Մենդի Մուր․ «35-ում ինձ ավելի լավ եմ զգում, քան 20-ում»
28.11.2019
Օրերս «Սա մենք ենք» հեռուստասերիալի աստղ 35-ամյա Մենդի Մուրը հարցազրույց է տվել People-ին, որում նա խոսել է իր տարիքից:
«Ես շատ շնորհակալ եմ այն ամենից, ինչ կա իմ կյանքում: Այսօր ես բավարարվածության զգացողություն եմ զգում: 20 տարեկանում մենք բոլորս տառապում ենք անինքնավստահության և անընդհատ ինքնաքննադատության պոռթկումներից: Սակայն այդ բոլորը ոչ մի նշանակություն չունեն։ Հասկացեք, այն, ինչ դուք անում եք, ժամանակի ու էներգիայի անիմաստ վատնում է, այն դեպքում, երբ դրանք կարող եք ծախսել ավելի արժեքավոր բաների վրա։ Ինձ ավելի լավ եմ զգում 35 տարեկանում, քան 20-ում։ Ես առողջ հարաբերությունների մեջ եմ ինքս՝ իմ և իմ մարմնի հետ»,-խոստովանել է դերասանուհին։
Փոփոխելով կյանքի նկատմամբ իր մոտեցումը՝ Մուրը պատմել է, որ փոխել է նաև իր սնվելու համակարգը:
«Ես փորձում եմ հասկանալ, թե ինչով է լցված իմ մարմինը, որովհետև կապ եմ տեսնում այն բանի հետ, թե ինչպես ես հետո զգում: Ես դիմեցի ֆունկցիոնալ ախտորոշման բժշկի և պարզեցի այն ամենը, ինչն ինձ պարզապես չի օգնում հիանալի զգալ. դրանք են․ կովի կաթը, սնձան, սաղմոնը, սոյան և ծիրանը։ Ես դրանք հանեցի իմ սննդակարգից, և դա փոխեց աշխարհը: Ավելի շատ էներգիա ստացա և մարսողության հետ կապված խնդիրները գրեթե անհետացան»,-անկեղծացել է աստղը։
Մուրը համագործակցում է նաև Nature՝s Way Wellness ընկերության հետ, որն այս տարի նշում է իր 50-ամյակը:
«Ես երկար տարիներ եղել եմ Nature՝s Way-ի երկրպագու: Միշտ խմում եմ նրանց հավելումները: Դրանք հրաշալի համ ունեն և ամրացնում են իմունային համակարգը: Խմում եմ նաև պոլիվիտամիններ։ Սավորաբար ինձ լավ եմ զգում, երբ սկսում եմ ընդունել դրանք»,-աում է Մուրը։
Մենդին նշում է, ոչ մի բյութի գաղտնիքներ չունի։ Հավաքածուն ստանդարտ է․ զբաղվում է սպորտով, աշխատում է պահպանել քնի ռեժիմը, վիտամիններ է խմում և գիտակցում է հոգեբանական ու զգացմունքային առողջության կարևորությունը։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7054 անգամ
Читать на русском
|