Շատ համեղ շոկոլադե տորթ՝ առանց թխելու
07.03.2019
Բաղադրիչները.
• 200 գ թխվածքաբլիթ, • 50գ կարագ, 400 մլ թթվասեր, • ½ բաժակ կաթ, • 4 ճաշի գդալ շաքարավազ, • 3 ճաշի գդալ կակաոյի փոշի, • 1տուփ ժելատին (10գ), • 2 բանան:
Պատրաստման եղանակը.
- Թխվածքաբլիթը մանրացնել բլենդերով:
- Հալեցնել կարագը ջրով լի տարրայում: Խառնել մանրացրած թխվածքաբլիթը և հալած կարագը: Թխելու համար նախատեսված կաղապարը (20 սմ) պատել թխվածքային բաժանարար թղթով: Դրանում լցնել թխվածքաբլիթը, սեղմել և 15 րոպեով դնել սառնարանի մեջ:
- Ժելատինը լսվել 4 ճաշի գդալ սենյակային ջրի մեջ և պահել 15 տոպե: Թթվասերին խառնել 2 ճաշի գդալ շաքարավազ:
Եփենք տաք շոկոլադը.
- Դրա համար.
- Խառնում ենք 2 ճաշի գդալ շաքարավազը, կակաոն և կաթը:
- Այս խառնուրդը դնել շատ ցածր կրակի վրա և անընդհատ խառնելով եփել 2-3 րոպե:
Մի փոքր սառած շոկոլադը խառնել թթվասերի հետ:
Ժելատինը տաքացնել ջրով լի տարրայի մեջ՝ մինչև լրիվ լուծվելը, սակայն՝ չեռացնել:
Ավելացնել ժելատինը թթվասերին և լավ խառնել:
Բանաները կտրատել երկայնակի և դրանք դրել սառած խառնուդի վրա:
Վրայից լցնել կրեմը:
Տորթը դնել սառնարանի մեջ՝ պահելով 4-5 ժամ, նախընտրելի է՝ ողջ գիշեր:
Հանել տորթը կաղապարի միջից, անջատել թուղթը և ձևավորել ըստ ճաշակի:
Բարի ախորժակ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6432 անգամ
Читать на русском
|