Ամերիկացի սեքսիոլոգները հետազոտություն են անցկացրել, որում 209 ուսանողուհի լրացրել է «սեռական առողջության մասին», ինչպես նաև հատուկ հարցաթերթիկներ: Վերջիներում աղջիկները պետք է գնահատեին, թե որքանով են իրենք գոհ իրենց մարմինից և նկարագրեին իրենց ակնկալիքները սեռական հարաբերությունից:
Ստացված տվյալները օգնել են ուսումնասիրել այն գործոնները, որոնք անմիջականորեն ազդում են կանանց օրգազմի վրա: Արդյունքները հրապարակել է PsyPost հրատարակությունը:
Ինչպես պարզվել է, հաճույքի գագաթնակետին հասնելուն կանանց առաջին հերթին օգնում է վստահությունը՝ հաճույք ստանալու յուրաքանչյուրի իրավունքի՝ ինչպես սեռական հարաբերության, այնպես էլ ինքնաբավարարման ընթացքում, նաև՝ սեփական սեքսուալության նկատմամբ:
Կանայք, ովքեր մյուսներից ավելի հաճախ են օրգազմ ունենում, համաձայն են եղել հարցաթերթիկի վրա նշված հետևյալ պնդումների հետ. «Համոզված եմ, որ ուրիշներն ինձ ընկալում են սեքսուալ առումով գրավիչ», «Ինձ համար կարևոր է, որ իմ զուգընկերը հոգ տանի իմ հաճույքի մասին», «Ես կարող եմ խնդրել իմ զուգընկերոջը սեռական հարաբերության ժամանակ անել ինչ-որ բան, ինչ ես եմ ցանկանում» և «Ինձ համար ընդունելի է, որ սեփական կարիքները կարելի է բավարարել ձեռնաշարժության միջոցով»:
Գիտնականները նշել են, որ այն կանայք, ովքեր վստահ չեն եղել իրենք իրենց հաճույք պատճառելու ունակության մեջ՝ ապավինելով միայն զուգընկերոջը, ավելի քիչ են օրգազմ ունենում, քան մյուսները:
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: