Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Մենդի Մուր․ «35-ում ինձ ավելի լավ եմ զգում, քան 20-ում»

28.11.2019

Օրերս «Սա մենք ենք» հեռուստասերիալի աստղ 35-ամյա Մենդի Մուրը հարցազրույց է տվել People-ին, որում նա խոսել է իր տարիքից:

«Ես շատ շնորհակալ եմ այն ամենից, ինչ կա իմ կյանքում: Այսօր ես բավարարվածության զգացողություն եմ զգում: 20 տարեկանում մենք բոլորս տառապում ենք անինքնավստահության և անընդհատ ինքնաքննադատության պոռթկումներից: Սակայն այդ բոլորը ոչ մի նշանակություն չունեն։ Հասկացեք, այն, ինչ դուք անում եք, ժամանակի ու էներգիայի անիմաստ վատնում է, այն դեպքում, երբ դրանք կարող եք ծախսել ավելի արժեքավոր բաների վրա։ Ինձ ավելի լավ եմ զգում 35 տարեկանում, քան 20-ում։ Ես առողջ հարաբերությունների մեջ եմ ինքս՝ իմ և իմ մարմնի հետ»,-խոստովանել է դերասանուհին։

600x580

Փոփոխելով կյանքի նկատմամբ իր մոտեցումը՝ Մուրը պատմել է, որ փոխել է նաև իր սնվելու համակարգը:

«Ես փորձում եմ հասկանալ, թե ինչով է լցված իմ մարմինը, որովհետև կապ եմ տեսնում այն բանի հետ, թե ինչպես ես հետո զգում: Ես դիմեցի ֆունկցիոնալ ախտորոշման բժշկի և պարզեցի այն ամենը, ինչն ինձ պարզապես չի օգնում հիանալի զգալ. դրանք են․ կովի կաթը, սնձան, սաղմոնը, սոյան և ծիրանը։ Ես դրանք հանեցի իմ սննդակարգից, և դա փոխեց աշխարհը: Ավելի շատ էներգիա ստացա և մարսողության հետ կապված խնդիրները գրեթե անհետացան»,-անկեղծացել է աստղը։

600x580

Մուրը համագործակցում է նաև Nature՝s Way Wellness ընկերության հետ, որն այս տարի նշում է իր 50-ամյակը:

«Ես երկար տարիներ եղել եմ Nature՝s Way-ի երկրպագու: Միշտ խմում եմ նրանց հավելումները: Դրանք հրաշալի համ ունեն և ամրացնում են իմունային համակարգը: Խմում եմ նաև պոլիվիտամիններ։ Սավորաբար ինձ լավ եմ զգում, երբ սկսում եմ ընդունել դրանք»,-աում է Մուրը։

600x580

Մենդին նշում է, ոչ մի բյութի գաղտնիքներ չունի։ Հավաքածուն ստանդարտ է․ զբաղվում է սպորտով, աշխատում է պահպանել քնի ռեժիմը, վիտամիններ է խմում և գիտակցում է հոգեբանական ու զգացմունքային առողջության կարևորությունը։

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7057 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-12-2024 12:27
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։  Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։
22-12-2024 11:30
Սելենա Գոմեսը ցուցադրել է իր նշանադրության մատանին, որը, ենթադրաբար, արժե մոտ 1 միլիոն դոլար։ Երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի ապագա կինը Լոս Անջելեսի իր առանձնատան հետնաբակում գտնվող լողավազանի մոտ ցուցադրել է իր մատանին։ «Ես ամբողջ կյանքում երազել եմ այս պահի մասին»,- մակագրել է նա լուսանկարը։
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1099 անգամ
17.12.2024
Դիտվել է 789 անգամ
18.12.2024
Դիտվել է 670 անգամ
18.12.2024
Դիտվել է 659 անգամ
19.12.2024
Դիտվել է 441 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster