Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․
01.06.2020
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Խոյ
Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով: Շատերի համար սա կյանքի կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան է: Ինչ էլ մտադրված լինեք, իմացեք, որ ձեր բոլոր ճանապարհներին կանաչ լույս է վառվելու:
Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 13, 15, 19 24
Անբարենպաստ օրերը՝ 2, 4, 7, 14, 20, 25
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Ցուլ
Եղեք բաց ամեն մի նորի առջև: Հայտնի երգերից մեկում այսպիսի տողեր կան. «Ինչ հրասքանչ է այս աշխարհը, տես»: Եվ ուզում ես ավելացնել. «Տեսեք, թե ինչքան հսկայական է այս աշխարհը, որքան հետաքրքիր, անսովոր բաներ կան դրա մեջ»: Հունիսին մոլորակները ձեզ հորդորում են լայն բացած աչքերով նայել աշխարհին և դուրս գալ սովորական ընկալումների շրջանակից:
Բարենպաստ օրերն են՝ 1, 4, 7, 11, 19, 25
Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 17,21, 29
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Երկվորյակ
Մեծ փողեր են գալիս դեպի ձեզ: Ինչ էլ որ ստանձնեք, արեք դա հոգով: Նախ և առաջ, արդյունքներն ավելի լավը կլինեն: Եվ երկրորդ՝ տիեզերքը կպարգևատրի գործին ճիշտ մոտեցման համար: Հունիս ամսվա պարգևատրումը վերացական չի լինի, այլ բավականին կոնկրետ և շոշափելի՝ փող:
Բարենպաստ օրերն են՝ 6, 9, 13, 17, 21, 26
Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 15, 19, 25, 29
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Խեցգետին
Ձեզ վրա ավելորդ բեռ մի՛ վերցրեք: Հունիսին տեղին է հիշել այս ասացվածքը. «Մի ծաղկով գարուն չի գա»: Սովորեք պատվիրակել, ազատ զգացեք օգնություն խնդրելիս և խորհրդատվություն ստանալիս: Դուք, անշուշտ, անելիքներ շատ ունեք, բայց մեծապես կհեշտացնեք ձեր կյանքը և ավելի լավ արդյունքների կհասնեք, եթե աշխատեք թիմում:
Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 10, 15, 21, 27
Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 16, 25, 29
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Առյուծ
Կյանքին լավատեսությամբ նայեք: Նախքան մտահոգվելը, որ ինչ-որ բան ճիշտ չէ կամ սխալ է ընթանում, հիշեք. «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»: Այո, գուցե «գնդակը բաց եք թողել» և «գոլ չեք խփել», բայց դա չի նշանակում, որ պարտվել եք: Անհաջողությունների մեջ փնտրեք դրական պահեր և շուտով կնկատեք, որ ավելի ու ավելի քիչ են անհաջող պահերը:
Բարենպաստ օրերն են՝ 5, 9, 11, 16, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 13, 18, 21, 28
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Կույս
Նվիրեք ձեր հոգուն տոն: Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ավելի ու ավելի հաճախ լսել ձեր սեփական ցանկությունը: Հիմա ավելին, քան երբևէ, ձեզ պետք են պայծառ, դրական հույզեր: Ուրեմն՝ թույլ տվեք ինքներդ ձեզ ստանալ դրանք: Արեք այն, ինչից իսկապես հաճույք եք ստանում, ժամանակ անցկացրեք նրանց հետ, ովքեր հոգեհարազատ են: Իսկ մնացած ամեն ինչը կսպասի:
Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 10, 14, 25, 29
Անբարենպաստ օրերը՝ 4, 11, 13, 21, 27
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Կշեռք
Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր սիրելիների հետ: Հունիսին առանձնահատուկ հաճույք կբերի ընտանիքի հետ շփումը: Իսկական հոգեկան բավարարվածություն կբերեն նրա տարիքավոր ներկայացուցիչների հետ զրույցները: Դուք, հավանաբար, արժեքավոր տեղեկություններ կիմանաք ձեր նախնիների մասին, ինչը կօգնի որոշում կայացնել այն հարցի վերաբերյալ, ինչի մասին երկար ժամանակ ծանրաբեռնված էր ձեր միտքը:
Բարենպաստ օրերն են՝ 4, 6, 11, 15, 21, 26
Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 13, 17, 20, 29
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Կարիճ
Ընդլայնեք ձեր շփումների շրջանակը: Հունիս ամսվա դրական հույզերի լավագույն աղբյուրը հաղորդակցությունն է: Ընկերական, գործնական, անձնական ... Դուք ցանկացած զրուցակցի հետ կգտնեք շփման եղանակ, կկարողանաք շոշափել բոլորի հոգու շերտերը: Ձեզ հետ հաճելի և հարմարավետ է. բոլորովին էլ զարմանալի չէ, որ հունիսին դուք ցանկացած հավաքույթի ցանկալի հյուրը կլինեք:
Բարենպաստ օրերն են՝ 3, 8, 11, 15,21, 29
Անբարենպաստ օրերը՝ 1, 4,13, 18, 25, 30
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Աղեղնավոր
Հավատացեք հրաշքներին, և դրանք ձեզ հետ շուտով կպատահեն: Հունիսը ձեր ամիսն է, մոլորակները ձեզ էներգիա, ուրախություն և շատ հաճելի իրադարձություններ կպարգևեն: Աստղերը հովանավորում են ձեր գրեթե բոլոր ձեռնարկներն ու և փորձերը: Վախերն ու անորոշությունը կհաղթվեն, և դուք կստանաք այն, ինչ վաղուց երազում էիք:
Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 8, 14, 21, 29
Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 13, 18, 25, 30
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Այծեղջյուր
Դեն նետեք կասկածը: Գլխավորը, որ պետք է անեք հունիսին, դա չհրաժարվելն է ձեր կարծիքից միայն այն պատճառով, որ մեծամասնությունն այլ կերպ է մտածում: Հեղինակություններ մի փնտրեք շրջապատում: Ձեր գլխավոր հեղինակությունը, օգնականը և խորհրդականը դուք՝ ինքներդ եք:
Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 8, 17,24, 29
Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 13, 15, 21, 26
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Ջրհոս
Ավելի շատ մտածեք լավ բաների մասին: Դուք կստանաք ձեզ անհանգստացնող բազմաթիվ հարցերի պատասխանները: Ինչ-որ իմաստով, կյանքը կդառնա ավելի դյուրին. կպարզվի, որ ձեր ենթադրությունները (ոչ այնքան դրական, մեղմ ասած) հեռու են ճշմարտությունից, իսկ որոշ մարդկանց մասին ձեր կարծիքն ավելի վատն է, քան նրանք իրականում կան:
Բարենպաստ օրերն են՝ 2, 4, 9, 13, 19,25
Անբարենպաստ օրերը՝ 6, 11, 17, 21, 28, 30
Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․ Ձկներ
Բարձր նշաձող սահմանեք: Հունիսին խաղի կանոնները սահմանվում են ձեր կողմից: Մնացածը պետք է ձեզ հարմարվեն, չնայած դա այնքան հեշտ չի լինի: Ամռան առաջին ամսում դուք կգերազանցեք ինքներդ ձեզ, կլինեք ավելի ճարպիկ, հնարամիտ և արդյունավետ, քան երբևէ:
Բարենպաստ օրերն են՝ 1, 6, 11, 16, 21, 25
Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 18, 27, 29
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։
Դիտվել է 11046 անգամ
Читать на русском
|