Ով է ամենաքաջը
21.10.2020
Մի անգամ շատ արժանավոր ռազմիկներ հավաքվեցին, որպեսզի պարզեն, թե իրենցից ո՞վ է ամենահամարձակն ու անվախը:
Նրանք կռվում էին թրերով, բռունցքներով, դատարկ ձեռքերով գնում արջի ու վագրի վրա: Բայց ինչ փորձություններով էլ, որ անցան, ռազմիկները չկարողացան որոշել, իրենց միջից ընտրել անվախին ու քաջին:
Մարտիկները դիմեցին երիտասարդ աղջկան, որը հետեւում էր նրանց մրցումներին, խնդրելով որոշել առավել համարձակին ու անվախին: Աղջիկը համաձայնվեց և միայն մեկ հարց տվեց. «Ո՞վ կպատմի ինձ իր թուլության, այն ամենի մասին, ինչից ինքը բոլորից շատ է վախենում իր կյանքում»:
Ռազմիկներից ոչ ոք չկարողացավ աղջկա առջև ընդունել իր թուլությունն ու վախը:
Եվ այդ պարագայում աղջիկն ասաց. «Ամենաքաջը նա չէ, ով կարող է հաղթել մեկ այլ մարդու: Ամենախիզախը նա է, ով կարող է հաղթել իր վախը»:
Նայեք ձեր վախի աչքերին և այնտեղ կտեսնեք ինքներդ ձեզ:
Իսկ, եթե դա դու ես, ուրեմն ի՞նչ իմաստ կա կվախենալու ինքդ քեզանից:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4456 անգամ
Читать на русском
|