Վիտամիններ, որոնք կօգնեն լավացնել տեսողությունը
24.01.2019
Կարծում եք տեսողության վատացումը անշրջելի գործընթա՞ց է: Իրականում այն կարելի է դանդաղեցնել և նույնիսկ հետդարձ անել՝ օգտագործելով աչքի վիտամիններ և անելով աչքերի մարզանք:
Ռետինոլ (վիտամին A)․ այս վիտամինի բացակայությունը ուղիղ կերպով ազդում է տեսողությունան վատացման վրա: Այն պատասխանատու է արցունքագեղձերի աշխատանքի համար և պաշտպանում է աչքերի հիվանդություններից:
Վիտամին C․ օգնում է ամրացնել աչքերի անոթները և վերահսկել հյուսվածքների անհրաժեշտ սնուցումը:
B խմբի վիտամիններ․ կանոնավորում է աչքի ցանցաթաղանթի նյութափոխանակությունը և ազդում է տեսողական իմպուլսի ձևավորման վրա:
Տոկոֆենոլ (վիտամին E աչքերի համար)․ հակաօքսիդանտ, որը պաշտպանում է աչքերը ուլտրաֆիոլետից և այլ գրգռիչներից:
Կարոտինոիդներ․ ուշադրություն դարձրեք, որպեսզի աչքերի վիտամինների մեջ լինեն լյուտեին, լիկոպին և զեակսանտին: Այս նյութերը ուժեղ հակաօքսիդանտներ են, որոնք ազդում են տեսողական ապարատի լավ աշխատանքի վրա:
Միկրոէլեմենտներ․ ցինկ, մեդիում, քրոմ: Նրանք լավացնում են նյութափոխանակությունը, թարմացնում են աչքերի հյուսվածքները` լավացնելով տեսողությունը:
Հապալասի կոնցենտրատ. այն նույնպես դրական է ազդում աչքերի գործառույթների վրա, տեսողության սրության վրա:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6683 անգամ
Читать на русском
|