Պարզ խորհուրդներ տնային տնտեսուհիներին, որոնք ձևավորվել են վաստակաշատ տան տիկինների փորձից։
- Մայոնեզը կարելի է փոխարինել թթվասերով՝ դրա մեջ ավելացնելով եփած ձվի դեղնուց և 1 թեյի գդալ մանանեխ։
- Թթխմորը կարելի է փոխարինել կես բաժակ գարեջրով կամ հանքային ջրով։
- Սոխն ավելի համեղ կլինի, եթե տապակելիս վրան ավելացնեք շաքարի փոշի։
- Կիտրոնից ավելի շատ հյութ կքամվի, եթե քամելուց առաջ այն հինգ րոպե պահեք տաք ջրի մեջ։
- Փոքր ինչ թոռոմած կանաչին կարելի է թարմացնել՝ այն դնելով սառը ջրի մեջ և մի փոքր քացախ ավելացնելով։
- Կաթը չի վառվի, եթե կրակին դնելուց առաջ մեջը գցեք մի կտոր շաքար։ Այդպիսի կաթը երկար է պահպանվում։
- Կտրատելու տախտակից, ափսեներից ու ձեռքերից ձկան հոտը հեշտությամբ կարելի է վերացնել կիտրոնի փոքրիկ կտորով և քացախով։
- Կոտլետի աղացած մսի մեջ հացի փոխարեն նախընտրելի է ավելացնել փշրած պաքսիմատ։ Կոտլետներն ավելի համեղ կլինեն, եթե աղացած մսին ավելացվի քերած հում կարտոֆիլ։
- Խահանոցային լաթերն ու սրբիչները թրջեք տաք ջրով՝ ավելացնելով մի փոքր քացախ․ դրանք հեշտորեն կլվացվեն, իսկ տհաճ հոտը կանհետանա։
- Եթե հացը պահում եք պոլիէթիլենային տոպրակների մեջ, ապա վերջինիս վրա փոքրիկ անցքեր բացեք։ Հացը ոչ միայն երկար ժամանակ փափաուկ կլինի, այլև «թարմ» կմնա։
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։