Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Չծերացող գեղեցկուհիների 6 ոսկե գաղտնիք

23.09.2020

Կան շատ կանայք, ովքեր, կարծես, տարիքի հետ ընդհանրապես չեն ծերանում: Եվ մաշկն է մաքուր, և կնճիռներ գրեթե չկան, բացի աչքերի անկյուններից: Նրանք այնքան հաճախ են ժպտում, կարծես նրանց մոտ միշտ ամեն ինչ կարգին է:

Հավանաբար, նրանցից յուրաքանչյուրն ունի երիտասարդության իր գաղտնիքները, բայց կա նաեւ ընդհանուր բաներ: Փորձենք առանձնացնել հիմնական սկզբունքները:


Առաջին կանոն. Հետևեք ձեր մարսողությունը

Աղիքները պետք է աշխատեն ժամացույցի պես: Փորկապությունը մարմնի թունավորում է: Արևելյան բժշկության համաձայն, բարակ աղիքը մեր օրգանիզմի արմատն է: Եթե ծառի արմատները լավն են, ամուր, ապա, համապատասխանաբար, ծառը ծաղկում է, այն գեղեցիկ է: Իսկ փտած արմատներով ծառը չորանում է: Նույնը վերաբերում է մեր աղիներին, եթե այն առողջ է, ամբողջական, համապատասխանաբար, մարմինը կծաղկի, իսկ մարդը երկար կապրի:

Մեր աղիների առողջությունը, առաջին հերթին, կախված է սննդից. թարմ բանջարեղենն և միրգը, մաքուր ջուրը, պակաս խմորեղենը, աղցաններն ու հացահատիկային մշակաբույսերը, ինչպես նաև առավոտյան երիցուկի թեյը շատ բարենպաստ են գեղեցկության համար:

Երկրորդ կանոն. Լավ քուն

Քնի պակասը մաշկի և մազերի գեղեցկության ամենավատ թշնամին է: Փորձեք պառկել քնելու այն ժամանակ, որի դեպքում կարողանում եք լավ քնել: Քնի շնորհիվ մարդը, բացի մարմնական հանգստությունից, մաքրվում է բարոյապես. քնից հետո ջնջվում են հույզերը, ավելորդ տեղեկությունը և հիշողության մեջ մնում է միայն փաստը:

600x580

Երրորդ կանոն. Մաքուր օդ

Եթե ամբողջ օրը նստած եք գրասենյակում, գոնե մի քանի կանգառ ոտքով գնացեք մինչև տուն: Օդափոխիչները և պատուհանները պետք է անընդհատ բաց լինեն, իսկ ձմռանը հնարավորինս հաճախ օդափոխեք տունը:

Հանգստյան օրերին երկար զբոսնեք դրսում: Որպեսզի մարդն իրեն համեմատաբար լավ զգա, նրան անհրաժեշտ է ժամում շուրջ երեսուն խորանարդ մետր մաքուր օդ:

Չորրորդ կանոն: Վիտամիններ

Ձմռանն ամենից շատ վիտամիններ կգտնեք ոչ թե ջերմոցային բանջարեղենի, այլ չրերի մեջ: Այնպես, որ շեշտը դրեք չոր մրգերից պատրաստված կոմպոտներիի վրա, առավոտյան վարսակի պաթիլներին ավելացրեք չոր ծիրան և չամիչ ու պարբերաբար խմեք մասուրի թուրմ։ Ճիշտ է, վերջինս կարող է թթու համ ունենալ, փոխարենը պարունակում է բավարար վիտամիններ:

Մի քանի ճաշի գդալ վարսակի փոթիլներ, լոլիկ, նարինջ, մի բաժակ թեյ և մածուն, մնացած բոլոր մթերքները՝ չափավոր, և դուք կարող եք մոռանալ ծերության ու հոգնածության մասին: Եթե, իհարկե, չմոռացեք սպորտով զբաղվել:

«Հրաշք սնունդների» թվում կարելի նշել լոբին, հապալասը, բրոկկոլին, վարսակը, նարինջը, դեղին դդումը, սոյան, սաղմոնը, սպանախը, սեւ և կանաչ թեյերը, լոլիկը, հնդկահավը, ընկույզը և մածունը: Որպեսզի դիետան արդյունավետ լինի, այս բոլոր մթերքներից պետք է ուտել առնվազն շաբաթը 4 անգամ:

Հինգերորդ կանոն․ Ներքին տրամադրություն և հոգեվիճակ

Երիտասարդ մնալու գաղտնիքը վատ հույզերից խուսափելն է: Սա պակաս կարևոր չէ, քան վերը նշվածները: Եթե չեք մոռացել կատակելն ու ծիծաղելը, ինչպես երիտասարդ տարիներին էր, եթե ընկերասեր եք և ոչ մեկին չեք նախանձում, եթե ունեք սիրելի զբաղմունք, ապա ձեր ծերությունը կունենա գեղեցիկ և երիտասարդ դեմք:

600x580

Վեցերորդ կանոն. կնոջ տարիքը մատնում են պարանոցը և ձեռքերը

Ձեռքերի մասին հաճախ ենք մոռանում: Մենք սովորում ենք դրանց արտաքին տեսքին և միշտ չէ, որ կարող ենք որսալ այն պահը, երբ կնճիռներն արդեն չափազանց ակնհայտ են, և ձեռքերի ոսկորները դուրս են ցցվում դաստակների վրա: Իսկ ձեռքերի մաշկը շատ ավելի ուժեղ է ազդվում ջերմաստիճանի փոփոխությունից ու ավելի անապահով է, քան պաշտպանիչ և տոնային քսուքներով ծածկված այտերը: Նույն այդ ձեռքերով պետք է մաքրել, լվանալ սպասքը, թաքցնել գրպանների մեջ՝ տանը մոռացած ձեռնոցների պատճառով:

Իզուր չէին մեր տատիկերը գարնանը և աշնանը բարակ ձեռնոցներ հագնում. նրանք պաշտպանում էին ձեռքերի մաշկը՝ երկարացնելով դրանց երիտասարդությունը։ Կատարյալ պարագայում, ձեռնոցների սեզոնը պետք է բացվի, երբ դրսում ջերմաստիճանը իջնի մինչև +4 աստիճանի: Այնպես որ, բարակ ու նրբագեղ աշնանային ձեռնոցներ դնելը ոչ թե կոկետություն է, այլ պարզապես պաշտպանական միջոց:

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 4229 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 642 անգամ
15.05.2024
Դիտվել է 179 անգամ
17.05.2024
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster