Առօրեական 7 սխալ, որոնք փչացնում են ձեր կյանքը
03.02.2021
Ո՞րն է մեր պարտությունների ու անհաջողությունների պատճառը: Ահա կյանքի առավել անհարկի սխալները, որոնք մեզ զրկում են լինել ուրախ, և որոնց համար հետո կզղջանք ... Եթե հենց հիմա չսկսենք շտկել իրավիճակը:
Մենք ինքներս ենք մեր գործողություններով հետ մղում հաջողությունը և հետաձգում նպատակի իրագործումը: Անհաջող ընտրությունն ու սխալ քայլերը հանգեցնում են նրան, որ գործերը լավ չեն ընթանում, և, ընդհակառակը, հետապնդում են անհաջողությունները: Ինչու՞ ինչ-որ մեկը կյանքում հաջողության է հասնում, իսկ մեկը՝ ոչ: Ինչո՞ւ որոշ մարդկանց մոտ լավ է ստացվում, իսկ մյուսների մոտ՝ հակառակը: Ի՞նչն է մեզ խանգարում ճանապարհին:
Կյանքի գլխավոր սխալները
Ինքներդ ձեզ թույլ չտալ ուրախանալ
Ուրախությանն արգելափակելը՝ ոչ միայն կյանքի սխալ ռազմավարություն է: Դա հոգեբանական և մարմնական առողջության համար պոտենցիալ վնաս է: Արդյունքում մեծանում է շրջապատի նկատմամբ պահանջկոտությունը և տառապելու սովորություն է զարգանում:
Վարքի նման մոդելը հանգեցնում է իրականության, որոշակի իրավիճակների, մարդկանց և նրանց գործողությունների ընկալման փոփոխություն: Մարդը սկսում է կյանքը տեսնել սեւ ու սպիտակ երանգներով: Սովորեք ուրախանալ փոքր բաներով, երջանկությանը մի վախեցրեք:
Ամեն ինչ հետաձգել վաղվան
Բավականին տարածված սխալ է: Մենք ապրում ենք ոչ թե ներկա պահով, այլ վաղվա օրով: Այդպիսով խնայում ենք գումար, հետաձգում ճանապարհորդությունը, ծրագրերը, հաճույքները: Բայց «վաղը» կարող է և չգալ: Իսկ որքա՞ն մարդիկ են ափսոսում կորցրած հնարավորությունների, բաց թողնված բարենպաստ պահերի և, առհասարակ, վատնած ժամանակի համար...
Սպասել բարենպաստ (ճիշտ) պահին
Ոչինչ և երբեք ձեզ համար կատարյալ չի լինի: Սա վերաբերում է ինչպես ձեր սեփական գիտելիքներին, հմտություններին, այնպես էլ ձեր երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակին: Միշտ կա որոշակի անորոշություն և անվստահություն: Եվ երբեք 100% երաշխիք չկա: Ընտելացեք դրան: Անհնար է ապահովագրվել ամեն ինչից և կանխատեսել ամեն ինչ: Սովորեք հաղթահարել առկա իրավիճակը:
Գիտելիքները գերադասել հմտություններից
Տեսական գիտելիքներ ունենալը, իհարկե, լավ է: Բայց եթե դուք ի վիճակի չեք գործնականում կիրառել ձեր գիտելիքները, ապա դրանք անօգուտ են: Եթե լողալ սովորեք գրքերով, բայց չփորձեք լողալ ջրաավազանում (արհեստական կամ բնական), արդյունք չի լինի: Եթե հանրային ելութ չունենաք, ապա ճարտասանության տեսական գիտելիքներն աննպատակ կլինեն:
Դուք կարող եք ինչ-որ բան լավ անել՝ առանց տեսությունն իմանալու, իսկ կարող եք շատ բան իմանալ, և չկարողանալ դա կիրառել: Գիտելիքը օգտակար է: Բայց հմտություններն ավելի կարևոր են:
Հավատալը, որ տառապանքի համար կպարգևատրվեք
Մեր ամբողջ աշխարհայացքը հիմնված է տառապանքի և դրա համար պարգևատրման ակնկալիքի վրա: Տառապել կարելի է անվերջ: Մանկության տարիներին ձեզ ինչ-որ բան չեն տվել, չեն սովորեցրել, խաբել են, դուք սխալ երկրում եք ծնվել, սխալ ժամանակաշրջանում, անբախտ եք, ոչ պատշաճ կրթությամբ և այլն ...
Տառապելու սովորությունը հարմար կեցվածք է՝ անգործությունը, թուլությունն ու կամքի բացակայությունն արդարացնելու համար:
Վախենալ ուրիշների կարծիքներից ու դիտողություններից
Մարդիկ միշտ ինչ-որ բան կխոսեն, կքննարկեն ինչ-որ բան (կամ ինչ-որ մեկին), նրանց հաղորդակցման համար թեմա է պետք: Ձեր կյանքը, դուք նույնպես կարող եք նման թեմա դառնալ: Բայց չարժե դրամատիզացնել: Հաճախ մարդիկ ոչ մի վատ բան նկատի չեն ունենում, երբ ինչ-որ մեկի «ոսկորներ են աղում»:
Եթե մարդիկ խոսում են ձեր մասին, դա նշանակում է, որ դուք հետաքրքիր եք, որոշակի որակներ ունեք: Եթե ձեր մասին տհաճ բաներ եք լսում, ապա հանգիստ վերաբերվեք դրանց:
Ապրել ոչ սեփական մտքով
Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով:
Հաճա՞խ եք ուրիշների կարծիքը հարցնում ձեր կյանքի, գործողությունների և որոշումների մասին: Որքա՞ն հաճախ եք ընդունում ուրիշների կարծիքը:
Ինչու՞ եք ձեր ծրագրերն իրականացնելիս կողքերը նայում: Ապրեք ձեր խելքով և ձեր կյանքով:
Փորձեք հենց հիմա սկսել շտկել այս սխալները, և ձեր կյանքը կսկսի փոխվել դեպի լավը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5038 անգամ
Читать на русском
|