Հնդկացորենը`սպիտակ սնկով
09.05.2019
Հնդկացորենն արժեքավոր սպիտակուցային, ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետիկ մթերք է։ Այն խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի, լյարդի հիվանդությունների, հիպերտոնիայի, տարբեր պատճառներով այտուցվածության պարագայում։
Առաջարկում ենք բաղադրատոմս, որը նաև հաճելի կդարձնի այս օգտակար մթերքի ընդունումը։
Ձեզ անհրաժեշտ են․
• 100 գ հնդկացորեն • 100 գ սպիտակ սունկ • 50 գ սոխ • 30 մլ բուսական յուղ • 5 գ մաղադանոս • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
• Սոխը մանր կտրատեք, տապակեք ձեթի մեջ՝ մինչև թափանցիկ դառնալը
• Սպիտակ սունկը լավ լվացեք և կտրատեք։ Ավելացրեք սունկը սոխի վրա և տապակեք մինչև 10 րոպե, այնուհետև աղ և պղպեղ ավելացրեք։ Մի փոքր ջուր ավելացրեք, փակեք կափարիչով և եփեք մոտ 10 րոպե։
• Հնդկացորենը խաշեք․ լցրեք այն ջրի մեջ մոտավորապես 1:2-ի հարաբերակցությամբ, ավելացրեք աղ և բարձր կրակի վրա հասցրեք եռման։ Երբ մակերևույթին այլևս ջուր չմա, կրակն առավելագույնս իջեցրեք, փակեք կափարիչով և այդպես պահեք 2-3 րոպե։
• Տապակեք հնդկացորենը ձեթի մեջ, ավելացրեք սունկը, խառնեք և սարդարեք թարմ մաղադանոսով։
Բարի ախորժակ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6139 անգամ
Читать на русском
|