Խնձորներ գրիլի վրա
29.01.2019
Եփած խնձորները համարվում են ամենաօգտակար և ցածր կալորեականությամբ աղանդերներից մեկը:
Որպեսզի նրանք համեղ ստացվեն, լցոնեք դրանք վարսակի փաթիլներով, դարչինով և չամիչով:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 5 խնձոր - 100 գր վարսակի փաթիլ - 50 գր ալյուր - 2 ճաշի գդալ կոկոսի յուղ - 1-2 ճաշի գդալ մեղր կամ շաքարավազի սիրոպ - Ընկույզ, չամիչ։
Պատրաստման եղանակը․
1. Լվացեք խնձորները և հեռացրեք մեջտեղի մասը:
2. Ամեն մեկը դրեք առանձին փայլաթղթի վրա:
3. Ամանի մեջ խառնեք վարսակի փաթիլները, ալյուրը, դարչինը, ընկույզը և չամիչը, այնուհետև ավելացրեք յուղը և մեղրը: Լավ խառնեք:
4. Լցոնեք խնձորները խառնուրդով:
5. Դրեք խնձորները գրիլի վրա 20-30 րոպե, մինչև փափկելը:
6. Հանեք կրակից և մատուցեք՝ ավելացնելով վրան շաքարավազի փոշի:
Այս աղանդերը կարելի է պատրաստել նաև ջեռոցում:
Բարի ախորժակ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6790 անգամ
Читать на русском
|