Ամերիկացի աստղը ներկայացրել է նոր հոլովակ՝ «In The Morning» երգի հիման վրա։ Երգում Ջենիֆեր Լոպեսը դիմում է իր սիրեցյալին և կոչ անում ապացուցել իր զգացմունքների ուժը:
Ջենիֆեր Լոպեսը շարունակում է տպավորել երկրպագուներին իր ակտիվությամբ: Մի քանի օր առաջ փոփ դիվան ելույթ ունեցավ American Music Awards 2020-ին, մի քանի շաբաթ առաջ նա երկու գործ ներկայացրեց լատինական փոփ աստղ Մալումայի հետ, իսկ այսօր թողարկել է «In The Morning» երգը:
Սա ռոմանտիկ սինգլ է՝ արևադարձային ռիթմերով: Դրանում Ջեյ Լոուն ասում է, որ ցանկանում է սիրելիից քնքուշ բառեր լսել ոչ միայն կրքի պահերին, այլ նաև առավոտյան, երբ նա արթնանում է իր կողքին:
Նախօրեին 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել էր The In Morning նոր սինգլի շապիկը: Դրա վրա երգչուհին հայտնվել էր մերկ: Կարժ ժամանակ անց այն դիտել են ինստագրամի միոնավոր հետրորդներ։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40 Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40 Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37 Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50 Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։