Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2019 թ․
09.12.2019
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Խոյ
Խոյերի մեծ մասի համար այս շաբաթը շատ հաջողակ է լինելու: Հնարավորություն կլինի ինքնադրսևորվելու, ցուցադրելու ձեր պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը: Սա շատ հետաքրքիր ժամանակաշրջան է. Խոյերը ինտուիտիվ կզգան, թե ինչ են իրենցից ակնկալում, հեշտությամբ կգտնեն ճիշտ լուծումներ: Ձեր հմայքն ու սեքսուալությունը կներգրավեն նոր երկրպագուներ և գործընկերներ: Բայց չարժե ընդունել այն առաջարկները, որոնք արագ շահույթ են խոստանում. ամենայն հավանականությամբ, դրանք անիրականանալի կլինեն: Հանգստյան օրերին հնարավոր են ծանրաբեռնվածություն, անտարբերություն, միայնության ցանկություն: Փորձեք ավելի շատ հանգստանալ և ապավինել վստահելի գործընկերներին. նրանք կօգնեն ձեզ կենսունակ մնալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15 -ը. Ցուլ
Այս շաբաթ Ցուլերն ունեն բազմաթիվ անելիքներ, որոնք հեշտությումբ կհաղթահարվեն: Փոխզիջումներ գտնելու ունակությունը, ինչպես նաև զարգացած ինտուիցիան ձեզ թույլ կտան մասնակցել շահութաբեր նախագծերի: Դուք ստիպված կլինեք ինչ-որ բան զոհաբերել, պարտքեր տալ, բայց ոչինչ չեք կորցնի. վաղ թե ուշ ամեն ինչ հաջողությամբ կվերադառնա ձեզ: Եվ ևս մեկ խորհուրդ. հարկավոր չէ պաշտպանել ձեր տեսակետն այդքան բուռն, հատկապես, եթե դուք ինքներդ ներքուստ գիտեք, որ սխալ եք:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Երկվորյակ
Սա լավ ժամանակահատված է հոգևոր աճի, սովորելու, ճանապարհորդելու համար: Բայց հիշեք. դուք պետք է բախվեք բազմաթիվ սահմանափակումների, որոնք թույլ չեն տա ձեզ «կտրվել գետնից»: Այնուամենայնիվ, ուժեղ կամքի և ձեր նպատակները հստակ գիտակցելու շնորհիվ, կկարողանաք հասնել ձեր ուզածին: Հանգստյան օրերին հնարավոր են հաղորդակցական դժվարություններ, հավանական է մեկուսանալու ցանկությունը: Նույնիսկ տանը, հարազատների շրջապատում, ձեզ այնքան էլ հարմարավետ չեք զգա: Դե, ուրեմն ժամանակն է առանձնանալու և հասկանալու ինքներդ ձեզ:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Խեցգետին
Այս շաբաթը լիովին ներդաշնակ շրջան է: Դուք կկարողանաք ցույց տալ ձեր ունակությունները, գտնել ծառայողական խնդիրների նորարարական լուծումներ և բարձրանալ կարիերայի սանդուղքով: Թե՛ գործընկերները, և թե՛ ղեկավարությունը գնահատում են ձեր գաղափարները: Բացի այդ, դուք կարող եք ազդեցիկ հովանավորներ ունենալ: Պարզապես թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ կտրի գործից: Հանգստյան օրերն այդքան էլ հաջող չեն լինի. ինչ-որ բան սխալ կընթանա, որոշ ծրագրերից ստիպված կլինեք հրաժարվել: Մի փորձեք ամեն գնով հաղթահարել բոլոր խոչընդոտները, պարզապես սպասեք մինչև ավելի լավ ժամանակներ:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Առյուծ
Աստղերն Առյուծներին խորհուրդ են տալիս լինել ավելի գործնական և չվստահել նրանց, ովքեր խոստանում են ոսկե սրեր: Հավատացեք. այժմ գանձի հետևից ընկնելու ժամանակը չէ, շատ ավելի կարևոր է ձեր ձեռքում եղած տանձը պահելը: Այս ժամանակահատվածում նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Փորձեք ավելի շատ հանգստանալ, այդ ժամանակ կկարողանաք իրականացնել ձեր ծրագրերը, ներառյալ՝ ֆինանսականները: Պարզապես հիշեք. հիմա չպետք է ապավինեք գործընկերներին, ավելի լավ է միայնակ գործեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15 -ը. Կույս
Այս շաբաթ բախտը Կույսերի կողքին է: Սա ամենահետաքրքիր և բարենպաստ ժամանակաշրջաններից մեկն է: Դուք հմայիչ եք, եռանդուն, տաղանդավոր և ունակ եք հասնելու ցանկացած նպատակի: Բացի այդ, այժմ լավ շրջան է հոգ տանելու ձեր արտաքինի մասին, կարգի բերելու կազմվածքը և թարմացնելու զգեստապահարանը: Միակ խնդիրը՝ հաջողություններով ոգեշնչված, Կույսերը աշխարհին կնայեն վարդագույն ակնոցներով, այնպես, որ երբեմն չեն կարողանա համարժեք գնահատել իրավիճակը, սեփական ուժերն ու մրցակիցների հնարավորությունները:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Կշեռք
Այժմ ձգտում եք ավելացնել եկամուտները, բայց ձեզ համար հեշտ չէ հավաքել ուժրը և ինքնակազմակերպել: Հաղորդակցության մեջ ձեզ ոչ հատուկ կոշտությունն ու սառնությունը կարող են խորթացման հանգեցնել հարազատների հետ: Շաբաթվա երկրորդ կեսին կոնֆլիկտներից և ձախողումներից շատերը պայմանավորված կլիներ ձեր՝ շրջապատին սեփական խաղի կանոնները պարտադրելու ցանկությամբ: Այժմ պայմաններ թելադրելու, ռիսկի դիմելու կամ ճանապարհորդելու ժամանակը չէ: Եվ մի գործեք ուժի դիրքից' դա բացասաբար կանդրադառնա երեխաների հետ հարաբերությունների վրա:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Կարիճ
Սա ակտիվ գործունեության ժամանակահատված է: Էներգիայի պոռթկումը, ինչպես նաև սեռական գրավչության բարձրացումը կարող են վերածվել նոր սիրավեպերի, ամբողջ ուժով ապրելու ցանկության: Այնուամենայնիվ, սվելի խելամիտ կլինի մի փոքր չշտապել, հակառակ դեպքում չմտածված գործողությունները և ավելորդ ծախսերը կհանգեցնեն ֆինանսական խնդիրների: Բարեբախտաբար, Կարիճների մեծ մասը կունենա առատաձեռն ընկերներ, որոնք պատրաստ կլինեն օգնելու: Բացի այդ, այժմ համագործակցության համար բարենպաստ ժամանակաշրջան է, այնպես որ փորձեք գտնել համախոհներ:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Աղեղնավոր
Շատ հավանական են փոփոխություններ կարիերայում. նոր պաշտոն, թիմի փոփոխություն կամ այլ աշխատանքի անցում: Սիրային հարաբերություններում հնարավոր են հաճելի անակնկալներ: Միայն թե ակտիվ եղեք, եթե մտադիր չեք սպասել նպաստավոր եղանակի: Շաբաթը հաջող կլինի. դուք կզգաք մեծ ներուժ, ոգեշնչում և սիրելիների աջակցությունն ու կարող եք սարեր շուռ տալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Այծեղջյուր
Ձեր ֆինանսական իրավիճակը բարելավելու համար լավ ժամանակաշրջան է: Հնարավորություն կա ձեռք բերելու օգտակար կապեր, որոնց շնորհիվ կբացվեն նոր հորիզոններ, դուք հնարավորություն կունենաք բացահայտելու ձեր տաղանդները և ճանաչում ձեռք բերել: Ճիշտ է, շատ Այծեղջյուրներ կունենան շքեղության և չմտածված ծախսերի հակում, ինչը դժվար, թե դուր գա նրանց գործընկերներին: Հանգստյան օրերին հեշտ կլինի գտնել ուրիշների հետ ընդհանուր լեզու, հասկանալ և ընդունել այլ մարդկանց գաղափարները:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը. Ջրհոս
Սա ճիշտ ժամանակն է լուծելու համար ֆինանսական և ընտանեկան խնդիրները: Այս շաբաթ հաջողությունը դեռ ձեր կողքին է: Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթությունը կամրապնդի սոցիալական կապերը: Ձեր պերճախոսությունն ու հմայքը կօգնեն գտնել համախոհներ, ինչպես նաև նոր երկրպագուներ: Չափազանց շատ անվստահ մի եղեք, հակառակ դեպքում բաց կթողնեք փայլուն հնարավորությունները: Համենայն դեպս, փորձեք ինքներդ ձեզ ազատել այն ամենից, ինչը խանգարում է ձեր զարգացմանը և դեպի նպատակը առաջընթացին:
Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-15-ը․ Ձկներ
Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է անշարժ գույքի, շքեղ ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև տան բարեկարգման համար: Ուղղակի հիշեք. եթե ամբողջովին ընկղմվեք բնակարանային և ընտանեկան խնդիրները լուծելու մեջ, մոռանալով պաշտոնական պարտականությունների մասին, ղեկավարները դժգոհ կլինեն: Դեկտեմբերի 12-ից հետո զգույշ եղեք. տհաճ,, նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում հայտնվելու վտանգ կա: Մյուս կողմից, սա հիանալի ժամանակ է ստեղծագործական գործունեության համար, երբ կարող եք բացահայտել ձեր տաղանդներն ու կազմակերպչական ունակությունները:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5046 անգամ
Читать на русском
|