Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 5-11-ը 2021 թ.

05.04.2021

Ապրիլի 5-11-ը կրճատվող Լուսին է: Այս ժամանակահատվածը կարող է դժվար լինել: Ամենայն հավանականությամբ, դուք կզգաք էներգիայի պակաս և որևէ բան անելու ցանկություն չի լինի: Դե, եթե կարող եք, տանը մնացեք և այս շրջանը տրամադրեք հանգստին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Խոյ

Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ լինել ղեկավարների հետ: Տնօրենին կթվա, որ դուք եք բոլոր անախորժությունների մեղավորը: Դիմակայեք հարվածին: Տանն, ընդհակառակը, կիշխի երկար սպասված խաղաղությունն ու հանգստությունը: Ստեղծված մթնոլորտն ամրապնդելու համար ամբողջ ընտանիքին հանգստյան օրերին քաղաքից դուրս տարեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Ցուլ

Թուլանալու և հանգստանալու ժամանակ չունեք: Այնքան շատ գործեր, ծրագրեր և ձեռքբերումներ կան: Ֆինանսական հարցերում զգույշ եղեք. ձեզ կարող են խաբել: Նույնիսկ փոքր բաներում, բայց, ամեն դեպքում, տհաճ է: Հետաքրքիր առաջարկ կարող եք ստանալ ապրիլի 10-ին կամ 11-ին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Երկվորյակ

Այս ժամանակահատվածում վատ ինքնազգացողությունը կարող է փչացնել բոլոր ծրագրերը: Բարդություններից խուսափելու համար ավելի լուրջ վերաբերվեք ցանկացած վատ զգացողությանը: Բարենպաստ է ցանկացած ճանապարհորդություն, հատկապես, եթե դա աշխատանքին չի վերաբերում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Խեցգետին

Ձեր ընտանիքում իսկական կատարելություն է տիրելու: Վայելեք այդ իրավիճակը: Խորհուրդ է տրվում խոշոր գնումներ չկատարել, հատկապես՝ ապառիկ: Ավելի լավ է դրանք մի կողմ դնել ու սկսել գումար խնայել: Խնդիրներ կարող են առաջանալ տարեց հարազատների հետ. եղեք նրբանկատ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Առյուծ

Անգամ մանրուքներն այս շաբաթ ձեզ կվշտացնեն: Բնականաբար, այդ կերպ սիրելիների հետ հարաբերությունները կարող են խաթարվել: Ավելի լավ է ժամանակը միայնակ անցկացրեք` հանգստանալու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Կույս

Ընտանեկան խնդիրներն առաջին պլան կմղվեն: Ամենայն հավանականությամբ, իրավիճակը չբորբոքելու համար ստիպված կլինեք ինչ-որ կերպ զիջել: Խորհուրդ չի տրվում արմատապես փոխել ձեր կերպարը: Ավելի լավ է զբաղվեք օրգանիզմի ներքին վիճակով, անցեք պարտադիր բժիշկական զննում, պլանային քննության գնացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Կշեռք

Այս ժամանակահատվածում ձեզ կարող են սպասել չնախատեսված ծախսեր: Դրանց փիլիսոփայորեն վերաբերվեք: Մոտ ապագայում ճակատագիրը ձեզ հնարավորություն կտա էլ ավելի շատ գումար վաստակել: Աստղերն ամառանոցներում բնակվողներին խորհուրդ են տալիս զգույշ լինել․ հիվանդությունների սրման մեծ հավանականություն կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Կարիճ

Առջեւում ձեզ սպասվում է ռոմանտիկ շաբաթ: Զուգընկերոջ հետ հարաբերություններում կատարելություն կլինի: Դուք ձեզ երջանիկ կզգաք, հակամարտությունները կբացառվեն: Միայնակ Կարիճները կլինեն ուշադրության կենտրոնում: Պարզապես զգոն եղեք. միանգամից զգացմունքների հորձանուտը գլխով մի նետվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսին մի փոքր հուզական ցնցում կարող է ապրեք: Հնարավոր է ընկերների օգնության կարիքը զգաք: Փոխարենը, դրանից հետո պատրաստ եղեք ճակատագրից հաճելի անակնկալներ ընդունել: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրան ու ձեր շրջապատող մարդկանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Այծեղջյուր

Այս ժամանակահատվածում դուք կարող եք ընկնել ուրիշի ազդեցության տակ: Մի խաբվեք: Աշխատավայրում հնարավոր են բամբասանքներ ու խարդավանքներ՝ մի կորցրեք ինքնատիրապետումը: Բացահայտեք ձեր թշնամիներին՝ հենց որ իմանաք նրանց գոյության մասին: Երեխաների հետ ավելի մեղմ եղեք, իսկ ձեր սիրելիի հետ՝ ավելի նուրբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Ջրհոս

Ձեր ամբողջ ուշադրությունը հիմա պետք է աշխատանքի վրա լինի: Եղեք համառ և աշխատասեր՝ բարոյական և նյութական պարգևներ ստանալու համար: Այս օրերին խորհուրդ չի տրվում տեղափոխել և վերադասավորել կահույքը: Բայց հին իրերի սովորական մաքրումը չի խանգարի:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը․ Ձկներ

Ձեր բոլոր ուժերն այժմ կգնան մտերիմներին աջակցելու վրա: Բայց հեռու մնալ էլ չեք կարող: Ժամանակահատվածը լավ է հանգիստ զբոսանքի, մտորումների և հաճելի նվերների համար: Հանգստյան օրերին, հնարավորության դեպքում, գնացեք ամառանոց: Հանգստացեք հոգով:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2809 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 4-10-ը 2022 թ

04.07.2022
Այս շաբաթը բավականին բուռն և զբաղված է լինելու: Մտածեք գումար վաստակելու ձևը փոխելու մասին: Ձեր բախտը կարող է բերել բիզնեսում, հնարավոր են դրամական մուտքեր:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 27-ից հուլիսի 3-ը 2022 թ

27.06.2022
Հավաքեք ձեր համարձակությունն ու ուժերը, քանի որ ձեզ բավականին հագեցած շաբաթ է սպասվում։ Գրեթե բոլոր գագաթները հարկ կլինի պայքարով նվաճել։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 20-26-ը 2022 թ

20.06.2022
Այս շաբաթը խոստանում է լինել ավելի քան իրադարձություններով լի։ Տեղ կգտնվի և՛ ֆինանսների, և՛ աշխատանքի, և՛ կարիերայի, և՛ հաղորդակցության և, իհարկե, սիրո համար:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 13-19-ը 2022 թ

13.06.2022
Մի վախեցեք փոփոխություններից, հիմա դրանց համար ճիշտ ժամանակն է։ Դուք պետք է լինեք կարգապահ և ճշտապահ, այնուհետև հաջողությամբ ու շահավետ կլուծեք ձեր բազմաթիվ խնդիրները, համարձակորեն կընթանաք առաջ՝ դեպի նոր ձեռքբերումներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 6-12-ը 2022 թ

06.06.2022
Զգուշացեք հապճեպ որոշումներից։ Դուք կարող եք զգացմունքներից ելնելով ոչ ճիշտ ճանապարհ ընտրել կամ սխալ համաձայնությունների գալ: Փորձեք լինել զուսպ և շատ բան մի բացահայտեք ձեր մասին:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 30-ից հունիսի 5-ը 2022 թ

30.05.2022
Լավ շաբաթ է քայլելու, ճանապարհորդություն սկսելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և տարբեր ոլորտներում գիտելիքներ կուտակելու համար։ Ցույց տվեք այնպիսի որակներ, ինչպիսիք են վճռականությունը և ակտիվությունը, և դրանք աննկատ չեն մնա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2022 09:18
Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։
05-07-2022 07:53
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը։ Կայացել է Schiaparelli-ի շոուն, որին ներկա են եղել Ռենատա Լիտվինովան, Ռիտա Օրան, Կարլի Կլոսը, «Էյֆորիայի»-ի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ, իսկ բենուղում հայտնվել է մոդել Եվա Հերցիգովան։
05-07-2022 05:23
Բրիտանացի դիզայներ 48-ամյա Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում նկուղ, որտեղ կա մարզասրահ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Վիկտորյան ներառել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։
05-07-2022 04:00
Երգչուհի Ադելը հարցազրույց է տվել BBC Radio 4 Desert Island Discs-ին, որտեղ բացահայտել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ։ Ադելը մեծացնում է 9-ամյա որդուն՝ Անջելոյին, նախկին ամուսնուց՝ Սայմոն Կոնեկից, որից  բաժանվել է 2021 թվականին։ Այժմ Ադելը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ. զույգը միասին է մոտ մեկ տարի։
05-07-2022 03:31
Սուրճն արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2022
Դիտվել է 1370 անգամ
04.07.2022
Դիտվել է 822 անգամ
02.07.2022
Դիտվել է 403 անգամ
29.06.2022
Դիտվել է 393 անգամ
30.06.2022
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster