Այս խոսքերը կգերեն ցանկացած կնոջ․ իսկ ինչ են տղամարդիկ իրականում ուղում ասել
30.06.2020
Թերևս տղամարդկանց և կանանց հիմնական խնդիրն այն է, որ նրանք տարբեր լեզուներով են խոսում: Այդ իսկ պատճառով, հակառակ սեռի ներկայացուցիչները հաճախ չեն հասկանում միմյանց, նույնիսկ՝ սերտ հարաբերությունների պարագահում:
Ինչպե՞ս կարող ենք փոխել դա: Ուղղակի պետք է սովորել, թե ինչպես թարգմանել տղամարդկային խոսքը:
Հավատացեք՝ սրանից հետո դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեր ամուսնուն, սիրելիին կամ ընկերոջը:
Ինչ պետք է իմանաք տղամարդու խոսքերի մասին ժամադրության գնլիս։
Նա ասում է. «Ես դեռ պատրաստ չեմ: Մենք պետք է ժամանակ տանք միմյանց»: Նա մտածում է. «Ես պարզապես սեքս եմ ուզում: Բայց չեմ ուզում, որ դու հետագայում ինձ հանդիմանես, որ քեզ օգտագործել եմ միայն իմ հաճույքի համար»:
Նա ասում է. «Կզանգեմ քեզ»: Նա մտածում է. «Միգուցե քեզ ավելի ուշ կզանգեմ, բայց գուցե՝ ոչ»:
Նա ասում է. «Ես սիրահարվել եմ»: Նա մտածում է. «Դու ինձ ձգում ես, հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն ես դու անկողնում և որքա՞ն ժամանակ այդպես կգրավես ինձ»:
Նա ասում է. «Արի ընկերներ մնանք»: Նա մտածում է. «Դու ինձ համապատասխան չես: Ես այլ կարծիք ունեի քո մասին: Եթե մենք բաժանվենք որպես ընկերեր, դու ինձ վրա ոչինչ չես շպրտի և խմիչքը չես շփի դեմքիս: Ի վերջո, մենք դեռ ընկերներ ենք»:
Նա ասում է. «Ես բաժանվում եմ կնոջիցս»: Նա մտածում է (լավագույն դեպքում). «Նա պետք է իմանա, որ շուտով ես ազատ կլինեմ: Թող նա ջանք թափիի ինձ համար»: Նա մտածում է (վատագույն դեպքում). «Թող հույս ունենա, որ շուտով ես ազատ կլինեմ: Այդ դեպքում նա խոնարհ կլինի»:
Նա ասում է. «Ինձ դեռ հարաբերություններ պետք չեն: Նախ պետք է գտնեմ ինձ»: Նա մտածում է. «Հիմա ես ոչ մի հարաբերություն չեմ ուզում քեզ հետ»:
Նա ասում է. «Դու լավ տեսք ունես այս զգեստով»: Նա ասում է. «Ես կարծում եմ, որ դու միշտ լավ տեսք ունես: Բայց, խնդրում եմ, շորերդ այդքան հաճած մի փոխիր, և ես ստիպված չեմ լինի դիմանալու նորաձևության այս ցուցադրությանը»:
Նա ասում է. «Դա քո մեղքը չէ, ամեն ինչ ինձնից է»: Նա կարծում է. «Իմ կարծիքով ՝ ամեն ինչի մեղավորը դու ես: Բայց ես քեզ չեմ ասում այդ մասին, քանի որ չեմ ուզում վիճել և ավելի լավ է զիջեմ: Երբ դու բարկանում ու վիրավորում ես, ինձ համար դժվար է կարգավորել դա: Ավելի հեշտ է ասել, որ պատասխանատվությունն ինձ վրա է»:
Նա ասում է. «Իհարկե, ես շուտով դա կանեմ»: Նա մտածում է․ «Ես դա կանեմ, քանի որ խոստացել եմ, իսկ «շուտովը»՝ լայն հասկացություն է․ առջևում մի ամբողջ տարի կա։
Նա ասում է. «Սա սրտիդ մոտ մի՛ ընդունիր»: Նա մտածում է. «Դա ամենևին էլ խնդիր չէ: Ես այնքան շատ բաներ ունեմ անելու, իսկ նա՝ իր այս դատարկ խնդիրն է առաջ քաշում»:
Նա ասում է. «Դու ինձ դուր է գալիս այնպիսին, ինչպիսին կաս, անգամ՝ առանց դիմահարդարման»: Նա մտածում է. «Իհարկե, ոչ մի տղամարդ ոճային և խնամված կնոջը ոչ գրավիչ չի համարի: Գեղեցիկ դիմահարդարում, երկար մազեր, մեծ կրծքեր․ այդ մասին ենք երազում մենք՝ տղամարդիքս: Բայց ապրել այդպիսի կնոջ հետ մտածելով, որ կարող ես փչացնել նրա դիմահարդարումը՝ երբեք: Ես իսկապես սիրում եմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Չներկված և բնական»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6969 անգամ
Читать на русском
|