5 արտահայտություն, որոնք կանայք երբեք չեն ասում, իսկ տղամարդիկ երազում են լսել դրանք
14.04.2020
Տղամարդիկ նույնպես մարդիկ են և նրանք ևս ցանկանում են հաճոյախոսություններ լսել։
Հանրության մոտ գույություն ունի իսկական տղամարդու կարծրատիպ, և երբեմն սովորական մարդու համար անհնար է լինում համապատասխանել դրան։ Կան բաներ, որոնք յուրաքանչյուր տղամարդ կուզենար լսել իր կնոջից, սակայն, ցավոք, վերջիններս դրանք երբեք չեն ասում։ Չէ՞ որ դրանք չեն համապատասխանում իսկական տղամարդու կարծրատիպին։
1. «Ինձ միայն պետք է քո հոգատարությունը, ուշադրությունն ու սերը, իսկ փողը՝ երկրորդական է»։
Այսպիսի բան լսելը կուրախացներ ցանկացած տղամարդու, որի եկամուտն այնքան էլ բարձր չէ։
Ամեն մեկը չէ, որ կարող է միլիարդներ վաստակել։ Ի՞նչ անի սովորական աշխատողը, ով ծայրը-ծայրին է հասցնում։ Ցավոք, շատ կանայք մեծ ուշադրություն են դարձնում տղամարդու եկամուտներին։ Եվ եթե անգամ կինը խոսում է խրճիթում հնարավոր դրախտի մասին, միևնույն է՝ նա այլ կերպ է մտածում։ Դա բնությունից է այդպես։ Արուն սնունդ է հայթայթում, իսկ էգը՝ հոգ տանում սերնդի մասին․․․
2. «Ինձ քեզանից ոչ մի նվեր էլ պետք չէ»։
Տղամարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչի համար են կնոջը պետք այդ ամբողջ մարուքները՝ զարդեղենը, ծաղիկները․․․Սակայն կանայք երբեք չեն համաձայնվի, որ դրանք փողի ավելորդ վատնում է։ Դա նախևառաջ՝ ուշադրություն է։ Սեր, հոգատարություն։ Կանայք այդպես են այդ ամենն ընկալում։
3. «Թեկուզ մերկ քայլիր՝ ինձ համար միևնույն է»։
Սակավ պահանջկոտները, հնարավոր է, ասեն նման բան։ Սակայն կանանց մեծ մասն ուզում է, որ տղամարդը հագած լինի նվազագույնը մաքուր կոկիկ։ Այնպես որ՝ ճմրթված տաբատ և հին վերնաշապիկ կարող են հագնել միայն զույգ չունեցող ատամարդիկ։
4. «Ինձ համար միևնույն է, թե քո մասին ինչ են ասում բարեկամներս և ընկերուհիներս»։
Ոչ՝ կանանց համար դա միևնույն չէ։ Ավելի հաճախ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շատ զգայուն են իրենց ընտրյալի մասին հնչած կարծիքների նկատմամբ։ Իհարկե ընկերուհու խոսքերի պատճառով կինը չի թողնի իր ընտրյալին, սակայն արտաքին տեսքի կամ հագուստի մասին հնչեցրած դիտողությանը ուշադրություն կդարձնի։
5․ «Ընկերոջդ կինը հրաշք-գեղեցկուհի է։ Պետք է նրա հետ մարզասրահ գնալ»։
Կինը երբեք չի ընդունում մեկ այլ կնոջ առավելությունը։ Առավել ևս՝ բարձրաձայն։ Տղամարդկանց ներկայությամբ՝ հատկապես։ Ավելի հավանական է, որ նա գեղեցկուհու մոտ ինչ-որ թերություն կգտնի ու անպայման կբարձրաձայնի այդ մասին։
Եթե տղամարդն ուզում է, որ իր կինը զբաղվի իրենով, ավելի լավ է նրան նվիրի մարզասրահի կամ սպա կենտրոնի անդամագրություն, քան խոսի այլ կանանց գեղեցկության մասին։
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 6095 անգամ
Читать на русском
|