Շոկոլադ կակաոյից
16.04.2019
Չկա այնպիսի երեխա, ով կհրաժարվեր շոկոլադից: Ավաղ, խանութներում բավականին դժվար է գտնել որոկյալ և անվնաս շոկոլադ փոքրիկների համար:
Նրանց չմերժելու և լավ տրամադրություն ապահովելու համար կարելի է պատրաստել այդ քաղցրավենիքը հասարակ եղանակով:
Ձեզ անհրաժեշտ կլինի.
- Կակաո փոշի` 100 գր - Շաքարավազի փոշի` 2 ճաշի գդալ - Վանիլին`ըստ ճաշակի - Ընկույզ` ըստ ճաշակի - Սերուցք` 50 մլ - Սերուցքային կարագ` 50 գր - Չամիչ` ըստ ճաշակի - Դարչին` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
1. Թույլ կրակի վրա տաքացրեք սերուցքը, չհասցնելով եռման աստիճանի: Դրա մեջ լցրեք շաքարավազի փոշին և վանիլինը:
2. Ավելացրեք սերուցքային կարագը և դարչինը: Փոքր չափաբաժինով, որպեսզի գնդիկներ չձևավորվեն, լցրեք ստացվածը կակաոյի փոշով տարայի մեջ:
3. Տաքացրեք խառնուրդը ջրային շոգեբաղնիքի վրա: Այս փուլում կարող եք ավելացնել չամիչը և ընկույզը:
4. Լցրեք շոկոլադն ամանների մեջ և դրեք սառնարան: Այսպիսի շոկոլադով կարելի է հյուրասիրել փոքրիկներին 1,5 տարեկանից սկսած, եթե, իհարկե, նրանք ալերգիա չունեն կակաոի հանդեպ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5926 անգամ
Читать на русском
|