Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2020 թ
16.11.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Խոյ
Մոլորակների դիրքը ձեզ կստիպի անհանգստանալ մտերիմների առողջության համար: Հուզմունքը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ձեր սեփական ինքնազգացողության վրա: Փորձեք չկենտրոնանալ բացասականի վրա, այլ տրամադրվեք դեպի լավը:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Ցուլ
Զգույշ եղեք ձեր հույզերն ու ապրումներն արտահայտելիս: Ձեր բռնկումը կարող է սխալ ընկալվել, մանավանդ, որ նախկինում ձեզ շատ ավելի զուսպ եք պահել: Որպեսզի ոչ մեկին չնեղացնեք, խուսափեք այլոց վրա հարձակումներից:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Երկվորյակ
Աստղերը հուշում են, որ ձեր ֆինանսական հաջողությունը կախված է այլ մարդկանցից: Կհամաձայնվե՞ն արդյոք նրանք օգնել ձեզ գործերում: Այնքանով, որքանով դուք կկարողանաք տրամատրել ու համոզել նրանց, այդքանով էլ կլուծվեն ձեր ֆինանսական հարցերը:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Խեցգետին
Գերազանց ժամանակաշրջան է, քանի որ շատ Խեցգետիններ կհասնեն իրենց երազանքներին: Ճիշտ է, այն պայմանով, որ դրանք կապված լինեն տան և ընտանիքի հետ: Հակառակ դեպքում կարող են և չիրականանալ: Ուստի ցանկությունների հետ ավելի համեստ եղեք, սիրելի Խեցգետիններ: Ավելի լավ է ձեռքին ունենալ տանձ, քան երազում՝ գանձ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Առյուծ
Այս շաբաթ դուք կստանաք մի զարմանալի նորություն, որը կխթանի ձեր երեւակայությունը: Ձեր առջև կբացվեն աննախադեպ լայնածավալ հեռանկարներ: Սա ձեզ վստահություն կտա սեփական ունակությունների նկատմամբ և կոգևորի սխրանքների:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Կույս
Մոլորակների դիրքը ձեզ կստիպի զբաղվել տան բարելավմամբ: Դուք անխոնջ կաշխատեք ձեր տունը գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու համար: Եվ երբ հարազատները գան այցելելու ու հիանան կատարված աշխատանքով, դուք հպարտություն կզգաք:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Կշեռք
Գործընկերներն աշխատանքի վայրում կբաժանեն ազդեցության ոլորտները: Այնուամենայնիվ, դժվար թե ինչ-որ մեկը համարձակվի ոտնձգություն կատարել ձեզ պատկան ոլորտին: Նույնիսկ, եթե հանկարծ ինչ-որ մեկը հանդգնի, Կշեռքները գլուխ կհանեն՝ առանց որևէ դժվարության: Նա չպետք է կտրի ձեր ճանապարհը:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Կարիճ
Ձեր գործընկերը կդառնա բավականին նյարդայնացնող՝ իրավիճակի ըմբռնման իսպառ բացակայության պատճառով: Ամենայն հավանականությամբ դա կվերաբերի, մասնավորապես, գործարար շփումներին: Անձնական հարաբերություններում նույնպես հավանական է թյուրըմբռնում, որի պատճառով կարող են առաջանալ տարաձայնություններ և վեճեր:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Աղեղնավոր
Այս շրջանում մոլորակների դիրքը խնդիրներ կառաջացնի երկրորդ կեսի հետ հարաբերություններում: Սա անհեթեթություն կթվա, ուշադրության անարժան, բայց ձեր զուգընկերն այդպես չի կարծի: Ձեր մտահորիզոնը թույլ կտա ապացուցելու, որ նա ամեն ինչ ուռճացնում է ու ճանճից փիղ է սարքում:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Այծեղջյուր
Ստիպված կլինենք մի փոքր անհանգստանալ եկամուտների առումով: Կարող եք փոխել այն բանկը, որում պահում եք ձեր խնայողությունները: Հնարավոր է, նույնիսկ, դա անեք մի քանի անգամ: Եվ դա այն պատճառով, որ ստացել եք անհանգստացնող լուրեր և փորձում եք ապահովագրվել:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը. Ջրհոս
Աստղերը ձեզ կմղեն դեպի աշխարհիկ ապրելակերպ, ինչը ձեր համար անսովոր է: Բայց հենց այդ իրադարձությունների ժամանակ է, որ չամուսնացած Ջրհոսները կարող են հանդիպել իրենց սիրուն: Այնպես որ՝ նախապես պատրաստեք երեկոյան զգեստները՝ դրանք ձեզ պետք կլինեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 16-22-ը․ Ձկներ
Անսպասելիորեն կարող է որևէ ստորաբաժանում կամ խումբ ղեկավարելու, դասընթաց կամ սեմինար անցկացնելու առաջարկ ստանաք: Մի հապաղեք՝ համաձայնվեք: Սա լավ ազդեցություն կունենա ձեր կարիերայի հետագա աճի վրա:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 3919 անգամ
Читать на русском
|