Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․

01.06.2020

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Խոյ

Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով: Շատերի համար սա կյանքի կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան է: Ինչ էլ մտադրված լինեք, իմացեք, որ ձեր բոլոր ճանապարհներին կանաչ լույս է վառվելու:

 


Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 13, 15, 19 24

Անբարենպաստ օրերը՝ 2, 4, 7, 14, 20, 25

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Ցուլ

Եղեք բաց ամեն մի նորի առջև: Հայտնի երգերից մեկում այսպիսի տողեր կան. «Ինչ հրասքանչ է այս աշխարհը, տես»: Եվ ուզում ես ավելացնել. «Տեսեք, թե ինչքան հսկայական է այս աշխարհը, որքան հետաքրքիր, անսովոր բաներ կան դրա մեջ»: Հունիսին մոլորակները ձեզ հորդորում են լայն բացած աչքերով նայել աշխարհին և դուրս գալ սովորական ընկալումների շրջանակից:

Բարենպաստ օրերն են՝ 1, 4, 7, 11, 19, 25

Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 17,21, 29

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Երկվորյակ

Մեծ փողեր են գալիս դեպի ձեզ: Ինչ էլ որ ստանձնեք, արեք դա հոգով: Նախ և առաջ, արդյունքներն ավելի լավը կլինեն: Եվ երկրորդ՝ տիեզերքը կպարգևատրի գործին ճիշտ մոտեցման համար: Հունիս ամսվա պարգևատրումը վերացական չի լինի, այլ բավականին կոնկրետ և շոշափելի՝ փող:

Բարենպաստ օրերն են՝ 6, 9, 13, 17, 21, 26

Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 15, 19, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Խեցգետին

Ձեզ վրա ավելորդ բեռ մի՛ վերցրեք: Հունիսին տեղին է հիշել այս ասացվածքը. «Մի ծաղկով գարուն չի գա»: Սովորեք պատվիրակել, ազատ զգացեք օգնություն խնդրելիս և խորհրդատվություն ստանալիս: Դուք, անշուշտ, անելիքներ շատ ունեք, բայց մեծապես կհեշտացնեք ձեր կյանքը և ավելի լավ արդյունքների կհասնեք, եթե աշխատեք թիմում:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 10, 15, 21, 27

Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 16, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Առյուծ

Կյանքին լավատեսությամբ նայեք: Նախքան մտահոգվելը, որ ինչ-որ բան ճիշտ չէ կամ սխալ է ընթանում, հիշեք. «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»: Այո, գուցե «գնդակը բաց եք թողել» և «գոլ չեք խփել», բայց դա չի նշանակում, որ պարտվել եք: Անհաջողությունների մեջ փնտրեք դրական պահեր և շուտով կնկատեք, որ ավելի ու ավելի քիչ են անհաջող պահերը:

Բարենպաստ օրերն են՝ 5, 9, 11, 16, 24, 29

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 13, 18, 21, 28

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Կույս

Նվիրեք ձեր հոգուն տոն: Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ավելի ու ավելի հաճախ լսել ձեր սեփական ցանկությունը: Հիմա ավելին, քան երբևէ, ձեզ պետք են պայծառ, դրական հույզեր: Ուրեմն՝ թույլ տվեք ինքներդ ձեզ ստանալ դրանք: Արեք այն, ինչից իսկապես հաճույք եք ստանում, ժամանակ անցկացրեք նրանց հետ, ովքեր հոգեհարազատ են: Իսկ մնացած ամեն ինչը կսպասի:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 10, 14, 25, 29

Անբարենպաստ օրերը՝ 4, 11, 13, 21, 27

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Կշեռք

Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր սիրելիների հետ: Հունիսին առանձնահատուկ հաճույք կբերի ընտանիքի հետ շփումը: Իսկական հոգեկան բավարարվածություն կբերեն նրա տարիքավոր ներկայացուցիչների հետ զրույցները: Դուք, հավանաբար, արժեքավոր տեղեկություններ կիմանաք ձեր նախնիների մասին, ինչը կօգնի որոշում կայացնել այն հարցի վերաբերյալ, ինչի մասին երկար ժամանակ ծանրաբեռնված էր ձեր միտքը:

Բարենպաստ օրերն են՝ 4, 6, 11, 15, 21, 26

Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 13, 17, 20, 29

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Կարիճ

Ընդլայնեք ձեր շփումների շրջանակը: Հունիս ամսվա դրական հույզերի լավագույն աղբյուրը հաղորդակցությունն է: Ընկերական, գործնական, անձնական ... Դուք ցանկացած զրուցակցի հետ կգտնեք շփման եղանակ, կկարողանաք շոշափել բոլորի հոգու շերտերը: Ձեզ հետ հաճելի և հարմարավետ է. բոլորովին էլ զարմանալի չէ, որ հունիսին դուք ցանկացած հավաքույթի ցանկալի հյուրը կլինեք:

Բարենպաստ օրերն են՝ 3, 8, 11, 15,21, 29

Անբարենպաստ օրերը՝ 1, 4,13, 18, 25, 30

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Աղեղնավոր

Հավատացեք հրաշքներին, և դրանք ձեզ հետ շուտով կպատահեն: Հունիսը ձեր ամիսն է, մոլորակները ձեզ էներգիա, ուրախություն և շատ հաճելի իրադարձություններ կպարգևեն: Աստղերը հովանավորում են ձեր գրեթե բոլոր ձեռնարկներն ու և փորձերը: Վախերն ու անորոշությունը կհաղթվեն, և դուք կստանաք այն, ինչ վաղուց երազում էիք:

Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 8, 14, 21, 29

Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 13, 18, 25, 30

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Այծեղջյուր

Դեն նետեք կասկածը: Գլխավորը, որ պետք է անեք հունիսին, դա չհրաժարվելն է ձեր կարծիքից միայն այն պատճառով, որ մեծամասնությունն այլ կերպ է մտածում: Հեղինակություններ մի փնտրեք շրջապատում: Ձեր գլխավոր հեղինակությունը, օգնականը և խորհրդականը դուք՝ ինքներդ եք:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 8, 17,24, 29

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 13, 15, 21, 26

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ. Ջրհոս

Ավելի շատ մտածեք լավ բաների մասին: Դուք կստանաք ձեզ անհանգստացնող բազմաթիվ հարցերի պատասխանները: Ինչ-որ իմաստով, կյանքը կդառնա ավելի դյուրին. կպարզվի, որ ձեր ենթադրությունները (ոչ այնքան դրական, մեղմ ասած) հեռու են ճշմարտությունից, իսկ որոշ մարդկանց մասին ձեր կարծիքն ավելի վատն է, քան նրանք իրականում կան:

Բարենպաստ օրերն են՝ 2, 4, 9, 13, 19,25

Անբարենպաստ օրերը՝ 6, 11, 17, 21, 28, 30

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․ Ձկներ

Բարձր նշաձող սահմանեք: Հունիսին խաղի կանոնները սահմանվում են ձեր կողմից: Մնացածը պետք է ձեզ հարմարվեն, չնայած դա այնքան հեշտ չի լինի: Ամռան առաջին ամսում դուք կգերազանցեք ինքներդ ձեզ, կլինեք ավելի ճարպիկ, հնարամիտ և արդյունավետ, քան երբևէ:

Բարենպաստ օրերն են՝ 1, 6, 11, 16, 21, 25

Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 18, 27, 29

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

 

Դիտվել է 8151 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ

01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2023 թ

04.01.2023
Աստղագուշակը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորը ճանաչելու, զգալու և զարգացնելու արտաքին աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեր կարողությունը։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2022 թ

01.12.2022
Դեկտեմբերը կհիշվի որպես 2022 թվականի բարենպաստ ժամանակաշրջաններից մեկը։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2022 թ

01.11.2022
2022 թվականի նոյեմբերը համեմատաբար հանգիստ շրջան է, հատկապես ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները։ Բայց նոյեմբերի 1-12-ը եւ 30-ից հետո Երկիրը կգտնվի ուժեղ աններդաշնակ ազդեցությունների գոտում։

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2022 թ

01.10.2022
Համբերություն և մի փոքր ջանք։ Այս կարգախոսով կանցնի 2022 թվականի հոկտեմբերը։ Ճիշտ է, հիմա հաստատ չարժե չափից շատ բարձրացնել նշաձողը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 675 անգամ
28.03.2023
Դիտվել է 333 անգամ
25.03.2023
Դիտվել է 246 անգամ
29.03.2023
Դիտվել է 210 անգամ
30.03.2023
Դիտվել է 145 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster