Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 ճշմարտություն, որոնք անհրաժեշտ է իմանալ կնոջ մասին

08.01.2021

Հաճախ դժվար է լինում հասկանալ գեղեցիկ սեռի մտածելակերպը: Շատ տղամարդիկ դժվարանում են ընկալել կանացի հոգու բոլոր անկյունները: Այդ պատճառով, հաճախ հարաբերությունների մեջ թյուրիմացություններ են առաջանում:

Այնուամենայնիվ, կանանց հասկանալ սովորելու համար հարկավոր չէ հրաշագուրծ լինել կամ կարողանալ մտքեր կարդալ: Բավական է պարզապես պատկերացնել, թե ինչ «խմորից» են պատրաստված: Դա անելու համար ներկայացնում ենք հինգ պարզ ճշմարտություն, որոնց վրա հիմնված է կանանց հոգեբանությունը: Դրանք կօգնեն առանց մեծ ջանքերի կանխատեսել և կարդալ գեղեցիկ սեռի դրդապատճառներն ու գործողությունները:

Ուժը գրավում է

Այս պարզ ճշմարտությունը բոլորի համար չէ, որ պարզ է: Խոսքը միայն ֆիզիկական ուժի մասին չէ: Չնայած դա էլ է տղամարդուն առավելություն տալիս մրցակիցների նկատմամբ: Այնուամենայնիվ, այստեղ ավելի շատ խոսքը գնում է հոգևոր ուժի մասին: Այն տիրապետող տղամարդը միշտ պահանջված կլինի հակառակ սեռի կողմից: Ոգով ուժեղ ուղեկիցը միշտ մագնիսի նման գրավում է շատ երկրպագուհիների: Եվ դա արտահայտվում է տղամարդու կողմից ճակատագրի հարվածներն ընդունելու ու կայծակնային արագությամբ կյանքի փոփոխություններին արձագանքելու ունակությամբ: «Եթե նրան դժվար է կոտրել, ապա այդպիսի զուգընկերը հուսալի ուղեկից կլինի նաև հարաբերությունների մեջ», - գտնում են կանայք:

Դաժանություն՝ սիրո պակասից

600x400

Հաճախ ստիպված ենք լինում գործ ունենալ այնպիսի կանանց հետ, որոնց մեջ չափազանց կոպտություն ու դժգոհություն կա կյանքից: Նման տիկնայք երբեք բաց չեն թողնում ավելի թույլին նվաստացնելու և վիրավորելու հնարավորությունը: Վառ օրինակ է բամբասող կանանց հավաքը: Դատարկ շաղակրատության և մաղձի դուրս նետման միջոցով այդպիսի կանայք փորձում են ազատվել իրենց մեջ եղած բացասական էներգիայից: Իսկ բացասականի կուտակման պատճառը բավականին պարզ է՝ դա սիրո պակասն է: Անգամ հարաբերությունների մեջ եղած կանայք են հաճախ դաժան են: Բայց այստեղ նման պահվածքի պատճառը հաճախ այն է, որ հարաբերությունները ուրախություն չեն պատճառում:

Գրավչությունն արտաքինից կարևոր է

Իհարկե, կանանց համար արտաքին տեսքը նույնպես կարևոր է: Հենց դրան են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն առաջին հերթին ուշադրություն դարձնում: Այնուամենայնիվ, չպետք է մտածել, որ բարետես դեմքն այն ամենն է, ինչ անհրաժեշտ է կնոջ սիրտը նվաճելու համար: Պարտադիր չէ գեղեցիկ լինել' բազմաթիվ երկրպագուհիներ ունենալու համար: Տղամարդկանց մոտ ավելի կարևոր են ներքին որակները՝ գրավչություն, հումորի զգացում, սրամտություն և իրենց ճանապարհին եղած դժվարությունները հաղթահարելու ունակություն:

Ինքնագնահատականը կախված է ձեզանից

600x400

Հարաբերությունները մեծապես ազդում են յուրաքանչյուր կնոջ ինքնագնահատականի վրա: Կախված նրանից, թե ինչպիսի զուգընկեր կլինի կնոջ կողքին՝ մեծապես պայմանավորվում է նրա հուզական առողջությունը և կյանքից բավարարվածության մակարդակը: Գաղտնիք չէ, որ երկար ժամանակ անց զույգերը սկսում են արտաքինով ու վարքով նմանվել միմյանց: Էլ չասենք բնավորությունների նմանությունների մասին, որոնք ակնհայտ են դառնում շրջապատի համար: Հետեւաբար, կնոջ ինքնագնահատականը ուղղակիորեն կախված է նրանից, թե նա ինչպիսի տղամարդու հետ է հարաբերությունների մեջ: Տղամարդը կարող է թե՛ բարձրացնել, և՛ ոչնչացնել իր երկրորդ կեսին:

Ռոմանտիկա՝ միշտ

600x400

Շատ տղամարդիկ սխալմամբ կարծում են, թե հարաբերությունների սկսվելուց հետո վերանում է իրենց սիրելիի մասին հոգ տանելու անհրաժեշտությունը: Եվ այս ճակատագրական սխալը հաճախ հանգեցնում է նրան, որ որոշ ժամանակ անց զույգը բաժանվում է: Կանանց համար շատ կարևոր են ռոմանտիկ հարաբերությունները: Նույնիսկ մի քանի տարի ամուսնական կյանքից հետո տղամարդը պետք է շարունակի ուշադրություն դարձնել ու սիրաշահել իր սիրելիին: Անակնկալներ, նվերներ և ժամադրություններ. այս ամենը պետք է լինի յուրաքանչյուր զույգի մոտ, եթե զուգընկերները տրամադրված են համատեղ երկար և երջանիկ կյանքի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1557 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 ռոմանտիկ արարք, որոնք պետք է մտահոգեն ձեզ

04.05.2021
Այս արարքնները հուզիչ են թվում և կարծես խոստանում են միասին երկար և երջանիկ կյանք, բայց դրանք, հաճախ, իրենց մեջ թաքցնում են ոչ թե լավագույն մտադրություններ:

Արագ հանգստանալ և քնել. կօգնի երկու մատով հնարքը

15.04.2021
Տևում է մեկ րոպե, բայց արդյունքը ձգվում է ողջ գիշեր։

Կենդանակերպի ամենահավատարիմ և հոգատար նշանները

06.03.2021
Աստղագուշակները նշել են կենդանակերպի երեք ամենահավատարիմ նշանները: Նման մարդիկ ձգտում են այնպես անել, որ իրենց սիրելիները միշտ լավ զգան, հաղորդում է PureWow-ը:

Տղամարդկային կարծիք․ «Երբեմն ինքներդ եք սպանում հարաբերությունները»

16.02.2021
Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումը խնդիր է ունեցել պարզելու, թե ինչո՞ւ են երբեմն, նույնիսկ ծանոթության հենց սկզբում, նրանք կորցնում են հարաբերությունները շարունակելու ցանկությունը։

Կենդանակերպի ինչ նշանների չարժե սիրահարվել և ինչու

27.01.2021
Նախքան ամբողջովին ձեր սիրո մեջ սուզվելը, դուք պետք է պարզեք այն, թե ինչ պատճառներով և ինչու պետք չէ ուշադրություն դարձնել կենդանակերպի որոշակի նշանների տակ ծնված մարդկանց:

5 ճշմարտություն, որոնք անհրաժեշտ է իմանալ կնոջ մասին

08.01.2021
Շատ տղամարդիկ դժվարանում են ընկալել կանացի հոգու բոլոր անկյունները: Այդ պատճառով, հաճախ հարաբերությունների մեջ թյուրիմացություններ են առաջանում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-05-2021 11:45
Բրենդան և Թերենսը ամուսնացած են եղել 68 տարի: Ամուսինն ու կինը մահացել են երեք օրվա տարբերությամբ: Պատմությունը զարմանալի է նրանով, որ զույգը ծանոթացել է 1952 թվականին, երբ Բրենդան և Թերենսը տասնհինգ տարեկան էին: Մեկ տարի անց նրանք ամուսնացել են և ոչ մի պահ չեն բաժանվել:
10-05-2021 11:15
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր օրական կես լիտրից ավելի քաղցր ըմպելիք են խմում, աղիքի քաղցկեղի ախտորոշումը երկու անգամ ավելի հավանական է, քան՝ նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են խմում այդպիսի ըմպելիքներ:
10-05-2021 07:23
Կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենակոլորիտային, պայծառ դեմքերից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։
10-05-2021 03:49
Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նկարահանվել է F**K լողազգեստների իտալական բրենդի նոր ֆոտոշարքում:
10-05-2021 01:51
Մելինդա Գեյթսը սկսել է նախապատրաստվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից բաժանվելուն գրեթե երկու տարի առաջ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների խոսքերը և մի շարք փաստաթղթեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ

01.05.2021
Այս ամիս աստղերը ձեզ խոստանում են շատ հետաքրքիր և պայծառ իրադարձություններ, որոնք դրական հույզեր և տպավորություններ կբերեն: Շատերի մոտ կբացվի երկրորդ շնչառություն, որը համարձակություն կհաղորդի և հաջողություն կբերի։

LADYNEWS TV
Բելգիահայ երգչուհի Kéyoh-ի նոր` «Chica Bomba (feat. Danzel)» երգի տեսահոլովակը լայն տարածում է գտել համացանցում և հայտնվել բելգիական iTunes փոփ-շքերթի 4-րդ հորիզոնականում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2021
Դիտվել է 855 անգամ
10.05.2021
Դիտվել է 761 անգամ
05.05.2021
Դիտվել է 680 անգամ
04.05.2021
Դիտվել է 666 անգամ
07.05.2021
Դիտվել է 387 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster