2020 թվականի աշուն-ձմեռվա լավագույն նորաձև 5 սվիտերները
24.09.2020
Սվիտերը տաք ու հարմարավետ հագուստ է, որը շատ ոճային տեսք ունի։ Յուրաքանչյուր կին իր զգեստապահարանում պետք է ունենա սվիտեր:
Եկեք տեսնենք, թե որ մոդելներն են թրենդային լինելու ցուրտ սեզոնի ընթացքում:
1. Խոշոր հյուսվածքի սվիտեր
Մոդելը, որը ոճային է, հաճախ դառնում է կերպարի շեշտադրումը․ սա վերաբերում է նաև խոշոր հյուսվածքի սվիտերին: Սովորաբար այն ունի շատ գեղեցիկ գործված նախշ, որը ուշադրություն է գրավում: Նախընտրելի է, որ նման սվիտերներից ընտրել ծավալուն մոդելները․ դրանք շատ հարմարավետ տեսք ունեն:
Այսպիսի հագուստն ունի բարդ կառուցվածք, ուստի խորհուրդ է տրվում այն հագնել հարթ ներքին հագուստի հետ, առանց ավելորդ մանրամասների և նախշապատկերների: Այսպես ստեղծվում է հետաքրքիր հակադրություն և տեսքը դարձնում նորաձեւ:
2. Սվիտեր V-աձև կտրվածքով
Սա շատ հետաքրքիր ու նորաձեւ սվիտեր է, որն ունի մոդելավորող հատկություններ: V-աձև կտրվածքը ձգում է պարանոցը և նեղացնում ուսերը: Բացի այդ, այն կենտրոնանում է կրծքավանդակի վերին ոսկորների վրա: Դա շատ գեղեցիկ կտրվածք է, որը գրավիչ է և սեքսուալ:
V-աձև կտրվածքով սվիտերն ավելի լավ է ընտրել հիմնական մոդելներից, քանի որ խոշոր հյուսվածքով սվիտերները դրանով տարօրինակ են թվում: Նման սվիտերը նորաձեւ է գրեթե ցանկացած ներքին հագուստի հետ:
3. Բաց մեջքով
Այս տարբերակը հարմար է միայն համարձակ կանանց համար, և միայն աշնան առաջին ամսում, երբ եղանակը դեռ տաք է: Ցուրտ եղանակին նման սվիտերը բոլորովին տեղին չի լինի: Սա գեղեցիկ ու շատ կանացի մոդել է, որը բոլորովին էլ գռեհիկ տեսք չունի:
4. Զանգվածեղ սվիտեր
Մոդել, որը պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Զանգվածեղ սվիտերը հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր ու նորաձեւ բազմաթիվ կերպարներ: Եթե կարճահասակ եք, ապա այն կրեք որպես շրջազգեստ, եթե բարձրահասակ, ապա կիսաշրջազգեստով ու տաբատով:
Այս սվիտերը կարելի է կրել վրայից բաց թողած, ներս դրած, գոտիով և այլ ձևերով: Այն նորաձեւ, հարմարավետ և գեղեցիկ տեսք ունի:
5. Բարակ սվիտեր
Բացի զանգվածեղ ու հաստ սվիտերներից, հարկ է ունենալ նաև բարակ սվիտեր: Սա «ջրասուզակի» տաք այլընտրանքն է: Այն կարելի է կրել տաբատով, կիսաշրջազգեստով, ջինսով: Պետք չէ վախենալ այն ներս դնելուց: Լավ է զուգակցվում լայն կիսաշրջազգեստների ու տաբատի հետ:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 4918 անգամ
Читать на русском
|