնարավոր է ճակատագրական հանդիպում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Խեցգետին

Այս ժամանակահատվածում ձեր գրավչությունը նկատելիորեն կբարձրանա, և կաճի անձնական ձգողականությունը: Դրանից չօգտվելը մեղք է: Ցանկացած հարց հեշտությամբ կլուծվի, և բարդ, թվացյալ խճճվաճ գործերն արագ կկարգավորվեն: Այնպես որ, միացրու քո հմայքը, և ոչ ոք չի համարձակվի ձեզ մերժել:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Առյուծ

Մեծ է հավանականությունը, որ աշխատանքային բոլոր գործերը կդանդաղեն, իսկ անձնականները՝ կդոփեն տեղում։ Մի անհանգստացեք. սա ծրագրավորված դադար է: Ձեզ պետք է ինքներդ ձեզ հետ մենակ մնալ: Լավ կլինի արձակուրդ վերցնել, զբաղվել արտաքին տեսքով և առողջությամբ: Աշխատեք գոնե մի քանի օրով քաղաքից դուրս գալ, ժամանակ անցկացնել բնության գրկում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Կույս

Սպասվում է ծանրաբեռնված և բուռն շաբաթ: Հնարավոր է ժամանակի սղություն զգաք կյանքի բառացիորեն բոլոր ճակատներում: Ուստի ցանկալի է ճիշտ սահմանել առաջնահերթությունները և ամեն ինչ միանգամից չանել: Օրինակ, աշխատանքային հարցերը կարող են սպասել:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Կշեռք

Եթե հաշվի չառնեք կենցաղային հարցերում ծագած մանր խնդիրները, ապա շաբաթվա գրեթե ողջ երկրորդ կեսին ձեզ բացարձակ երջանիկ կզգաք: Սիրո և ընտանեկան կյանքի վերաբերյալ նվիրական ցանկությունների իրականացման համար կան աստղային նախադրյալներ: Հնարավոր է հաջողություն նաև կարիերայում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Կարիճ

Ուշադրություն դարձրեք առողջությանը: Չի կարելի գերծանրաբեռնվել՝ ոչ մտավոր, ոչ ֆիզիկապես: Ոչինչ չի պատահի, եթե այս շաբաթ կես ջանադրությամբ աշխատեք: Ցանկալի է հետաձգել նաև ֆինանսական հարցերի լուծումը, հատկապես, եթե դրանք կապված են այլ անձանց հետ՝ լինի ամուսին, թե գործընկեր:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Աղեղնավոր

Կարող եք մի փոքր հանգստանալ: Առաջին ջութակի դերը բոլոր գործերում կստանձնեն ձեր սիրելիները, հարազատներն ու ընկերները: Մի խամգարեք նրանց խորհուրդներով և հուշումներով: Եվ ընդհանրապես, ձեզ համար այժմ առավել շահեկան դիրքը դրսի դիտորդի, այլ մարդկանց տաղանդներն ունկնդրողի ու գնահատողի պաշտոնն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Այծեղջյուր

Ցավոք, կյանքի գրեթե բոլոր բնագավառներում հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվի: Իմաստ չունի փորձել հասնելն ինչ-որ բանի, քանի դեռ ինքներդ հստակ չեք սահմանել այն, ինչ ձեզ իրականում պետք է: Մարդկանց հետ հարաբերությունների վերաբերյալ ձեր որոշ համոզմունքները վերանայելու կարիք կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը. Ջրհոս

Գերազանց տրամադրությունն ու աննախադեպ հուզական վերելքը ձեզ հետ կլինեն այս ողջ ընթացքում: Թերեւս հենց այս շրջանում ձեր ճակատագիրը հաջող կդասավորվի անձնական կյանքի և սիրո առումով: Լավագույն կերպով ամեն ինչ կդասավորվի մասնագիտական ոլորտում, հատկապես, եթե այն կապված է ստեղծագործական աշխատանքի հետ: Ամենակարևորը՝ չկասկածեք ինքներդ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 12-18-ը․ Ձկներ

Առջեւում զգացմունքային և հոգեբանական առումով դժվար ժամանակ է: Մեծ ջանքեր կպահանջվեն ձեր աշխատունակությունը լավ վիճակում պահելու համար: Ոչ մի դեպքում չհանձնվեք և չհուսահատվեք, նույնիսկ, եթե թվում է, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է: Շարժվեք հոսանքին հակառակ, և հաջողությունը ձեզ ուղեկից կլինի:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2241 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 21-27-ը 2021 թ

21.06.2021
Կարևոր որոշումներն ընդունվում են հենց հիմա: Հատկապես ընտանեկան հարաբերությունների և աշխատանքային հարցերի հետ կապված: Այս ոլորտներում չի կարելի սխալվել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 14-20-ը 2021

14.06.2021
Այս օրերին հանդիպեք ընկերների հետ, եղեք բնության գրկում. մի խոսքով, որքան հնարավոր է շատ հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 7-13-ը 2021 թ

07.06.2021
Այս ժամանակահատվածում գործընկերների հետ վեճերում ավելի լավ է փոխզիջման գնալ: Ձեր հաշտվողականությունն ապագայում նկատի կառնվի:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 31-ից հունիսի 6-ը 2021 թ

31.05.2021
Լսեք ձեր ինտուիցիային և հետևեք ներքին ձայնին: Այս դժվար պահին դրանք ձեզ թույլ չեն տա սխալվել:

Սպորտով զբաղվելը կօգնի հաղթահարել ծխախոտից ունեցած կախվածությունը

25.05.2021
Հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Ջորջ Վաշինգտոն ինստիտում, ցույց են տվել՝ երբ մարդն օրվա 20 րոպե կատարի ֆիզիկական վարժություններ, ապա կնվազի ծխելու ցանկությունը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 24-30-ը 2021 թ.

24.05.2021
Դուք ձեզ առավել հանգիստ կզգաք «խաղաղ ջրերում»՝ հեռու աշխարհի եռուզեռից: Մի անհանգստացեք ոչնչի համար. ամենը, ինչ ձեզ հարկավոր է, կգա ինքնուրույն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-06-2021 10:19
Թել Ավիվի համալսարանի հոգեբանները որպես ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը նշել են անբավարարությունն ամուսնական կյանքից: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց շրջանում ամուսնությունից անբավարարությունը կյանքի տեւողության վրա իր ազդեցությամբ կարող է համեմատվել այնպիսի գործոնների ռիսկի հետ, ինչպիսին են ծխելը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը։
24-06-2021 10:15
Հանգուցյալ ռեժիսոր Բորիս Գրաչեւսկու երրորդ կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան, պատմել է իննամսական որդու՝ Ֆիլիպի տարօրինակ կանխազգացման մասին հոր մահվան օրը։  Նրա խոսքով՝ ճակատագրական գիշերը Ֆիլիպն անսպասելիորեն արթնացել է ու գոռացել «հայրիկ», թեեւ այդ պահին փոքրիկին կողմնակի ձայներ չեն անհանգստացել։ Եկատերինան այդ դեպքն անվանել է «միստիկ օրենք», որը նախազգուշացրել է մոտեցող դժբախտության մասին։
24-06-2021 02:22
Բլոգեր Քլոե Բյորնսը ասել է, որ Tinder-ում տղամարդկանց հետ ծանոթանալու ունիվերսալ արտահայտություն է գտել: Աղջիկը հարցրել է բոլոր տղամարդկանց, ում հետ զույգ է ձեւավորել ծանոթությունների հավելվածում, թե ինչու իրենք դեռ միասին չեն: Հանդիպելու առաջարկները եկել են միանգամից մի քանի տղամարդուց:
24-06-2021 01:01
Մի քանի օր առաջ 38-ամյա երգիչ McSIM-ը հիվանդանոց էր եկել թոքաբորբի ախտորոշմամբ` թոքերի 40 տոկոս վնասվածքով: Երգչուհու PR տնօրենն անդրադառնալով նրա առողջությանը նշել է. «Ոչ մի բարելավում»:
24-06-2021 00:08
Բրիթնի Սփիրսը դատարանում ելույթ է ունեցել հոր խնամակալության դեմ.«Ինձ թույլ չեն տալիս ծննդաբերել»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ.

01.06.2021
Խոչընդոտների համառորեն հաղթահարումը կհանգեցնի ուշագրավ արդյունքների, իսկ փայլուն ոճը, նուրբ ճաշակն ու բնական տաղանդները կփայլեն նոր երանգներով:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2021
Դիտվել է 14122 անգամ
18.06.2021
Դիտվել է 13402 անգամ
21.06.2021
Դիտվել է 1216 անգամ
19.06.2021
Դիտվել է 640 անգամ
23.06.2021
Դիտվել է 364 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster